ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Ներդրումների աջակցման կենտրոնի կողմից ուղեկցվող ներդրումային ծրագրերի իրականացման հետ կապված խնդիրները 07/21/2021 21:37 | ԼՐԱՀՈՍ
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Էկոնոմիկայի նախարարության Ներդրումների աջակցման կենտրոնի կողմից ուղեկցվող ներդրումային ծրագրերի իրականացման հետ կապված խնդիրները: Խորհրդակցությանը մասնակցել են կառավարության պատասխանատու գերատեսչությունների ղեկավարները, ինչպես նաև ներդրումային ծրագրերն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչները: Այս մասին հայտնում է Վարչապետի աշխատակազմը:
Խորհրդակցության սկզբում Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Այսօրվա քննարկումն իրականացնում ենք հետևյալ նպատակով: Մենք կքննարկենք ներդրումային ծրագրերի իրականացման ճանապարհին առկա դժվարությունները: Ըստ էության, մի սեղանի շուրջ են հավաքված ներդրողները և այն մարմինների ներկայացուցիչները, որոնք առնչվում են նրանց խնդիրների հետ, պետք է լուծեն կամ չեն կարողանում լուծել այդ խնդիրները: Մեզ համար կարևոր է այս քննարկումների արդյունքում տեղեկանալ խնդիրների առաջացման պատճառների, դրանց օբյեկտիվության կամ սուբյեկտիվության մասին և փորձել հասկանալ, թե ինչո՞ւ կան այդ խնդիրները, որոնց մասին գործարարները բարձրաձայնում են»:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ քննարկման նպատակն է լսել այն խնդիրները, որոնք խոչընդոտում են ծրագրերի կյանքի կոչմանն ու առաջ մղմանը և գտնել համապատասխան լուծումներ:
Առաջին ներդրումային ծրագիրը, որը ներկայացվել է քննարկման, վերաբերում էր Երևանի Ազատության պողոտայի սկզբնամասում նոր բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցմանը: Ներդրումային ծրագիրը գնահատվում է 10 մլն դոլար, որի շրջանակում նախատեսվում է ստեղծել 220 աշխատատեղ: Ծրագրի իրականացման հետ կապված խնդիրն առնչվում է կառուցապատվող տարածքում պատմամշակութային ջրանցքի առկայությանը:
Հարցի առնչությամբ պարզաբանումներ են ներկայացրել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը, ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը:Լսելով պատասխանատուների ներկայացրած պարզաբանումները՝ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է 10-օրյա ժամկետում ներդրողին ներկայացնել պատմամշակութային ջրանցքի պահպանության հետ կապված բոլոր պահանաջներն ու չափորոշիչները, ինչպես նաև կառավարության նախկին որոշումներից մեկում կատարել փոփոխություններ, որոնք միտված կլինեն
քաղաքաշինական ծրագրերի դյուրացմանը: «Տնտեսվարողը պետք է ստանա հարցի պատասխանը, թե ինչն է պետք պահպանել և ինչպես»,- նշել է վարչապետի պաշտոնակատարը:
Հաջորդ ներդրումային ծրագիրը վերաբերել է Արարատի մարզի Լուսառատ համայնքում զբոսաշրջային-մշակութային համալրիրի կառուցմանը: Ծրագիրը գնահատվում է 14 մլն դոլար, որի շրջանակում նախատեսվում է ստեղծել 50 մշտական և 500 ժամանակավոր աշխատատեղ: Ներդրողը տեղեկացրել է, որ համալիրում նախատեսում է կառուցել գինեգործարան, գինետուն, պրոֆեսիոնալ բեմահարթակ՝ ժամանակակից տեխնիկական միջոցներով, պատկերասրահ: Ծրագրի իրականացման հետ կապված խնդիրն այն է, որ համալիրը նախատեսվում է կառուցել Հին Արտաշատի տարածքում:
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը նշել է, որ անհրաժեշտ է ուսումնասիրել՝ արդյոք նշված տարածքում առկա է հնագիտական նյութ, թե՝ ոչ: Ավետսիյանի խոսքով՝ ուսումնասիրությունների համար անհրաժեշտ է առնվազն երկու ամիս ժամանակ:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անթույլատրելի է համարել Հին Արտաշատի տարածքում, որտեղ առկա է հնագիտական նյութ, նման ծրագրի իրականացումը: Նիկոլ Փաշինյանն առաջարկել է տնտեսվարողի ֆինանսավորմամբ առաջիկայում սկսել պեղումների գործընթացը և եթե պարզվի, որ տարածքում առկա է հնագիտական նյութ, ապա մարզպետարանը կառաջարկի ներդրումային ծրագիրն իրականացնելու այլ տարածք՝ նույն համայնքում: Ներդրողը համաձայնել է առաջարկին և պատրաստակամություն հայտնել սերտորեն համագործակցել հնագիտական աշխատանքային խմբի հետ:
Հաջորդ ներդրումային ծրագիրը վերաբերել է Երևանի մանկական երկաթուղու այգու արդիականացմանը: Ծրագիրը գնահատվում է 160 մլն դոլար, որի շրջանակում նախատեսվում է իրականացնել այգու միջազգային չափանիշներին համապատասխան վերակառուցում: Նախագիծը քննարկվել է Երևանի քաղաքապետարանում: Դրա նախնական տարբերակի հետ կապված եղել են առարկություններ:
Լսելով ներդրողի և Երևանի քաղաքապետի դիտարկումները՝ վարչապետի պաշտոնակատարն առաջարկել է շարունակել ծրագրի բարելավման ուղղությամբ աշխատանքները և մշակել փոխադարձ ընդունելի նախագիծ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այգին պետք է պահպանի իր նշանակությունը՝ բարելավելով ենթակառուցվածքներն ու տեղի բնապահպանական վիճակը:
Հաջորդիվ ներկայացվել է «Հին Խնձորեսկ» ներդրումային ծրագիրը, որով նախատեսվում է իրականացնել 32 մլն դոլարի ներդրում, ստեղծել 400-ից ավելի նոր աշխատատեղ: Ծրագիրն ուղղված է Հին Խնձորեսկ և Հին Գորիս տեղանքների պատմամշակութային արժեքների վերականագնմանն ու պահպանմանը: Տնտեսվարողը նշել է, որ ծրագրի առաջընթացին խոչընդոտում է համապատասխան տարածքներում ապօրինի կառույցների առկայությունը:
Խնդրի վերաբերյալ համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները ևս ներկայացրել են անհրաժեշտ պարզաբանումներ: Վարչապետի պաշտոնակատարն անթույլատրելի է համարել ապօրինի կառույցների պատճառով ներդրումային ծրագրի իրականացմանը խոչընդոտելը և ընդգծել, որ կառավարությունը խնդրին կտա համապատասխան լուծում:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև Արագած լեռան վրա լեռնադահուկային համալիրի կառուցմանը, Կապանում միջազգային չափանիշներին համապատասխան հյուրանոցային համալիրի հիմնմանը, Սատանի կամուրջին հարակից տարածքում զբոսաշրջային ենակառուցվածքների զարգացմանը, Երևանում չեխական «Գրանդ Բոհեմիա» բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցմանը, ինչպես նաև արդյունաբերության ու էներգետիկայի ոլորտներում ներդրումային ծրագրերի իրականացմանը վերաբերող խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները:
Վարչապետի պաշտոնակատարը պատասխանատուներին տվել է կոնկրետ հանձնարարականներ և ընդգծել, որ ներդրումային դաշտի բարելավման, ներդրումների խթանման ու ներգրավման հարցը կառավարության առաջնահերթություններից մեկն է և բոլոր ներդրողների հետ աշխատանքը կրելու է մշտական բնույթ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ