ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ գրքերի շնորհանդես 07/23/2021 18:40 | ԼՐԱՀՈՍ
Հուլիսի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում, բարձր նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ «Եկեղեցին և սահմանադրական մշակույթը» խորագրով շնորհանդես։ Հընթացս շնորհանդեսի ներկայացվեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչության կողմից լույս ընծայված «Համաբարբառ Կանոնագիրք Հայոց» ժողովածուն (կազմող՝ Արամ Մարտիրոսյան, պատասխանատու խմբագիր՝ Տ․ Շահե ծ․ վրդ․ Անանյան) և «Սահմանադրական մշակույթի արժեբանական ակունքները հայ ժողովրդի հազարամյա տարեգրության ծալքերում» կոլեկտիվ մենագրությունը (Հեղինակներ՝ Ազատ Բոզոյան, Ալեքսան Հակոբյան, Արթուր Վաղարշյան, Արման Եղիազարյան, Արտակ Մովսիսյան, Գագիկ Հարությունյան, Գրիգոր Թանանյան, Հարություն Մարության, Նարինե Միրզոյան, պատասխանատու խմբագիրներ՝ Գագիկ Հարությունյան, Արտակ Մովսիսյան, Տ․ Արարատ քհն․ Պողոսյան, Սարգիս Մելքոնյան): Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից:
Շնորհանդեսի բացումն ազդարարեց Մայր Աթոռի Մատենադարանի և հրատարակչության տնօրեն Տ․ Արարատ քահանա Պողոսյանը։ Այնուհետև շնորհանդեսի մասնակիցներին իր հայրական օրհնությունն ու պատգամը փոխանցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Իր խոսքում Նորին Սրբությունը մասնավորապես նշեց.
«Շնորհանդեսի սիրելի մասնակիցներ,
Ողջունում ենք ձեզ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ աստվածակառույց նվիրական սրբօրրանում մեր ժողովրդի:
Մատենադարանի այս լուսավոր հարկի ներքո համախմբվել ենք Մայր Աթոռում հրատարակված երկու արժեքավոր աշխատությունների՝ «Սահմանադրական մշակույթի արժեբանական սկզբունքները հայ ժողովրդի 1000-ամյա տարեգրության ծալքերում» և «Համաբարբառ կանոնագիրք հայոց» գրքերի շնորհանդեսի ուրախ առիթով, որի համար գոհություն ենք հայտնում Բարձրյալին: Խնամքով և նախանձախնդրությամբ ստեղծված այդ գրքերն այսօր դրված են մեր ժողովրդի սեղանին և հանձնված են հատկապես իրավունքի ու պատմության ոլորտի մասնագետների և հոգևոր ու գիտակրթական լայն շրջանակների ուշադրությանը:
Գրքերի հեղինակները մեր Եկեղեցու արժանավոր զավակներ են, հայրենասեր և մեր երկրին ու ժողովրդին նվիրված անձինք, ովքեր հարուստ վաստակ ունեն գիտության և կրթության բնագավառներում` տարիներ ի վեր դասավանդելով տարբեր բարձրագույն հաստատություններում, նաև` Գևորգյան հոգևոր ճեմարանում: Ուրախ ենք, որ այսօր առիթն ունենք Հայրապետական Մեր օրհնությունը և գնահատանքի խոսքը բերելու ձեզ, մեծարգո հեղինակներ, ինչպես և՝ գրքերի հրատարակման գործում մասնակցություն բերած հոգևորականներիդ ու աշխարhականներիդ։ Այս առիթով Մեր մասնավոր գնահատանքն ենք ցանկանում հայտնել մեծարգո տիար Գագիկ Հարությունյանին «Սահմանադրական մշակույթի արժեբանական սկզբունքները հայ ժողովրդի 1000-ամյա տարեգրության ծալքերում» գրքի նախաձեռնության և հրատարակության պատրաստման համար, ինչպես և մեծարգո տիար Արամ Մարտիրոսյանին «Համաբարբառ կանոնագիրք հայոց»-ի կազմության համար։
Սիրելիներ, հրատարակված գրքերն իրենց պարունակով վառ վկայություններ են մեր ժողովրդի ստեղծագործ և առաջադեմ մտքի։ Ծավալուն այս աշխատությունները ներկայացնում են հայ իրականության մեջ պատմության հնագույն ժամանակներից ձևավորված օրենսդրական մշակույթը՝ խարսխված մեր ժողովրդի հոգևոր և մտավոր ժառանգության, քրիստոնեական արժեքների ու ավանդույթների վրա։ Ազգային-եկեղեցական մեր կյանքի կանոնակարգման պատմական փորձառությունը, իրավակարգավորման սկզբունքները այսօր պիտի օգնեն առավել ներդաշնակ կազմակերպելու և զորացնելու հոգևոր և պետական մեր կյանքը, առավել դյուրընթաց դարձնելու օրենքի վրա խարսխված մեր հասարակական կյանքի բնականոն զարգացումը: Արդարև, իրավական պետությունը կարող է կառուցվել բարձր իրավագիտակցության հիմքի վրա, քանզի հանրային ճանաչողության առանցքը կազմող իրավական և արժեքային ըմբռնումներն են ձևավորում հասարակական վարքագիծը:
Արդարությունը և իրավունքը աստվածադիր սկիզբ ունեն և Սուրբ Գրքի հիմնական սկզբունքներից են` սիրո, հույսի և հավատի հիմնարար արժեքների հետ: Արդարությունը և օրինահարգությունը մեր կյանքում պիտի ամուր մնան ինչպես սահմանված օրենքների պահանջով, այնպես և քրիստոնեական սիրո ոգով՝ նպաստելով հասարակության համախմբմանն ու միաբանությանը: Հանրության համերաշխությունը հաստատուն է արդարությամբ, իրավունքի և օրենքի անխտրական գործադրմամբ և վկայությունն է տերունապատվեր սիրո և հավատի դրսևորման:
Այս արժեքների հիմքով ձևավորվել են մեր Եկեղեցու Կանոնագիրքը, դատաստանագրքերը, որոնցով մեր ժողովուրդն առաջնորդվել է նաև պետականության բացակայության պայմաններում՝ պահպանելով իր հավաքականությունը, ինքնությունը և կազմակերպելով իր ազգային-եկեղեցական կյանքը: Թեմատիկ խմբավորմամբ հրատարակված Կանոնագրքի համաբարբառը, կարծում ենք, առաջին քայլն է մեր Եկեղեցու արդի պահանջները բավարարող նոր Կանոնագրքի կարևոր գործի ձեռնարկման ճանապարհին: Ամբողջական և արդիական Կանոնագրքի ստեղծումն այսօր օրակարգային է Եկեղեցի-պետություն և Եկեղեցի-հասարակություն փոխհարաբերությունները ավանդական և ժամանակակից իրողությունների հիմքերի վրա զարգացնելու առումով։
Թող իրավագիտական բնույթի այսպիսի կարևոր աշխատությունները հարստացնեն մեր ժողովրդի գիտակրթական անդաստանը՝ ամրապնդելով իրավունքի գերակայության գիտակցությունը ու մեր կյանքում արդարությունը և բարին հաստատելու նախանձախնդրությունը, քանզի, ինչպես սաղմոսերգուն է ասում՝ Աստված «դատում է աշխարհն արդարութեամբ և իր ժողովրդին՝ ուղղամտութեամբ» (Սղմ. 9. 9)։
Հայցում ենք Երկնավորից քաջառողջություն և նոր արգասիքներ՝ գրքերի հեղինակներին: Աստծո օրհնությունը բոլորիդ և համայն մեր ժողովրդին. ամեն»։
Աշխատությունների հրատարակության առիթով իր ողջույնի խոսքն ասաց ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը՝ ընդգծելով կատարված աշխատանքի կարևորությունը:
«Սահմանադրական մշակույթի արժեբանական ակունքները հայ ժողովրդի հազարամյա տարեգրության ծալքերում» կոլեկտիվ մենագրության վերաբերյալ բանախոսությամբ հանդես եկավ «Սահմանադրական մշակույթ» միջազգային վերլուծական կենտրոնի հոգաբարձուների նախագահ, ի․գ․դ․, պրոֆեսոր Գագիկ Հարությունյանը՝ մասնավորապես խոսելով սահմանադրական մշակույթի ուսումնասիրման տեսլականի և հայոց իրավագիտական մտքի պատմական ժառանգության հանրահռչակման անհրաժեշտության մասին։ Վերջինս նաև իր շնորհակալությունը հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին կարևոր այս նախաձեռնության իրագործմանը սատարելու և այն հովանավորելու համար:
«Համաբարբառ Կանոնագիրք Հայոց» ժողովածուի ստեղծման, աշխատության կարևորության և արդի կիրառելիության վերաբերյալ բանախոսությամբ հանդես եկավ իրավագիտության պատմության պրոֆեսոր Արամ Մարտիրոսյանը (Սորբոնի համալսարան): Համաբարբառի կազմման սկզբունքների և աշխատության պատրաստության գործում պրոֆեսոր Արամ Մարտիրոսյանի կարևոր ներդրման մասին խոսեց նաև Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը։
Շնորհանդեսն ամփոփվեց Ամենայն Հայոց Հայրապետի «Պահպանիչ» աղոթքով, որին հաջորդեց ավանդական գինեձոնը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ