ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վիժվածքի մահը․ կամ յոթերորդ գումարման Ազգային ժողովի անպիտան ծնունդն ու անփառունակ վախճանը.Էդգար Ղազարյան 07/26/2021 13:25
Բժշկությանը վաղուց հայտնի ճշմարտություն է, որ բռնաբարությունից սերված և արհեստական վիժումից առաջացած միավորը երկար ապրել չի կարող, այն լիարժեք մարդ երբեք չի դառնում։ Այդպիսին էր նաև յոթերորդ գումարման Ազգային ժողովը։ Նման գրառում է արել ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքի իր էջում։
«Վիժվածքի մահը․ կամ յոթերորդ գումարման Ազգային ժողովի անպիտան ծնունդն ու անփառունակ վախճանը
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է ութերորդ գումարման ՀՀ Ազգային ժողովի առաջին նիստի օրը՝ 2021 թվականի օգոստոսի 2-ին։ Այդ պահից կդադարեցվի յոթերորդ գումարման ՀՀ Ազգային ժողովի լիազորությունները, որը ձևավորվել էր 2018 թվականի դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների արդյունքում, պաշտոնապես ստանձնել լիազորությունները՝ 2019 թվականի հունվարի 14-ից։ Չնայած այն հանգամանքին, որ, համաձայն ՀՀ Սահմանադրության, Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են հինգ տարի ժամկետով, յոթերորդ գումարման Ազգային ժողովը իր լիազորություններն իրականացրեց 2 տարի 6 ամիս և 19 օր։
Բժշկությանը վաղուց հայտնի ճշմարտություն է, որ բռնաբարությունից սերված և արհեստական վիժումից առաջացած միավորը երկար ապրել չի կարող, այն լիարժեք մարդ երբեք չի դառնում։ Այդպիսին էր նաև յոթերորդ գումարման Ազգային ժողովը։
Ընդամենը մի քանի փաստ հուշում է, թե ինչու 2018 թվականին տեղի ունեցած խայտառակությունը խորհրդարանական ընտրություն համարել չի կարելի։ Խորհրդարանական կառավարման երկրում, որտեղ միակ համապետական ընտրությունը Ազգային ժողովի ընտրությունն է, կազմակերպվել է արտահերթ՝ նախորդ ընտրությունից մոտ մեկուկես տարի հետո, երբ քաղաքական ուժերը բավականաչափ սպառել էին իրենց ռեսուրսները նախորդ ընտրության ժամանակ։ Ընդ որում, 2017 թվականի Ազգային ժողովը լուծարելու և նոր ընտրություն կազմակերպելու անհրաժեշտություն բացարձակապես չկար, քանզի խորհրդարանը, վարչապետի հրաժարականից հետո, ընտրել էր նոր վարչապետ, հավանություն էր տվել կառավարության գործունեության ծրագրին, պատրաստակամություն էր հայտնել կողմ քվեարկել պետական բյուջեի նախագծի օգտին։ Այսինքն, քաղաքական ճգնաժամ գոյություն չուներ, իսկ բոլոր գործընթացներ արհեստածին էին և ոչ հիմնավոր։
Յոթերորդ գումարման Ազգային ժողովի ընտրության օրը որոշել է մեկ մարդ՝ Նիկոլ Փաշինյանը՝ այդ մասին հայտարարելով Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում իր համար գոհացուցիչ արդյունքներ արձանագրելուց հետո, չնայած այն բանին, որ նախապես հայտարարել էր, որ արտահերթ ընտրություն կանցկացվի 2019 թվական մայիսի կամ հունիս ամիսներին։ Ավելին, նախապես հայտարարվել է, որ ԱԺ ընտրություն կանցկացվի Ընտրական օրենսգրքում համապատասխան փոփոխություններ կատարելուց հետո։ Այդ նպատակով, փոխվարչապետի ղեկավարությամբ ստեղծվել էր աշխատանքային խումբ՝ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ իրականացնելու, այն քաղաքական ուժերի հետ քննարկելու նպատակով։ Գործընթացը դադարեցվել է, որևէ քննարկում, որևէ քաղաքական ուժի հետ չի իրականացվել, ընտրությունը կազմակերպվել է գործող օրենսգրքով։
2018 թվականի ԱԺ ընտրության ժամանակ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործի դնելով պաշտոնական և վարչական ողջ ռեսուրսը, այդ թվում իրավապահ մարմինների համակարգը, սպառնալիքների միջոցով խոչընդոտ է ստեղծել ընդդիմադիր ուժերին հարող կամ անդամակցող, հատկապես, ռեյտինգային ընտրակարգով առաջադրված, նախորդ ընտրություններում մեծ թվով քվեների արժանացած թեկնածուների առաջ։ Հարկ է նկատել, որ նրանցից ոչ ոք չի առաջադրել իր թեկնածությունը 2018 թվականի ընտրության ժամանակ։ Նախընտրական քարոզչության ընթացքում արդեն իսկ ուժային կառույցների միջոցով քրեական հետապնդումներով հայտնի գործելաոճ ընտրած վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձնական սպառնալիքներ է հնչեցրել այն համայնքների ղեկավարների հասցեին, որոնք համարձակություն են ցուցաբերել աջակցելու ընդդիմադիր ուժերին։
2018 թվականի դեկտեմբերին արձանագրվել է Հայաստանի պատմության մեջ համապետական ընտրությունների ռեկորդային ցածր մասնակցություն։ Մասնավորապես, ընտրություններին մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 48,63%-ը (1․260․840 քաղաքացի)։ Դրա հետ մեկտեղ ընտրության արդյունքում արձանագրվել է իշխանությունը ներկայացնող քաղաքական ուժի աննախադեպ բարձր ցուցանիշ։ Մասնավորապես, վարչապետի ղեկավարած քաղաքական ուժը ստացել է քվեարկության մասնակիցների 70,43% ձայներ։ Հարկ է նկատել, որ 2017 թվականի ապրիլի 2-ին տեղի ունեցած ԱԺ ընտրություններում իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստացել էր քվեարկության մասնակիցների 49,14% տոկոս ձայներ։
2018 թվականի ԱԺ ընտրության արդյունքներով ընտրական նվազագույն շեմը հաղթահարել են և Ազգային ժողվում են հայտնվել նվազագույն թվով քաղաքական ուժեր՝ ընդամենը երեք քաղաքական ուժ։ Սա աննախադեպ է եղել Հայաստանի պատմության ողջ ընթացքում։ 2018 թվականի ԱԺ ընտրության արդյունքում խորհրդարանում են հայտնվել միայն այն քաղաքական ուժերը, որոնք մինչ այդ քաղաքական համագործակցություն են հաստատել իշխող քաղաքական ուժի հետ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը։ Ընդդիմադիր ոչ մի ուժ խորհրդարանական ընտրություններում նվազագույն շեմ չի հաղթահարել։ Դրա հետևանքով յոթերորդ գումարման Ազգային ժողովում ստեղծվեց անօրինական և անտրամաբանական փաստացի մի իրավիճակ, ըստ որի խորհրդարանում գոյություն չուներ ընդդիմություն։
«Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցություններն արհեստականորեն ստանձնել են ընդդիմադիր քաղաքական ուժերի կարգավիճակը՝ բոլոր սկզբունքային և կարևոր հարցերով համագործակցելով իշխանությունների հետ, կայացնելով իշխանահաճո որոշումներ։
Յոթերորդ գումարման Ազգային ժողովը նշանավորվեց նաև դրանով, որ ԱԺ ընտրության հետևանքով իշխող քաղաքական ուժի ցուցակով ԱԺ պատգամավորի մանդատ են ստացել առավելապես հանրությանը ոչ հայտնի գործիչներ, որոնցից ոչ մեկը սեփական արժանիքներ, անձնական հեղինակություն, քաղաքական վաստակ ու վարկանիշ չի ունեցել ԱԺ պատգամավոր դառնալու համար։ Դա նաև իր բացասական հետք է թողել նրանց գործունեության վրա՝ ի վերջո ձեռք բերելով Նիկոլ Փաշինյանի «ուսապարկ» լինելու անպատվաբեր դրոշմը։ Նրանց շարքերի համալրումը կոռուպցիայի դրսևորումների մի ամբողջական շարք է ներկայացնում։ Մասնավորապես, իշխանական ցուցակով պատգամավոր են դարձել Նիկոլ Փաշինյանի աներձագը, եղբոր որդին, քավորի եղբայրը, իր նախկին օգնականը, իր կողմից ղեկավարված «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող իր նախկին գործընկերները, Գյումրից Երևան ճանապարհին, փողոցային թափառող շան՝ Չալոյի հետևից քայլած բազմաթիվ անարժաններ, որոնց պարագայում նախարարի, փոխնախարարի կամ Ազգային ժողովի պատգամավորի պաշտոնը ոչ միայն առաջին պետական, այլ որոշների դեպքում՝ առաջին աշխատանքն է եղել ընդհանրապես։
2021 թվականի մայիսի 10-ին օրենքի ուժով արձակված և 2021 թվականի օգոստոսի 2-ի իր լիազորությունները դադարեցրած յոթերորդ գումարման ՀՀ Ազգային ժողովը պատմության մեջ կմնա հետևյալ անփառունակ փաստերով, որոնք նաև կործանարար հետևանքներ ունեցան հայ ժողովրդի պատմության մեջ։
Նախ այդ խորհրդարանը Նիկոլ Փաշինյանի ընտրել է ՀՀ վարչապետի պաշտոնում՝ սկիզբ դնելով Հայաստանի Հանրապետության պատմության ամենակործանարար և ողբերգական էջին։
«Ուսապարկ»-երի մեծամասնության այդ խորհրդարանն էր, որ երկու անգամ չընտրելով Հանրապետության նախագահի կողմից առաջարկված Սահմանադրական դատարանի դատավորի երկու տարբեր թեկնածուների և, քաղաքական ճնշումներ գործադրելով Հանրապետության նախագահի վրա, խախտելով օրենքը, ստիպեցին նախագահին ՍԴ դատավորի թեկնածու առաջադրել իրենց քաղաքական թիմակցին, Նիկոլ Փաշինյանի անձնական փաստաբան, նախկին պետական որևէ պաշտոն չզբաղեցրած և բացառապես քաղաքական գործունեությամբ աչքի ընկած Վահե Գրիգորյանի՝ սկիզբ դնելով անառողջ մթնոլորտն ու ֆունկցիոնալ ճգնաժամը Սահմանադրական դատարանում։
Յոթերորդ գումարման ազգային ժողովը պատմության մեջ կմնա նաև դրանով, որ Հայաստանի Հանրապետությունում սահմանել է ամենաերկար տևողությամբ արտակարգ դրության ռեժիմը, որով տևական ժամանակ սահմանափակվել են քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, չեն կազմակերպվել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, սակայն դրա դիմաց չի լուծվել համավարակը կանխելու ու տարածելու խնդիրը։
Չարաբաստիկ այդ խորհրդարանին բաժին հասավ, Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ, հայտարարել ռազմական դրություն՝ առանց հետևողականություն ցուցաբերելու այդ իրավական ռեժիմի կատարման նկատմամբ։ Չնայած ռազմական դրության իրավական ռեժիմին և համընդհանուր զորակոչ հայտարարելու որոշմանը, այդպես էլ այն չի իրագործվել, չի լուծվել երկիրն արտաքին սպառնալիքներից պաշտպանելու խնդիրը, իսկ այն չեղարկվել է բացառապես քաղաքական պատճառներով։ Պատերազմի օրերին խորհրդարանը ցուցաբերել է ֆունկցիոնալ իմաստով բացարձակ անգործություն և անգամ տեղյակ չի եղել այն փաստաթղթի գոյության մասին, որով հայտարարվել է հրադադար, իսկ թշնամուն են հանձնվել մեր երկրի հսկայական տարածքներ։ Խորհրդարանական մեծամասնության պատգամավորների «առաքելությունը» սահմանափակվել է Արցախի մայրաքաղաքից լուսանկարներ հրապարակելով, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի որդու «ռազմական սխրանքները» փառաբանելով։
Դրան զուգահեռ, յոթերորդ գումարման Ազգային ժողովը ստեղծել էր մեծ աղմուկ բարձրացրած Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով, որը, խախտելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Սահմանադրական օրենքը, այդպես էլ չներկայացրեց զեկույց և մեր բանակն ու հաղթանակն անարգելուց բացի, չունեցավ որևէ այլ իմաստ ու նշանակություն։
Յոթերորդ գումարման Ազգային ժողովի ամենամեծ հանցանքներից մեկն էր Սահմանադրական դատարանի հանդեպ սկսված քաղաքական արշավը։ Տխրահռչակ Վահե Գրիգորյանին ՍԴ դատավոր ընտրելուց հետո, օգտագործելով իրավապահ ողջ համակարգը, ապօրինի և քաղաքական ահաբեկչություն սկսվեց Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի, նրա ընտանիքի անդամների, մերձավորների և հարազատների նկատմամբ՝ անթաքույց պահանջելով նրա հրաժարականն այդ պատասխանատու, ապաքաղաքական պաշտոնից։ Բոլոր անթույլատրելի մեթոդներով իրականցված արշավը, ապացուցեց միայն մի բան․ Հրայր Թովմասյանի անբասիր անցյալն ու անկոտրում սկզբունքայնությունն ու պետականության իր բաժին հատվածն անառիկ պահելու համառությունը։ Սակայն դա չխանգարեց պատգամավորի մանդատը ստացած ապօրեն սրիկաներին շարունակել պետականակործան իրենց արշավը՝ նախաձեռնելով անօրեն հանրաքվե՝ նպատակ ունենալով դադարեցնել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և Սահմանադրական դատարանի յոթ դատավորների լիազորությունները։
Համավարակի պատճառաբանությամբ, սակայն իրականում, քաղաքական ձախողման հետևանքով, հանրաքվեն չեղարկելուց հետո, Ազգային ժողովը նախ նախաձեռնություն ցուցաբերեց դադարեցնել ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները, այնուհետև հատուկ օրենք ընդունեց, որով, ըստ էության, պետական միջոցներով կաշառք էր առաջարկվում ՍԴ իրենց համար անցանկալի դատավորներին՝ պաշտոնից հեռանալու և նրանց փոխարեն ՍԴ կազմը յուրայիններով փոխարինելու համար։ Չհաջողված այն նախաձեռնությունից հետո Ազգային ժողովը, հատելով ապօրինությունների բոլոր սահմանները, առանց հանրային քննարկումների, առանց անգամ խորհրդարանական մյուս ուժերի հետ քննարկումների, ընդամենը չորս ժամում, խախտելով ՀՀ Սահմանադրության պահանջները, կատարեցին փոփոխություններ Սահմանադրության մեջ, ինչի իրավունքը նրանք չունեին, որի հետևանքով կարողացան ապօրինաբար լուծել իրենց նենգ ու դավադիր քաղաքական խնդիրը՝ պաշտոնազրկելով Հրայր Թովմասյանին և Սահմանադրական դատարանի օրինական ընտրված երեք դատավորներին։
Դրան հաջորդեց Սահմանադրական այնպիսի ճգնաժամ, որի հետևանքով շուրջ երկու ամիս խաթարվել էր Սահմանադրական դատարանի բնականոն գործունեությունը, որի հետևանքներն անջնջելի հետք թողեցին ոչ միայն սահմանադրական արդարադատության, այլև մեր պետականության պատմության մեջ։
Արդարադատության համակարգի հանդեպ ոտնձգությունները Սահմանադրական դատարանով չսահմանափակվեցին։ Յոթերորդ գումարման Ազգային ժողովը, խախտելով օրենքը, Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամ ընտրեց իրենց քաղաքական թիմակցին, Հայաստանում ընտրախախտումների, կոռուպցիայի և ամենաթողության «նախահայր» Գագիկ Ջհանգիրյանին՝ սկիզբ դնելով արդարադատության համակարգի հանդեպ իրենց վայրագություններին։
Յոթերորդ գումարման Ազգային ժողովի հակապետական և ապազգային գործունեության վերջին արարը եղավ այն, որ հետպատերազմյան շրջանում, բոլոր առումներով ձախողած, հայ ժողովրդի ամենամեծ թշնամի և ամենամեծ դավաճան Նիկոլ Փաշինյանի կողմից վարչապետի պաշտոնից հրաժարական ներկայացնելուց հետո, երկու անգամ, կանխամտածված և կազմակերպված կերպով չեն ընտրել ՀՀ վարչապետ՝ դրանով իսկ միտումնավոր կերպով կայացնելով իշխանության տապալում և հիմք դնելով իշխանազավթման գործընթացին, որը հանցավոր իշխանություններն իրականացրեցին 2021 թվականի հունիսի 20-ին և արդեն իրենց կողմից ստեղծված Սահմանադրական դատարանի միջոցով դակեցին այդ ապօրինության արդյունքները։
Ահա այդ անվիճելի փաստերով է հիշվելու բռնաբարությունից սերված կարճատև կյանքով վիժվածքի պատմությունը, որը կոչվել է յոթերորդ գումարման Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով։
Վստահ եմ, որ կգա ժամանակ ու այս ամենի համար մարդիկ կկանգնեն պատասխանատվության առջև։ Հազարամյակների ազնիվ պայքարի արդյունքում կերտված Հայաստանի Հանրապետության հանդեպ այս բարբարոսություններն անպատիժ մնալ չեն կարող»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից