ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հարկ է առաջ քաշել նախապայման՝ Ադրբեջանում անազատության մեջ պահվող բոլոր անձանց վերադարձնել Հայաստանին. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն 07/27/2021 11:07 | Մեկնաբանություն
Համապատասխան երաշխիքների դեպքում տեսականորեն հնարավոր է նաև Հայաստանի իշխանությունների լիազորմամբ ֆինանսապես շահագրգռել նման հարցերում խորացած, միջնորդական առաքելություն իրականացնող անհատներին ու կազմակերպություններին, նրանց միջոցով հասնել գերեվարված անձանց ազատմանը։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը։
«ՀՍՏԱԿ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄԻՑ
ՄԻՆՉԵՎ ԳԵՐԻՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁ
Իր ողջ աղետալի հետևանքներով 44-օրյա պատերազմը հայ հանրության համար ցավագին եղավ նաև գերիներին վերադարձնելու առումով։ Գերեվարված են հարյուրավոր հայորդիներ, որոնց ստույգ թիվն առ այսօր գաղտնի է պահվում թե Ադրբեջանի, թե Հայաստանի իշխանությունների կողմից։ Այդ տվյալների գաղտնագրումն իրականում հետապնդում է ժողովրդից այն թաքցնելու, հանրությանը մոլորեցնելու միտում։ Մեր գնահատմամբ հնարավոր է գերիների ազատմանը հասնել հետևյալ համալիր միջոցառումների իրականացմամբ՝
1․ Հայաստանի գործող իշխանությունները, թեկուզև ուշացումով, պիտի երկրում ու Սփյուռքում ստեղծեն այնպիսի իրավիճակ, մթնոլորտ, որ յուրաքանչյուր հայ ապրի գերեվարված տղաներին օր առաջ փրկելու, հայրենիք վերադարձնելու մտահոգությամբ, նրանց ճակատագիրն ընկալի որպես անձնական ցավ։
2․ Հարկ է անհապաղ դադարեցնել Ռուսաստանի միջնորդությամբ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ տարվող բանակցությունները, առաջ քաշել նախապայման՝ Ադրբեջանում անազատության մեջ պահվող բոլոր անձանց վերադարձնել Հայաստանին, ինչն արձանագրված է 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրով։
3․ Բանակցություններում Հայաստանի դիրքերն ուժեղացնելու, միջազգային հանրությանը մեր միասնականությունը ցուցադրելու նպատակով անհրաժեշտ է հստակ կողմոնորոշվել Ռուսաստան-Արևմուտք ընտրանքում։
4․ Պետության և գործարար շրջանակների կողմից ֆինանսական լուրջ միջոցներ պիտի տրամադրվեն Հայաստանի ու արտասահմանում գործող մասնագիտացված իրավաբանական հաստատություններին Ադրբեջանում անազատության մեջ պահվող հայերի շահերը միջազգային դատարաններում ներկայացնելու և պաշտպանելու համար։
5․ Գերիներին վերադարձնելու հնարավոր ելք կարող է դիտարկվել Հայաստանի տարածքում ապօրինի տեղակայված ադրբեջանցի զինվորականներին գերեվարելը, դատելը, մեր զինվորների հետ փոխանակելը։ Հնարավոր ելք կարող էր դիտարկվել նաև հատուկ օպերացիայի իրականացմամբ բուն Ադրբեջանի տարածք ներթափանցումով գերիներին ազատելը, սակայն սա ներկայիս Հայաստանի համար անհնարին, գրեթե միֆական տարբերակ է։
6․ Համապատասխան երաշխիքների դեպքում տեսականորեն հնարավոր է նաև Հայաստանի իշխանությունների լիազորմամբ ֆինանսապես շահագրգռել նման հարցերում խորացած, միջնորդական առաքելություն իրականացնող անհատներին ու կազմակերպություններին, նրանց միջոցով հասնել գերեվարված անձանց ազատմանը։
Աշխարհում թերևս չկա և ոչ մի ժողովուրդ, որը կարող է անտարբերության ու մոռացության մատնել գերության մեջ գտնվող, անմարդկային զրկանքների ու տառապանքների մատնված իր զինվորներին, մի կողմ քաշվել ու հարցի լուծումը թողնել իր դաշնակցի վրա, զբաղվել լոկ իմիտացիոն գործողություններով։ Սեփական զինվորի նկատմամբ ուշադրությունն անվտանգային բացառիկ կարևորության խնդիր է։ Հարկ է օր առաջ արթնանալ թմբիրից ու վերը նշված համալիր միջոցառումներով, սեփական ուժերի գիտակցմամբ, հասնել գերիների ազատմանը»,- նշված է հաղորդագրությունում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ