ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ռուս սահմանապահներն այցելել են Նորաբակ՝ տնակներ են կառուցելու. Կութում ադրբեջանցիները քարով խփել են հացի մեքենայի վարորդին, գլուխը ջարդել. Նորաբակցի 07/26/2021 17:47 | ԼՐԱՀՈՍ
Ռուս սահմանապահները տեղակայվելու են Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղում։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նորաբակցի, օպերատոր Արմեն Ղազարյանը տեղեկացրել է, որ սահմանապահներ են եկել գյուղ, սար բարձրացել ու գնացել։ Տեղյակ են միայն, որ պետք է կառուցեն տնակներ։
«15 օր առաջ ռուս սահմանապահները եկան, սար բարձրացան, իջան, թողին գնացին։ Սոթքի տարածքում նրանց համար դոմիկներ պետք է սարքեն։ Դա տարիների հարց է։ Նրանց համար պալատկաներ են պետք, որ գան տեղավորվեն։ Բայց դե երբ պետք է կառուցվի՝ Աստված գիտի։ Գետուկ կոչվող հատված ունենք, այնտեղ էլ քարեր են թափում, որ նրանց համար դոմիկներ սարքեն»,- ասաց Ղազարյանը։
Նորաբակում ադրբեջանցիների հետ միջադեպեր շատ չեն լինում։ Կեսգիշերից հետո ադրբեջանցիների արձակած կրակոցներն իրենք չեն լսել։ Հարևան Կութում օրեր առաջ ադրբեջանցիները, օրինակ՝ հայկական պոստեր հաց տանող մեքենավարի ուղղությամբ են քարեր նետել։
«Կութում պալատկաները իրար հետ վերև-ներքև են։ Մերոնք մի քիչ ներքև են։ Երեք օր առաջ Գագո անունով մեկին՝ հացի մեքենայի վարորդին թուրքը քարով խփել էր, գլուխը ջարդել»։
Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի տարածքում ադրբեջանական զինվորականների ներխուժումից հետո մարդիկ ապրում են լարվածության մեջ։ Գյուղացիները հնարավորություն չեն ունենում մոտենալ գյուղի խոտհարքներին և կենդանիներին արածացնել գյուղի հարակից սարերում։
«Էս պահին մեր աշխատանքներին 100 տոկոսանոց խոչընդոտում են։ Ադրբեջանական կողմը հատկապես մեր հողատարածքների մեջ է՝ խոտհարքների ու արոտների մեջ։ Վաղը մյուս օր կարող է ականապատում են՝ ո՞վ գիտի։ Կույր-կույր պիտի հելնենք խոտ քաղենք։ Ես չգիտեմ սրա վերջը ոնց կլինի»։
Խոտհարքերը, արոտները գտնվում են գյուղից 7 կմ հեռավորության վրա։ Խորհրդային միության ժամանակվանից դրանք Նորաբակին են պատկանել։ Հիմա ադրբեջանցիները տեղակայված են հենց այդ տարածքներում։ Գյուղացիները պարզապես չեն կարողանում իրենց իսկ տարածքում խոտը հնձել ու քաղել։
«Գյուղում ֆինանսական ճգնաժամ է։ Անասնապահական տարածք է, անասունն էլ գին չունի։ Մարդիկ ուզում են անասուն ծախեն՝ գռուբի ասած՝ էսօր մսի կգ-ն 3000 դրամ է, էստեղ կովի միսը 1400 դրամով են ծախում։ Սկի չգիտեն ինչ անեն։ Խոտն էլ կրակի գին է։ Ցորենի սալոմի արժեքը 1000, խոտը՝ 2500 դրամ է։ Մարդիկ էլ պետք է խոտերը քաղեին, ադրբեջանցները մեր սարերի ձախ հատվածում նստած են»։
Հարցին, արդյոք փոխհատուցում ստացե՞լ են, նշեց՝ «Պետություն ունե՞նք։ Փոխհատուցոմ չենք ստացել։ Ո՞վ ա մեր տերը։ Ռուսի կամակատարն ենք»։ Կենդանիներին արոտի տանում են շատ սուղ պայմաններում։
«Երաշտն էլ մի կողմից։ Քանի որ այդ տարածքները զբաղեցրել են, պայմանները սուղ են։ Համայնքն էլ հարուստ է անասնագլխաքանակով։ 2000 գլուխ ոչխար կա։ 1500 և ավելի խոշոր գլուխ անասուն կա։ Երաշտ տարում ո՞նց պետք է պահեն։ Շատերը կարիքից ուզում են ծախեն, առնող էլ չկա՝ էն գինը չունի»։
Արմենը տեղեկացրեց, որ երիտասարդներն արտագաղթում են։ Գյուղում էլ աշխատանք չի մնացել։
«Եթե մի տեղ գործ չլինի, եթե խոտհարքները վերանան, գյուղացիները մնում են էդտեղ ի՞նչ անեն։ Եթե ռուս սահմանապահները գան, ադրբեջանցիները գնան ելման դիրքեր, մերոնք պետք է հետ գնան, ռուս սահմանապահները միջանկյալ տարածք վերցնեն։ Էս գյուղում մնալը դառնում է անիմաստ։ Գյուղում ոչ զավոդ կա, ոչ աշխատանքի վայր։ Ապրողները նախկին փախստականներ են։ Ես ստեղ 17 հազար դոլար փող եմ դրել տանս վրա, դարձրել Երևանի տուն, ինձ թվում է՝ կորելու է գնա։ Ո՞վ է գյուղի մասին մտածում»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ