ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երիտասարդները լքում են գյուղերը. Մարդիկ վախները սրտում գնում են աշխատելու, բոլորի մոտ անհանգստությունը կա. Սոթքի բնակիչ 07/26/2021 14:41 | ԼՐԱՀՈՍ
Այսօր՝ 03:30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Կրակոցները լսելի են եղել Սոթք բնակավայրում։
Սոթքի բնակիչներից մեկը «Փաստինֆո»-ին տեղեկացրեց, որ իրենք պատսպարվելու խնդիր չեն ունեցել։
«Մի քիչ անհանգստություն է եղել, որ սահմանին կրակոցներ են։ Տևել է մոտավոր 30-40 րոպե։ Կրակոցները եղել են հանքի ուղղությամբ, այդ կողմում է անհանգիստ եղել»։
Չնայած Ադրբեջանը գյուղի ուղղությամբ չի կրակել, սակայն իրավիճակը լարված է եղել հանքավայրի մոտ։ Հանքում կրակոցների հետևանքով աշխատանքը դադարել է, մոտ 150 աշխատակից տարհանվել։
«Գիշերը խնդիր եղել է, բայց նոյեմբերից հետո սա առաջին դեպքն է, որ այդ հատվածում նման լարվածություն կա»։
Արցախյան երրորդ պատերազմից հետո Սոթքի ոսկու հանքը կիսով չափ Հայաստանի տարածքում է, կիսով չափ՝ Ադրբեջանի: Մինչև օրս այստեղ ադրբեջանական կողմը կրակոցներ չէր արձակում։ Աշխատակիցները գիտակցում են՝ թշնամին 300 մետր հեռավորության վրա է։
«Հանքը բավականին մեծ թվով՝ մոտ 400-ի հաստիքի կրճատում է արել, մնացածի մասով խնդիր չէր առաջանում, աշխատում էին»,- ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ չխոչընդոտելու դեպքում հանքը իր բնական հունով կաշխատի, բայց հիմա անհանգստություն կա։ «Կրակոցներ են լսվում ու քեզանից թուրքը 300 մետր հեռավորության վրա է, ցանկացած դեպքում քեզ կարող է վնասել, բայց Վարդենիսը այն վիճակում չէ, որ առանց այդ աշխատանքի մարդիկ կարող են գոյատևել։ Եթե այդ աշխատանքը չինի՝ արտագաղթն է մնում։ Մարդիկ վախները սրտում գնում են աշխատելու, բոլորի մոտ էդ անհանգստությունը կա»,- ընդգծել է բնակիչը։
Մեր զրուցակիցը նշեց, որ ինքն էլ սահմանի մոտ իր հողը մշակելու է գնում ու ինքն էլ է անհանգստանում, որ ամեն պահի կարող է թշնամին զենքը գործի դնի։ Վստահ է, որ պետք է աշխատել այն գիտակցմամբ, որ իրենք չեն վախենում ու ադրբեջանցիներն են այդ հատվածում ժամանակավոր կանգնել, ոչ թե իրենք։
Սոթքում այսօր բնակվում է 1000-ից ավելի մարդ ու չեն սովորում կրակոցների ներքո ապրել։ Երիտասարդները լքում են գյուղերը։
«Որ ասեմ սովորում ենք քիչ-քիչ կրակոցների ներքո ապրել՝ ճիշտ չի լինի։ Իհարկե, անհանգստություն կա։ Ինձ անհանգստացնողն այն է, որ երիտասարդներն են լքում գյուղերը, հատկապես փոքր գյուղերը՝ Ազատ, Նորաբակ, Սոթքն էլ արդեն»։
Բնակիչները արդեն նոր սահմաններում ստիպված են նաև գյուղատնտեսությամբ զբաղվել, հավաքել բերքը, խոտը հնձել։ Սոթքի ուղղությամբ թշնամին դեռևս չի փորձել խոչընդոտել այդ աշխատանքները։
«Մեր մոտ այնտեղ, որտեղ մեր ԶՈՒ-երն են թիկունքում, մենք մեր աշխատանքը հանգիստ կատարում ենք։ Իհարկե, եթե Ադրբեջանցին ուզենա մի վնաս տա, կրակի գյուղացու ուղղությամբ, կարող է, որովհետև տեսանելի են ամբողջովին։ Բայց նման միջադեպ չի եղել, բացի Կութից անասուններին տանելուց։ Մարդիկ հիմնականում կարողանում են աշխատել։ Լարվածությունը նոր է սկսվել շատանալ։ Կութում ամեն օր կրակոց կա, հիմա էլ արդեն Սոթքում։ Հետո արդեն կերևա՝ ոնց է լինելու։ Կարող է դրան էլ խոչընդոտեն»։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ