ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ավազակային հարձակում Սիսիանում. Հարձակվողը կին է՝ 34 տարեկան 07/26/2021 12:44 | ԼՐԱՀՈՍ
Սյունիքի մարզի 34-ամյա բնակչուհին իր գործընկերոջը խնդրել է ջրաչափ ստուգելու պատրվակով մտնել թոշակառու մանկավարժի բնակարան, ապա, երբ տանտիրուհին ու տղամարդը գտնվել են լոգարանում, 34-ամյա կինը մտել է թոշակառու կնոջ բնակարան և թաքնվել ննջասենյակում, իսկ տղամարդու հեռանալուց հետո հարձակվել է տանտիրուհու վրա և ապակե տարայով ու ձեռքերով հարվածելով կնոջ մարմնի տարբեր մասերին, դեմքին ինչ-որ հեղուկ փչել, հյուրասենյակից միջանցք քարշ տալով, նրա առողջությանը վտանգավոր բռնություն գործադրելով՝ հափշտակել է խոշոր չափերով՝ 840.000 ՀՀ դրամ և 100 ԱՄՆ դոլար ու դիմել փախուստի: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն։
«2021թ. հուլիսի 24-ին՝ ժամը 16:20-ին, Սյունիքի մարզի թոշակառու բնակչուհին, նախկին մանկավարժ, հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 14:00-ի սահմաններում, իգական սեռի անհայտ անձը, օգտվելով իր միայնակ ապրելու և տան մուտքի դռան կիսաբաց լինելու հանգամանքից, մտել է իր բնակարան, բռնություն գործադրելով պահանջել գումար, որը վերցնելուց հետո հեռացել է:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով: Սյունիքի մարզի բնակչուհին ճանաչվել է տուժող և ցուցմունք տվել դեպքի հանգամանքների շուրջ:
Ձեռնարկված անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև՝ ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ իրականացված համատեղ միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած երկու անձանց ինքնությունը, որոնք ոչ միայն նույն համայնքի բնակիչներ են, այլև՝ գործընկերներ:
Քննությամբ պարզվել է, որ նրանցից մեկը, որը Սյունիքի մարզի բնակչուհի է՝ 34 տարեկան, մինչ իր մտահղացման իրագործումը, իր գործընկերոջը խնդրել է թոշակառու կնոջ՝ տանը գտնվելու հանգամանքը պարզելու նպատակով, ջրաչափ ստուգելու պատրվակով, գնալ նրա տուն: Երբ տանտիրուհին տղամարդու հետ գտնվել է լոգարանում, 34-ամյա կինը մուտք է գործել բնակարան և թաքնվել ննջասենյակում, իսկ տղամարդու հեռանալուց հետո հարձակվել է տանտիրուհու վրա և ապակե տարայով ու ձեռքերով հարվածելով կնոջ մարմնի տարբեր մասերին, դեմքին ինչ-որ հեղուկ փչելով և բերանը լցնելով, հյուրասենյակից միջանցք քաշել-տանելով, նրա առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ հափշտակել է խոշոր չափերով՝ 840.000 ՀՀ դրամ և 100 ԱՄՆ դոլար ու դիմել փախուստի:
Դեպքից ժամեր անց 34-ամյա կինը, ավազակություն կատարելու կասկածանքով, ձերբակալվել է, հարցաքննվել՝ տալով ինքնախոստովանական ցուցմունք, ներկայացնելով գողոնի մի մասը՝ 740.000 ՀՀ դրամը, հանցանքի կատարման ժամանակ օգտագործված հեղուկները, ինչպես նաև՝ դեպքի պահին հագին եղած հագուստները:
2021թ. հուլիսի 25-ին ձերբակալվել է նաև նրա գործընկերը:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում վերցվել են փորձանմուշներ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից