Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Իշխանություններն իրենց համար արտոնյալ պայմաններ են ստեղծել ու շատ հարմարավետ տեղավորվել. «Փաստ» 07/27/2021   09:59  |  Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ժամանակին Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե իրենք այնպիսի փոփոխություններ են նախաձեռնելու, որպեսզի կառավարման համակարգի բևեռացմանը վերջ դնեն՝ այն բալանսավորելու ու սուպերվարչապետական համակարգը վերացնելու միջոցով՝ նկատի ունենալով վարչապետի ձեռքում չափից ավելի շատ լիազորությունների կուտակումը։ Բայց երբ արդեն Փաշինյանը հարմար տեղավորվեց վարչապետի աթոռին, ոչ միայն մոռացավ իր խոստումների մասին, այլև ձեռնամուխ եղավ պետական կառավարման համակարգում այնպիսի «բարեփոխումների» իրականացմանը, որոնք հաճելի էին միայն իշխող քաղաքական ուժի քիմքին։

Ըստ այդմ, իշխանությունները այնպիսի կառուցվածքային փոփոխություններ նախաձեռնեցին, որոնք բխում էին միայն սեփական իշխանությունը պահելու շահերից։ Մյուս կողմից էլ՝ քանի որ բովանդակություն չէին ապահովում, փոփոխությունները ներառում էին բարեփոխումների իմիտացիա, որպեսզի հասարակությանը ցույց տան, թե իբր աշխատանքներ են տանում։ Օրինակ՝ այդպես կրճատվեցին սփյուռքի, գյուղատնտեսության և մշակույթի նախարարությունները, այնինչ դրանից տուժեց միայն նշված ոլորտների համակարգումը։ Սրան զուգահեռ՝ իշխանությունները ձեռնամուխ եղան պետական կառավարման համակարգի ամբողջական օպտիմալացմանը, որի արդյունքում կրճատվեցին բազմաթիվ ՊՈԱԿ-ներ, ԾԻԳ-եր ու այլ կառույցներ, ինչի հետևանքով մեծ թվով մասնագետներ ուղղակի դուրս մնացին պետական ապարատից։ Ընդ որում, Փաշինյանը հայտարարում էր, թե օպտիմալացման նպատակը պետական կառավարման մարմինների արդյունավետության բարձրացումն է, ինչը շատ տրամաբանական ու «ակնահաճո» է, բայց կառավարման արդյունավետությունն այդպես էլ չբարձրացավ, այլ տեղի ունեցավ հակառակը։

Մյուս կողմից՝ այդ «օպտիմալացումը» իշխանություններին չէր վերաբերում, քանի որ դրան զուգահեռ ավելացրին իրենց աշխատակազմերն ու օգնական-խորհրդականների թիվը։ Առանց պրոֆեսիոնալիզմի մակարդակը հաշվի առնելու՝ իշխանությունները կոնֆետների նման պատասխանատու պաշտոններ բաժանեցին իրենց ծանոթներին ու բարեկամներին, իսկ օլիգարխներին ներառեցին իրենց նախընտրական ցուցակներում ու խորհրդարան անցկացրին։

Իշխանությունների նախընտրած թեմաներից մեկն էլ ծախսերի կրճատման ու միջոցների նպատակային օգտագործման խնդրի շահարկումն է, բայց դա վերաբերում է բոլորին, բացի իրենցից, քանի որ այս ընթացքում միայն իշխող ուժի ներկայացուցիչների եկամուտներն ու ունեցվածքն են աճել երկրաչափական պրոգրեսիայով։ Առանց աշխատանքի արդյունավետությունը հաշվի առնելու՝ քայլականները սկսել են աստղաբաշխական պարգևավճարներ ստանալ և ինքնանպատակ գործուղումների մեկնել։ Ու վերջերս էլ իշխանությունները որոշեցին ավելացնել պատգամավորին ծախսերի համար հատկացվող գումարները։ Այս ամենը դեռ քիչ չէ, հիմա էլ օրենսդրական նախաձեռնությամբ են հանդես եկել, որ ժողովրդին հաշվետու չլինեն իրենց գործուղումների ու ծախսերի համար։

Այսինքն՝ ժողովրդի տված մանդատի անունից պետական միջոցները կարող են հանգիստ իրենց շահերին ծառայեցնել։ Բայց եթե խոսվում է հասարակ աշխատողների աշխատավարձերի կամ թոշակառուների թոշակների մասին, ապա դրանք ահռելի գնաճի իրողության պայմաններում բարձրանում են շատ չնչին չափով (եթե, իհարկե, ընդհանրապես բարձրանում են), իսկ աշխատավարձի էական բարձրացման համար հատուկ պահանջներ են ներկայացվում։ Այդպես, օրինակ՝ որպեսզի ուսուցիչների աշխատավարձը բարձրանա, նրանք պետք է ատեստավորվեն, ու եթե ատեստավորումն էլ չեն անցնում, ապա կրճատման վտանգի առաջ են կանգնում։ Սա նշանակում է, որ իրականում աշխատավարձերի բարձրացումը տեղի է ունենում արհեստական օպտիմալացման հաշվին։

Եվ ահա, այստեղ հարց է առաջանում, թե այդ դեպքում ինչո՞ւ իշխանության ներկայացուցիչները, որոնք շատ պատասխանատու պաշտոններ են զբաղեցնում, հատուկ ատեստավորում կամ վերապատրաստում չեն անցնում, որպեսզի հնարավոր լինի պարզել՝ համապատասխանո՞ւմ են այդ աշխատանքի պահանջներին, թե ոչ։ Այս հարցն ավելի շատ հռետորական է հնչում, հնարավոր է՝ ծիծաղելի, քանի որ եթե որևէ շարքային աշխատակից մի փոքր վրիպում է թույլ տալիս, նրան զրկում են պարգևավճարից, պատժում, իսկ երբեմն նաև ազատում գործից։ Բայց երբ իշխանության ներկայացուցիչները, ովքեր առանցքային նշանակություն ունեցող ոլորտներ են համակարգում, բառիս բուն իմաստով ամբողջովին ձախողում են իրենց առաքելությունը, ապա ոչ միայն պատասխանատվություն չեն կրում, այլև շատ դեպքերում խրախուսվում են՝ մեկ այլ պատասխանատու պաշտոնի նշանակվելով։

Կարճ ասած՝ իշխանությունները իրենց համար արտոնյալ պայմաններ են ստեղծել՝ պետական կառավարման համակարգը վերածելով «սեփական դուքյանի»։ Եվ նրանց հոգն էլ չէ, որ դրա հետևանքով երկրում տոտալ քաոս է տիրում։ Իսկ սա նշանակում է, որ «Ապագա կա» կարգախոսի ներքո ճանապարհ ենք հարթում դեպի նոր անորոշություններ ու կորուստներով լի ապագա։ Իրադրությունն այնպիսին է, որ հասարակության մեջ բևեռացումը և անհավասարությունը մեծանում է։ Ու այս համատեքստում պատահական չէ, որ բախվում ենք երկրի ապագայի նկատմամբ վստահության ճգնաժամի, երբ հազարավոր մարդիկ, այս անհավասար պայմաններից ելնելով, արտագաղթում են ու փորձում են իրենց ապագան փնտրել արտերկրում»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 27․07.21թ համարում։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

09:55 27/07/2021  |  ՄամուլԻշխանությունը մարտավարական քայլ է կատարում՝ առաջ ընկնելով ընդդիմությունից. «Հրապարակ»
09:46 27/07/2021  |  ՄամուլՆի­կոլ Փա­շի­նյա­նին ուղեկ­ցող ավտոշա­րա­սյու­նը գնա­լով վտան­գա­վոր է դառ­նում. «Փաստ»
18:45 26/07/2021  |  ԼՐԱՀՈՍԿառավարությունն առաջարկում է ստեղծել Ներքին գործերի նախարարություն. Նախագիծը քննարկման փուլում է, նոր ԱԺ-ն էլ կքննարկի կառավարության կառուցվածքային փոփոխության հարցը
16:53 26/07/2021  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը հանդիպում է ՔՊ նորընտիր պատգամավորների հետ. Օրակարգը հայտնի չէ
13:55 26/07/2021  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը ծանոթացել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի հիմնանորոգման և տեխնիկական վերազինման աշխատանքներին
12:50 26/07/2021  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը պատվիրակություն է գործուղում Բելառուս
13:51 25/07/2021  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանը հարյուրավոր ոստիկանների ուղեկցությամբ գնում է Իջեւան
10:59 25/07/2021  |  ՔաղաքականՀայաստանի դավաճանական վաճառքը մոտենում է ավարտին. Թուրք-ադրբեջանական միությունը Սյունիքն ուզում է Վայոց Ձորի հետ միասին
21:39 24/07/2021  |  ՎերլուծություններԻշխանության կարգախոսը՝ «մեր պաշտպանվածությունը մեր անպաշտպան լինե՞լն է
18:24 24/07/2021  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանի և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցական ժողովի առաջին նիստը

Արխիվ

[]