ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Անհնար է մի ստեղծագործական խումբ ձուլել մեկ ուրիշի՝ աբսուրդ է. Կատեգորիկ դեմ եմ թատերական միավորի վերացմանը. Հակոբ Ղազանչյան 07/21/2021 19:39 | ԼՐԱՀՈՍ
«Անհնարին է մի ստեղծագործական խումբ ձուլել մի ուրիշին՝ աբսուրդ է». Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր Հակոբ Ղազանչյանը չի պատկերացնում երկու ստեղծագործական կառույցների՝ Պարոնյան թատրոնի և Պետական կամերային երաժշտական թատրոնի միավորումը:
«Միավորում չէ՝ իրենց միաձուլում են մեզ։ Ես կատեգորիկ դեմ եմ թատերական միավորի վերացմանը։ Եթե թատրոնի հանդեպ խնդիրներ կան, իրավունքն իրենցն է՝ թող փոխեն, էնպես անեն, որ թատրոնը ուրիշ կերպ աշխատի՝ կառուցվածքային փոփոխություն են անում, ինչ են անում, բայց թատերական միավորի կորուստ` ես երբեք դրան ոչ մի պարագայում չեմ կարող համաձայնություն տալ»։
Նախարարությունն առաջարկում է Սիրահարների այգում գտնվող Պետական կամերային երաժշտական թատրոնի շենքը հանձնել Պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրինությանը: Ադպիսով՝ սիմֆոնիկ նվագախումբը կունենա կայուն, համակարգված և շարունակական փորձեր իրականացնելու հնարավորություն, ինչպես նաև կամերային համերգներ տալու հնարավորություն։
ԿԳՄՍՆ Մշակույթի ոլորտը համակարգող փոխնախարար Արա Խզմալյանը հայտնել էր, թե Կամերային երաժշտական թատրոնը իր հիմնական առաքելության և կանոնադրական խնդիրներով մոտ է այն առաքելության և խնդիրներին, որ ունի Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնը, Ղազանչյանը պնդում է՝ այդպես չէ։
«Մոտ է, հեռու է՝ այդ հարցը նույնիսկ չեմ քննարկում։ Կարծում եմ, որ թատերական միավոր կորցնելը սխալ է։ Թատերական դահլիճ կորցնելը սխալ է՝ ընդ որում շատ լավ դահլիճ, հարմարավետ թատերական դահլիճ կորցնելը սխալ է։ Տարիներով այդտեղ ներդրումներ են արվել, դահլիճ է սարքվել, պետական փողեր են ներդրվել՝ հովացման և ջեռուցման համակարգ է սարքվել։ Էդ ամեն ինչը մտնեն կոտրեն, ջարդեն, թողնեն։ Ինքը թատերական դահլիճն է ափսոս։ Համապատասախանում է թե ոչ, թող կամ իրենք պրոֆիլը փոխեն, կամ այնպիսի հարթակ ստեղծեն, որ տեղով օրիգինալ լինի, բայց միավորը չպետք է վերանա»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Ղազանչյանը։
Ղազանչյանը վստահ է՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համար, որին էլ ուզում են տրամադրել թատրոնի Սիրահարների այգում գտնվող շենքը, տարածքը բոլորովին հարմար չէ:
«Այս ամենը արվում է, որպեսզի տրամադրվի պետական սիմֆոնիկ նվագախմբին։ Սիմֆոնիկ նվագախումբն էլ բազա է ստեղծելու՝ միայն փորձերի համար, բայց դա էլ չեմ պատկերացնում՝ էդ հսկայական կոլեկտիվը ինչպե՞ս է տեղավորվելու էդ մի փոքր տեղում դա էլ չեմ պատկերացնում։ Տեխնիկապես նաև դա հարմար չէ կոլեկտիվին, որի համար ուզում են էս ամեն ինչը անել»։
Հարցին՝ արդյոք նախարարությունը բյուջեի տրամադրման խնդիր ունի, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր Հակոբ Ղազանչյանը վստահեցրեց, որ խնդիրը տարածք տրամադրելու մեջ է.
«Խնդիրն ըստ իրենց ասածի՝ բյուջեի հետ որևէ կապ չունի, որովհետև թատրոնի կոլեկտիվը միացնում են մեզ, թատրոնի ողջ բյուջեն խոստանում են տալ մեզ։ Սա բյուջեի խնդիր չէ, այլ տարածքի խնդիր»։
Իսկ թե ինչու նման որոշում կայացվեց հիմա՝ Ղազանչյանը նշեց, որ դրա մասին քննարկումները ծավալվում են արդեն մի քանի տարի։ Պետական սիմֆոնիկ նվագախմբի տեղի հարցը ևս մի քանի տարի է քննարկման փուլում է։
«Նվագախումբը մեզ պատիվ բերող է ՝ միջազգային ճանաչում ունեցող և պետք է հարցը լուծվի։ Բայց, ի վերջո, որոշվեց հարցն այսպես լուծել՝ դա սխալ է։ Կարծում եմ, որ հարցը պետք է լուծվի՝ չեմ կարծում, որ ուրիշ տարբերակ չկար»։
Հետագայի համար որոշումը չեղարկելու հույս ունեն արվեստագետները։ Թատրոնները միավորելու որոշման նախագիծ դեռևս չկա, Ղազանչյանը հույս է փայփայում, որ, այնուամենայնիվ, միավորում տեղի չի ունենա:
«Էդ հույսով ապրում ենք։ Այնպես չէ, որ հանգիստ նստած ապրում ենք։ Մենք էլ ենք բանակցություններ տանում և, այնուամենայնիվ, առայժմ հուսադրող միակ բանը այն է, որ առայժմ որոշման նախագիծը չի շրջանառվում, բանավոր խոսքերի հիման վրա է սա տեղի ունենում։ Հույս ունեմ, որ այլ տարբերակ կմտածվի՝ այս հարցը լուծելու համար»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ