ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մեջքից հարվածում են միայն վախկոտներն ու թույլերը. սա պատմական մեծ փորձություն անցած աքսիոմա է. ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար 07/26/2021 16:12 | Մեկնաբանություն
Կանգնած լինելով նորանկախ Հայաստանի դիվանագիտության կայացման ակունքներում, 30 երկարուձիգ տարիների ընթացքում առաջնորդվել եմ այն գաղափարով, որ պետությունը մեկն է, իշխանությունները՝ փոփոխվող։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը։
«Ահա և վերջ…գուցե կասեն մարդկանցից շատ շատերը։ Բայց ոչ ես և ինձ ճանաչող մարդիկ։
Կանգնած լինելով նորանկախ Հայաստանի դիվանագիտության կայացման ակունքներում, 30 երկարուձիգ տարիների ընթացքում առաջնորդվել եմ այն գաղափարով, որ պետությունը ՄԵԿՆ է, իշխանությունները՝ փոփոխվող։
Ազգային պետությանը ծառայելը ծանրագույն ու դժվարին պարտականություն է, գիտակից ծառայությունն՝ անմնացորդ նվիրում, անսահման համբերատարություն, բազում զրկանքներ ու սահմանափակումներ, ուժեղ դիմադրողականություն, խորը հավատ՝ ձեռնարկածդ և ձեռնարկելիք քայլերիդ հաջողության, կշռադատված վերլուծություն ու գնահատական չարածներիդ ու անհաջողություններիդ նկատմամբ, աննկուն կամք ու անհաղթահարելին հաղթահարելու պատրաստակամություն պահանջող բարձր պատասխանատվություն։ Սա է ՊԵՏԱԿԱՆԱՄԵՏՈւԹՅԱՆ իմ ընկալումը։ Իմ պետությանը ես ծառայել եմ և դեռ ծառայելու եմ հենց այդ գիտակցությունից ելնելով։
Ամեն մարդ լույս աշխարհ է գալիս իր առաքելությամբ։ Իմ դեպքում, կյանքն ինձ բերեց դեպի դիվանագիտություն։ Դեռևս դպրոցական տարիներից փայփայած երազանքս իրականություն դարձավ։ Երիցս երջանիկ էի, որ դիվանագիտական ծառայության առաջին քայլերս սկսում եմ վերանկախացած Հայաստանի Հանրապետության պայմաններում։ Այդ տարիներին էր, որ հասկացա պետությանը զինվորագրվելու առաքելության իմաստն ու գաղափարախոսությունը։ Տակավին երիտասարդ էի և պատկերացնել անգամ չէի կարող, որ մի օր Հայաստանը կճանաչվի միջազգային հանրության կողմից և իր վեց տասնյակից ավելի դիվանագիտական առաքելությունները կբացի աշխարհի չորս անկյուններում։ Սակայն կյանքի պարուրաձև շրջադարձն ինձ պետք է բերեր այն կետին, երբ ինքս անմիջական մասնակիցը դարձա այդ հսկայածավալ գործընթացի՝ ծառայությանս տարբեր փուլերում իմ համեստ ներդրումը բերելով հայոց դիվանագիտության կայացման ու ամրապնդման նվիրական գործին։
Անցած ճանապարհս միշտ չէ, որ հարթ է եղել։ Այսօր, կյանքի այս հանգրվանում, հետադարձ հայացք նետելով այդ ճանապարհի տարբեր հատվածներին, հանգիստ խղճով և առանց երկմտանքի կարող եմ ասել, որ կատարել եմ իմ առջև դրված առաջադրանքներն ու պարտավորությունները, չեմ ընկրկել դժվարություններից ու բարդություններից, չեմ զլացել բարձրաձայնելու անարդարության, սրիկայության, կեղծիքի ու կեղծավորության, բանսարկության, երկերեսանիության և նմանտիպ այլ եղկելի արարքների մասին, չեմ թաքնվել սրա կամ նրա թիկունքում, եղել եմ պարզ ու շիտակ՝ շատ դեպքերում քաջ գիտակցելով, որ անարժաններն այլ վերաբերմունքի են արժանի, սակայն, մշտապես լինելով անուղղելի լավատես, այնուամենայնիվ մտածել եմ այդ տեսակին երկրորդ, իսկ որոշ դեպքերում երրորդ հնարավորություն տալու մասին։ Մեջքից հարվածում են միայն վախկոտներն ու թույլերը. սա պատմական մեծ փորձություն անցած աքսիոմա է։ Նրանք երբեք չեն կարող կռվել կամ նույնիսկ խոսել դեմ դիմաց՝ աչքերի մեջ ուղիղ նայելով։ Նրանցը` դավադիրն է, ստորաքարշությունը, պնակալիզությունը, երախտամոռությունն ու սողունակերպ ապրելը…
Կյանքիս անփոփոխ հավատամքն է եղել հավաքականությունն ու միասնականությունը, ամեն ինչ արել եմ համախմբման ու մերձեցման համար։ Չեմ ընդունել բաժանարար գծերն ու պատնեշները, բարբառների հիմքով ԱԶԳԸ տրոհելու ու ցաք ցրիվ անելու դատապարտելի գործողությունները, նախկինների ու ներկաների բաժանելու հիվանդագին երևակայությունը, մեծամտությունն ու տգիտությունը, ազգային արժեհամակարգի ոտնահարումն ու ՀԱՅԻՆ խորթ, արհեստածին օրակարգերի ներմուծումն ու պարտադրանքը, օտարամոլությունն ու հացուկացի մասին անդադար ու անհասկանալի դիտարկումները։ Չեմ ընդունել, չեմ ընդունում և չեմ ընդունելու։
Սա է պատճառը, որ ինձ համար վերջ չկա։ Կա նոր սկիզբ ու շարունակական ծառայություն ՀԱՅՐԵՆԻՔԻՍ՝ բարձրագույն ու սուրբ արժեք, որ վեր է ամեն ինչից, արժեք, որ պարտադրում է ապրել ու պայքարել, կառուցել ու շենացնել, հավատալ ու հավատով լցնել։ Այնպես որ, ամեն ինչ դեռ առջևում է։
Ես հրաժեշտ չեմ տալիս, այլ ասում եմ ՑՏԵՍՈւԹՅՈւՆ»,- գրել է Մելիքյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ