Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» 11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 11/22/2024   07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ 11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին 11/21/2024   22:22 Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան 11/21/2024   22:11 Ոստիկանի նախկին կինը խաղամոլության պատճառով թունավորել է 14 ընկերների 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   21:35 Ռուսական նորագույն զենքին հակազդելու միջոցներ գոյություն չունեն. Պուտին 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/21/2024   21:24 Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին և Արցախից հայերի զանգվածային բռնի տեղահանմանը 11/21/2024   20:59 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ 11/21/2024   20:46 Պաղեստինը պաշտպանել է Նեթանյահուի եւ Գալանտի ձերբակալման ՄՔԴ-ի օրդերը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:32 Բասկետբոլի մեր թիմը հանդիպելու է բավական ուժեղ Ավստրիայի հավաքականի հետ 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   20:14 Եւս մեկ բրոնզե մեդալ 11/21/2024   20:07 «Ռոսկոմնադզորն» արգելել է գիտական տարածել VPN-ի մասին 11/21/2024   19:59 Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ 11/21/2024   19:42 Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ 11/21/2024   19:29 Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական ռազմաբազա 11/21/2024   19:20 Ուսանողների մոտ պայքարելու մոտիվացիա կա, հեշտ չի լինելու նրանց Բրյուսովի շենքերից հանելը. Ցոլակ Ակոպյան 11/21/2024   19:06 Ժամկետային զինծառաողներ Սամվել Գրիգորյանն ու Հրայր Ալիխանյանը նվաճել են բրոնզե մեդալներ 11/21/2024   18:59 ՀՀ ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը 11/21/2024   18:58 Վթարային ջրանջատում Արարատի մարզում նոյեմբերի 22/23-ին 11/21/2024   18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   18:18 ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահին 11/21/2024   18:01 Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյաները ոսկեջրած արծաթյա ժամացույցներ են նվեր ստացել . «Հետք» 11/21/2024   17:56 Կումայրիի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտել 11/21/2024   17:52 Խափանման միջոց կալանքի կիրառման դեպքերը նվազել են 6 տոկոսային կետով, իսկ անազատության հետ չկապված խափանման միջոցների կիրառման դեպքերն ավելացել են կրկնակի. Ամփոփում 11/21/2024   17:49 Ինչ կանոններ պետք է պահպանել ընթրելիս չգիրանալու համար
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/20/2024   12:51 ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հրաժարվում է վայր դնել մանդատը, նա խորհրդարանում է 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին

Նախագահի «կատարակտը», կամ ինչպես է փողը կուրացրել Հայաստանի նախագահին. Ղազարյան 07/27/2021   18:48  |  Մեկնաբանություն

Իր պաշտոնավարման շրջանում Արմեն Սարգսյանը տարբեր ձևաչափերով նաև 4 այցելություն է ունեցել Արաբական Միացյալ Էմիրություններ, որոնք ամբողջացնում են արաբական փողից կուրանալու միայն նրան բնորոշ «հիվանդությունը»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։

«Նախագահի «կատարակտը», կամ ինչպես է փողը կուրացրել Հայաստանի նախագահին
2021 թվականի հուլիսի 20-ին Հանրապետության նախագահի պաշտոնական կայքից հաղորդագրություն տարածվեց, որ Տոկիո ուղևորվելու ճանապարհին նախատեսվում է նախագահ Սարգսյանի այցը Կատարի մայրաքաղաք Դոհա, որտեղ նա պետք է հանդիպի Կատարի Պետության ղեկավարության հետ՝ քննարկելու հայ-կատարական փոխգործակցության ընդլայնմանը, ներդրումային հնարավորություններին վերաբերող հարցեր:

Հատկանշական է, որ նախագահի կայքում այլևս չկա ոչ մի տեղեկատվություն Արմեն Սարգսյանի Կատարի Պետություն կատարած այցի, այնտեղ տեղի ունեցած հանդիպումների մասին։ Դա կարող է երկու պատճառ ունենալ․ մեկ, որ այդ այցը չի կայացել, այսինքն` Կատարի կողմը չի ցանկացել ընդունել Արմեն Սարգսյանին՝ ճանապարհի կեսից իրենց հանդիպելու ծրագրով, երկրորդ, որ այցը և դրա մանրամասները գաղտնի են պահվում և թաքցնում են հանրությունից՝ պայմանավորված դրանց ոչ թե պետական, այլ մասնավոր բնույթով։

Հանրապետության նախագահի պաշտոնը 2018 թվականի ապրիլի 9-ից ստանձնելուց հետո Արմեն Սարգսյանն արդեն հասցրել էր երկու անգամ լինել Կատարի Պետությունում։ Առաջին այցը տեղի է ունեցել 2019 թվականի նոյեմբերի 17-ին, տիկնոջ ուղեկցությամբ և ձևակերպվել է պաշտոնական այցի ձևաչափով։ Այցի ընթացքում Արմեն Սարգսյանն այցելել է Կատարի հիմնադրամ, ինչպես նաև դրա կառույցներից մեկը հանդիսացող Կատարի ազգային գրադարան, հանդիպել Կատարի Պետության վարչապետ, ներքին գործերի նախարար Աբդուլահ բին Նասեր բին Խալիֆա ալ Թանիի, Կատարի Պետության էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի, Կատարի ներդրումային հիմնադրամի՝ Qatar Investment Authority-ի ներդրումների մասով ղեկավար Ահմեդ Ալի Ալ Համադիի և տարածաշրջանային պատասխանատու Ֆաիսալ Թանի Ալ Թանիի, Կատարի գործարարների ասոցիացիայի ղեկավարների և ասոցիացիայի անդամ գործարարների ու ընկերությունների ներկայացուցիչների, Կատարի Հայր Էմիր Համադ բին Խալիֆա Ալ Թանիի հետ, մասնակցել հեղինակավոր Կրթության համաշխարհային ինովացիոն 10-րդ գագաթնաժողովին (WISE2019)։

Կարելի էր ենթադրել, թե ինչ արդյունքներ կարող էին լինել պետության համար բարձր մակարդակի նման հանդիպումներից հետո։ Բայց, բոլորին պարզ է, որ այդ այցից պետությունը ոչինչ չի շահել, իսկ թե ինչ է շահ է ունեցել ինքը՝ Արմեն Սարգսյանը դեռ պետք է պարզվի հետագայում։

Զարմանալիորեն, իր մի քանի օրվա հագեցած օրակարգով այցից հետո, Արմեն Սարգսյանը որոշել է կրկին Կատարի Պետություն այցելել իր նախորդ այցից ընդամենը մոտ մեկ ամիս անց՝ 2019 թվականի դեկտեմբերի 14-ին, այս անգամ առանց տիկնոջ՝ աշխատանքային այցի ձևաչափում։ Երկկողմ հարաբերություններում սա թերևս ռեկորդային ինտենսիվություն է պաշտոնյայի մեկ երկիր այցելության իմաստով։

Ինչևէ, դեկտեմբերի այցի ընթացքում Արմեն Սարգսյանը կրկին հանդիպումներ է ունեցել գրեթե նույն մարդկանց հետ, ում հետ հանդիպել էր մոտ մեկ ամիս առաջ նաև մասնակցել «Դոհա ֆորում»-ի բացմանը։

Եթե հաստատվի Արմեն Սարգսյանի Կատարի Պետություն նաև 2021 թվականի հուլիսի այցը, որին մասին ոչինչ չի խոսվում, ապա ստացվում է, որ երկու տարվա ընթացքում Արմեն Սարգսյանը այդ երկիր այցելել է երեք անգամ։

Հատկանշական է, որ Արմեն Սարգսյանի Կատարի Պետություն կատարած «պաշտոնական» և «աշխատանքային» ձևակերպում ստացած այցերն արտացոլված չեն ՀՀ արտաքին գործերի նախարարության կայքի համապատասխան բաժնում, ինչը պաշտոնական վկայություն է այն բանի, որ այդ այցերը կրել են ոչ թե պետական, այլ մասնավոր բնույթ (Հանրապետության նախագահի մակարդակով վերջին այցն արձանագրվել է 2017 թվականի մայիսին, երբ Կատարի Պետություն է այցելել Սերժ Սարգսյանը, որին 2017 թվականի հունիսի հաջորդել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի այցը)։


Արմեն Սարգսյանի պարագայում ամեն ինչ շատ «յուրահատուկ» է։ Նախ, մինչ օրս Կատարի Պետությունից ոչ մի մակարդակով պատասխան այց չի եղել Հայաստանի Հանրապետություն՝ խախտելով դիվանագիտական փոխադարձություն սկզբունքը և ցույց տալով Կատարի Պետության վերաբերմունքը Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Արմեն Սարգսյանի այցից հետո չի հաջորդել ոչ մի մակարդակի այցելություն՝ ո՛չ արտաքին գործերի նախարարության, ո՛չ այլ գերատեսչությունների, ո՛չ խորհրդարանականների մակարդակով, ինչը հավելյալ վկայություն է այն բանի, որ Արմեն Սարգսյանը Կատար է այցելել ոչ թե պետական, այլ մասնավոր գործերով։ Այո․ Կատարում կա փող, Կատարում կա շատ փող, Կատարի իշխանությունները խնդիր ունեն ոչ նավթային արդյունաբերության և բիզնեսի զարգացման, իսկ Կատարի ներդրումային հիմնադրամի միջոցով՝ իրենց հարստությունը դիվերսիֆիկացնելու և տարբեր երկրներում բաշխելու իմաստով։ Բնականաբար, դա չի կարող անտարբեր թողնել իր կենսագրության մեջ պաշտոնապես նշող Alcatel, Lucent, Telefonica, British Petrolium, Merrill Lynch-Bank of America և այլ միջազգային ընկերությունների գլխավոր խորհրդատու և խնամքով Ամուլսարը շահագործող Lidian International ընկերության հետ իր կապերը թաքցնող Արմեն Սարգսյանին։

Այս ամենը դուրս է գտնվում ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տեսադաշտից, քանզի Արմեն Սարգսյանը, հանցակցելով Նիկոլ Փաշինյանի ազգակործան և հակապետական նախաձեռնություններին, հլու հնազանդ կերպով կատարում է նրա բոլոր պահանջները՝ մոռացության մատնելով ոչ միայն Հայաստանի քաղաքացի լինելու հայտնի տեղեկանքի պատմությունը, այլև բազմաթիվ բիզնես շահերն ու նախաձեռնությունները, որոնց մի մասին շահառուն կարող է լինել նաև Նիկոլ Փաշինյանի տիկնոջ կողմից հիմնադրված և ղեկավարվող «Իմ քայլը» հիմնադրամը, որի դոնորների մի զգալի մասը հանդես են գալիս «անանուն» գաղտնագրով, իսկ Աննա Հակոբյանի հետ Արմեն Սարգսյանը «Երևան, իմ սեր» և «Իմ քայլը» հիմնադրամների համագործակցության հնարավորությունների մասին հարցերը քննարկել է դեռևս 2018 թվականի նոյեմբերի 8-ին (Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Աննա Հակոբյանին - Մամուլի հաղորդագրություններ - Լրատվություն - Հայաստանի Հանրապետության Նախագահ (president.am))։

Պետական դիրքն ու հնարավորություններն անձնական կարիքներին ծառայացնելու գործելաոճը նոր չէ բոլոր ժամանակների ժպտացող խորամանկի համար։ Դեռ ոչ վաղ անցյալում Նիկոլ Փաշինյանն էր իր ելույթներում արձանագրում էր, որ Արմեն Սարգսյանը Հայաստանի քաղաքացիությունից հրաժարված և իր ընտանիքում Հայաստանի միակ քաղաքացին է, որը Հայաստանի քաղաքացիություն ստացել է միայն այն ժամանակ, երբ Հայաստանի Հանրապետությունից դեսպանի, իսկ հետո՝ նախագահի պաշտոն պետք է ստանա։

Ի դեպ, չորս տարի Լեհաստանում ՀՀ դեսպանի պաշտոնում պաշտոնավորման ժամանակաշրջանում, ես այդպես էլ չեմ տեսնել Արմեն Սարգսյանին՝ ՀՀ արտաքին գործերի նախարարի կողմից անցկացվող Եվրոպայում ՀՀ դեսպանների տարածաշրջանային խորհրդակցություններին, ինչպես նաև Հայաստանում ոչ շատ հաճախ կազմակերպվող դեսպանների խորհրդաժողովներին։ Հայաստանի դիվանագիտական կորպուսում տեղեկություններ էին շրջանառվում, որ նա, առհասարակ, Լոնդոնում ՀՀ դեսպանատան շենք գրեթե չի մտնում։ Նա աշխատել է Լոնդոնւմ գտնվող իր մասնավոր գրասենյակից՝ կենտրոնանալով իր անձնական գործերի վրա, իսկ դեսպանության գործերը հանձնարարել դեսպանության ավագ դիվանագետներից մեկին՝ հրաժարվելով անձամբ կատարել ՀՀ ԱԳՆ-ից ստացվող հանձնարարականները։ Թերևս նաև դրանով է պայմանավորված հայ-բրիտանական հարաբերությունների անմխիթար վիճակը՝ կաղապարված Արքայական ընտանիքի հետ «բարեկամության» թվացյալ շղարշով։

Հ․Գ․ Իր պաշտոնավարման շրջանում Արմեն Սարգսյանը տարբեր ձևաչափերով նաև 4 այցելություն է ունեցել Արաբական Միացյալ Էմիրություններ, որոնք ամբողջացնում են արաբական փողից կուրանալու միայն նրան բնորոշ «հիվանդությունը»»,- գրել է Ղազարյանը։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:59 26/07/2021  |  ՄեկնաբանությունԱնազնիվ սրիկայի փաստագրում երկու դրվագով. Ղազարյան
13:25 26/07/2021Վիժվածքի մահը․ կամ յոթերորդ գումարման Ազգային ժողովի անպիտան ծնունդն ու անփառունակ վախճանը.Էդգար Ղազարյան
13:30 24/07/2021  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանի գաղտնի բանակցությունները կվավերացվեն ՍԴ-ի կողմից. Էդգար Ղազարյան
19:08 17/07/2021  |  ՄեկնաբանությունԻսկ Սահմանադրական դատարանի որոշումից որևէ տեղեկություն չկա ու չկա․ Էդգար Ղազարյան
11:43 17/07/2021  |  ՄեկնաբանությունՍահմանադրական դատարանը որոշել է իր անկազմակերպվածություն ու թափթփվածությունն ապացուցել մինչև վերջին պահը.Էդգար Ղազարյան
13:36 16/07/2021  |  ԼՐԱՀՈՍԿԸՀ նախագահի՝ սուր ինֆարկտով հոսպիտալացման պատճառն իմ կարծիքով մի քանի օրերի ընթացքում ֆիզիկական, մտավոր լարվածությունն էր. Ղազարյան
13:05 16/07/2021  |  ԼՐԱՀՈՍՍահմանադրական դատարանի նիստն ընթացել է բազմաթիվ կոպիտ խախտումներով. Տպավորություն կա, որ որոշումն ավելի վաղ է կայացվել. Էդգար Ղազարյան
13:41 15/07/2021  |  ԼՐԱՀՈՍԱրձագանքելով Դավիթ Հարությունյանի խոսքին՝ ՍԴ նախագահն օգտվում էր նախապես մշակված գրավոր տեքստից. Ղազարյան
11:51 14/07/2021  |  ՄեկնաբանությունՍԴ քաղաքական պատճառներով հայտնված Վահե Գրիգորյան տեղյակ չի ՀՀ կառավարման խորհրդարանական համակարգի մասին. Ղազարյան
12:24 08/07/2021  |  ԼՐԱՀՈՍՔՊ-ին որպես կողմ ներգրավվելով՝ ՍԴ-ն ցույց է տալիս իր կողմնակալ վերաբերմունքը իշխանությունը զավթած և հիմնական ընտրախախտումներ կատարած քաղաքական ուժի նկատմամբ.Ղազարյան

Արխիվ

[]