ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նոր փաստաթուղթը նախատեսվում է ստորագրել մինչև օգոստոսի 30-ը. փորձագետ 07/22/2021 20:04 | ԼՐԱՀՈՍ
Ըստ ադրբեջանական սոցցանցերից ստացվող տեղեկատվության՝ կան խոսակցություններ, որ մինչև օգոստոսի 30-ը նոր փաստաթուղթ է ստորագրվելու։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը։
Փորձագետը պատահական չի համարում Պուտին-Ալիև և Փաշինյան-Ալիև հանդիպումները։ Ըստ նրա՝ դրանք ինչ-որ տրամաբանության հիմքում են տեղի ունենում։ Ավելին, հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում վերջին օրերի լարվածությունն էլ փորձագետը կապում է այդ փաստաթղթի հետ։
«Ըստ իս, եղել է որոշակի դրույթների ճշգրտում։ Մասնավորապես կա՛մ հայկական կողմը չի համաձայնել ինչ-որ կետի հետ, որի շուրջ նախապես պայմանավորվել են, կա՛մ հնարավոր է փաստաթղթում նոր կետ են ուզում ավելացնել, որին հայկական կողմը դեմ է։ Հետևաբար Երասխում իրավիճակի լարումը կարելի է դիտարկել այս քաղաքական կոնտեքստում։ Ադրբեջանական կողմը ցանկանում է կոնկրետ խնդրի շուրջ ստանալ մաքսիմալը։ Այսինքն՝ ցույց է տալիս, որ պատրաստ է ռազմական գործողություններ իրականացնի և հետևաբար ինչ-որ նոր պահանջներ է ներկայացնում»,-նշեց Գառնիկ Դավթյանը։
Վերջինս նկատեց՝ անկլավների մասին վերջին շրջանում ադրբեջանական տեղեկատվական դաշտում խոսակցություն չկա, ինչը նրա համար մի քիչ տարօրինակ է։ Գառնիկ Դավթյանի կարծիքով անկլավների մասին լռությունը պայմանավորված է փաստաթղթում ավելի մանրակրկիտ և դետալիզացված կետերն ի ցույց դնելու, որպեսզի Հայաստանում նախօրոք որևէ ընդվզում չլինի։
«Նախապատրաստվում և մշակում են ինչ-որ կետեր և մի օր պարզ է դառնալու տեղեկությունը։ Ավելի հեշտ կլինի վերջում կանխել այդ կետերի չիրականացման քայլը, քան հիմա հայտարարեն և մի քանի ամիս դրա դեմ պայքարեն, որ հայկական կողմը համաձայնվի։ Այսինքն միշտ չէ, որ լռությունը լավ է»,-նշեց Գառնիկ Դավթյանը։
Ինչ վերաբերում է հնարավոր նոր փաստաթղթի ստորագրմանը, ապա փորձագետը նկատեց՝ ըստ խոսակցությունների դրա ստորագրումը նախատեսվում է օգոստոսի 24-ից 30-ը։ Ընդ որում` կա երկու տեսակետ։ Առաջին տեսակետի համաձայն՝ այդ փաստաթուղթը լինելու է խաղաղությանն ուղղված, ինչը չի բխելու Հայաստանի պետական շահից։ Հետևաբար այն, ինչ ստորագրվելու է ապագայում փորձագետը ոչ թե համարում է խաղաղության համաձայնագիր, այլ երկրորդ կապիտուլյացիայի փաստաթուղթ.
«Ունենք Սյունիքի ճգնաժամ, անկլավների խնդիր, որի նախաձեռնողը, ցավոք սրտի, հայկական կողմն է։ Ադրբեջանն այսպես թե այնպես դա կբարձրացներ, բայց ավելի լավ է սկզբում Ադրբեջանն այդ մասին խոսեր, քան հայ պաշտոնյաները։ Բացի այդ Հայաստանն ունի տնտեսական լուրջ խնդիրներ, բանակի կարգավորման, բանակը վերակառուցելու խնդիր։ Այսինքն` Հայաստանում այնքան խնդիրներ կան, որ այս համաձայնագիրն այս փուլում չպետք է ստորագրվի»,-նշեց Գառնիկ Դավթյանը։
Մեկ այլ տեսակետի համաձայն՝ հնարավոր է, որ նոր փաստաթուղթը վերաբերի սահմանազատմանն ու սահմանագծմանը։ Այստեղ խնդիր կա Սյունիքի հետ կապված, քանի որ ադրբեջանական զորքերն այնտեղ 3.5 կմ Հայաստանի սուվերեն տարածք են մխրճվել։
«Այդ դեպքում թիրախում կլինի Սյունիքի 3.5 կմ-ն։ Այսինքն` հայ-ադրբեջանական սահմանն այդտեղո՞վ է անցնելու, թե՞ 3.5 կմ հետ են գնալու և այնտեղից նոր սահման է գծվելու»,-նշեց Գառնիկ Դավթյանը։
Ամեն դեպքում փորձագետը կարծում է, որ Հայաստանն այժմ ունի բազմաթիվ խնդիրներ, սակայն չունի դրանց դեմ պայքարելու մշակված մեխանիզմներ։ Որոշումները ոտքի վրա են, իրավիճակային. «Պետք է ստրատեգիա ունենա և հասկանա՝ Ադրբեջանի հետագա պլաններն ու կարողանա գոնե նվազագույնի հասցնել այն վտանգները, որոնք կարող են հասցվել ՀՀ-ին»,-ամփոփեց փորձագետը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ