ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Թուրքադրբեջանական ստերը անպատասխան չի կարելի թողնել, եթե անգամ դրանք անհեթեթ են 07/20/2021 14:58 | Վերլուծություններ
Դեռ խորհրդային տարիներից պատմության կեղծարարության մեջ հմուտ ադրբեջանցի «գիտնականները» և հատկապես՝ Ադրբեջանի պատմության կեղծարարության հայր՝ակադեմիկոս Զիա Բունիաթովը՝ պետպատվերի շրջանակում ստի և կեղծիքի իրենց քաղաքականությունն ավելի ակտիվացրեցին ադրբեջանի նախահարձակ՝ արցախյան առաջին պատերազմում պարտություն կրելուց հետո: Ցավոք, այն ընդամենը հրադադարի համաձայնությամբ ավարտվեց, ինչի մեջ իր մեղքի բաժինն ունի այն ժամանակվա վերին իշխանությունը։ Այլապես, չէինք ունենա այն, ինչ ունեցանք 2020-ին։ Իրականում, շատ հետաքրքիր հարցադրում է՝ ինչու՞ ադրբեջանը հարձակվեց՝ մեկ՝ Տեր-Պետրոսկանի, մեկ էլ՝ Փաշինյանի օրոք։ Պատասխանը հստակ է՝ քանզի նրանք երկուսն էլ, նույն մտայնության կրողներն են՝ Արցախը կտանք, հանգիստ կապրենք։ Չէ, հանգիստ չեք ապրելու։ Այդ գաղափարաբանությունն ի սկզբանե սնանկ է: Ուղղակի առաջին պատերազմի ժամանակ ունեինք ռազմական էլիտա, որը բացարձակ իշխանություն էր ռազմի դաշտում, իսկ 2020-ին՝ ունեինք այն, ինչ ունեինք․․․
90-ականների կեսերից ՀՀ-ն ադրբեջանի հետ տոտալ տեղեկատվական պատերազմի մեջ է: Այդ համաեքստում, ինչ խոսք, առասպելական գումարներով պետական մակարդակով պատմության զեղծարարությանը լծված ադրբեջանը 1918-ից Լենին-Ստալինի կամոք՝ իր հորինված պետության պատմությունն է ճոխացնում հազարամյակների պատմություն ունեցող և հայկական բարձրավանդակի բնիկ հայ ազգի ժառանգությունն իրեն վերագրելով: Ցավոք, տարածվող ալիևյան անհեթություններին Հայաստանում հաճախ քամահրանքով են վերաբերվել՝ առայսօր շարունակելով նույն կերպ՝ հիմնականում դրանք անպատասխան թողնելով:
Հայկական ճարտարապետււթյունը ուսումնասիրող հիմնադրամն այն եզակի կառույցներից է, որն այս բնագծում՝ տասնամյակներ շարունակ լրջագույն աշխատանք է կատարել՝ իր բազմաթիվ հրատարակություններով, գրքերով ու գիրք-ալբոմներով, տեսաֆիլմերով՝ Սամվել Կարապետյանի բնորոշմամբ որպես «զինագործարան՝ քարոզչական ոլորտի արկեր արտադրելով» թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ տեղեկատվական պատերազմներում պայքարի համար։
Ադրբեջանի ԱԳՆ վերջին հայտարարությունը, թե՝ Հայաստանն «Արևմտյան Ադրբեջանն» է և դա իրենց «հայրենիքն» է հայտարարությունն էլ նոր բան չէ։ Սակայն, եթե 2000-ականներից սկսյալ՝ ԶԼՄ-ներով, «Նորավանք» հիմնադրամի ստեղծմամբ, վերջինիս բազմաթիվ գիտավերլուծական հրատարակություններով և էլեկտրոնային ամսագրերով, իսկ 2009-ից արդեն այս բնագծում պետական մակարդակով վերլուծական -տեղեկատվական համակարգված և առանձին ուղղություններ և թիրախներ որդեգրած գործունեությամբ լուրջ քայլեր էին արվում տեղեկատվական պատերազմների դաշտում, ապա այսօր՝ նպատակը փոխվել է՝ ադրբեջանն ու Թուրքիան համարվում են բարեկամ պետություններ, որոնց հետ խաղաղ ապրելու ցանկություն ունեն ներկա իշխանությունները, այն դեպքում, երբ թուրքադրբեջանական նպատակը վերջին հաշվով եղել և է՝ հայի հետքը աշխարհի երեսից ջնջելը։
Օրերս «Արևմտյան Ադրբեջան»-ի մասին թշնամի պետության ԱԳՆ հայտարարությանն անդրադարձել էր նաև աշխարհագրագետ-քարտեզագետ Ռուբեն Գալիչյանը՝ վկայակոչելով նաև անցած տարիներին իր հրատարակած գրքերը՝ քարտեզներով հագեցած, որոնք, ըստ նրա՝ ոչ նախորդ, ոչ ներկա իշխանությունների օրոք հավուր պատշաճի չեն օգտագործվել քարոզչական պատերազմի դաշտում։ Մարդիկ հայրենանվեր մշակներ որպես իրենց բնագծում իրենց գործն արել են, բայց պետական օղակները դրանք շրջանառելու, դրանցով թշնամուն հարվածելու մասին չեն մտածել։ Բնականաբար, երիցս ճշմարիտ է նա։ Նրա գրքերը, որ հրատարակվել են անցած 10 տարիների ընթացքում, այդ թվում՝ ոչ միայն հայերեն, այլև՝ ռուսերեն, անգլերեն և պարսկերեն, հավուր պատշաճի չեն ներկայացվել, չեն տարածվել, փոխարենը՝ թուրք-ադրբեջանական սուտն ու կեղծիքն է շրջանառվում ագրեսիվ կերպով։ Խոստովանենք, այս համատեքստում մեր՝ աշխարհով մեկ սփռված դեսպանություններն էլ թիրախավորված աշխատանք չեն կատարել։ Նույնիսկ հակահարված չեն տվել։
Ասենք, աբսուրդի ժանրից կհամարենք ամենքս «Արևմտյան Ադրբեջանի հուշարձանները»՝ 2007 թվականին ադրբեջանում լույս տեսած գիրքը, որտեղ նախապատմական «Զորաց քարեր»-ից, Էրեբունի ուրարտական ամրոցից Սիսիանի Ուխտասարի ժայռաքանդակներից մինչև՝ հայկական գրեթե բոլոր վանքերն ու եկեղեցիները, այդ թվում՝ Տաթևի, Սանահինի, Սևանի վանքերը, Երերույքի, Թալինի, Քասախի, Թալիշի, Օձունի, Ավանի եկեղեցիները, ի հավելումն՝ ուրարտական Թեյշեբաինի ամրոցը, Գառնիի հելլենիստական տաճարը, Խոր Վիրապի վանքը, Էջմիածնի Մայր տաճարն ու Գոշավանքը, Հաղպատն ու Սանահինը, Նորավանքն ու Սաղմոսավանքը, «թուրքական» են ներկայացվում։ Բնականաբար, մերոնք սրա հերքումը զավեշտալի են համարել, բայց աշխարհում քչերն են, որ տեղեկություն ունեն մեր տարածաշրջանից։ Շատերն անտեղյալ են և ինչ իրենց ներկայացվում է, այդ էլ՝ կարող են ընդունել։
Ըստ իս, ազերիների ցանկացած բարբաջանք տոտալ հերքումներով պիտի ուղեկցվեին, իրականությունը՝ որպես պատասխան ավելի հնչեղ պիտի լիներ, քան՝ սուտը։ Արե՞լ ենք, բնականաբար՝ ոչ։ Մի քանի տարի առաջ ադրբեջանցիները ռուսական «Архитектура» ամսագրի ամբողջ մի համարում հայկական հուշարձանները ներկայացրել էին որպես ադրբեջանական ճարտարապետական հուշարձաններ։ Իսկ երբ մերոնք հարցրել էին՝ էս ո՞նց, պատասխանել էին՝ դուք էլ կարող եք մեր ամսագրում ձե՛ր համարը պատվիրել՝ ձեր ճարտարապետական հուշարձաններով։ Բնականաբար, մերոնք հրաժարվեցին ապացուցել, որ մերը՝ մերն է, այն էլ՝ վճարովի․․․
Սա մի դեպք է, սակայն, իրականում մենք ահագին փաստական նյութ ունենք, որոնք աշխարհով մեկ տարածելու խնդիր կա։
Ի դեպ, հեռու չգնանք՝ հենց 44 օրյա պատերազմից հետո, երբ ալիևների վոյաժներն սկսվեցին Շուշիով և Արցախի այլ բնակավայրերով, պատմականորեն՝ հայկական Արցախից և Շուշիից անտեղյակ ամուսիններն այստեղ ինչ-որ անտաշ և անարվեստ քանդակների բացման արարողությանն էին մասնակցում՝ բնավ իսկ չիմանալով, թե շուշեցիներն ինչ փայլուն դեմքեր են ունեցել, ինչեր են ստեղծել ու հիմա ինչ անհեթեթություններ են եկել հանդիսավոր բացելու իրենք։
Այս համատեքստում փաստական կուռ պատասխան եղավ՝ «Հայազգի ճարտարապետները՝ Բաքվի ճարտարապետական դիմագծի ստեղծման գործում»՝ հայերեն-ռուսերեն մասնագիտական հոդվածը /հեղինակ՝ ՀՀ վաստակավոր ճարտարապետ՝ Նարեկ Սարգսյան/, ուր ներկայացվում էր Բաքուն գավառական քաղաքից մայրաքաղաք դարձրած հայ ճարտարապետների և նրանց ստեղծած հոյակապ կառույցների մասին, որոնց մեջ բավական կարևոր տեղ են ունեցել Շուշիում ծնված ճարտարապետները։ Ահավասիկ՝ պատրաստի նյութ՝ տեղին և ժամանակին գրված, բայց որքանո՞վ այն տեղ հասավ։
Ի դեպ, խնդրո առարկա հարցում՝ տեղեկատվական պատերազմներում հաջողելու համատեքստում ահագին գործ ունեն անելու օտար երկրներում ՀՀ դեսպանությունները, որոնք տարիներ շարունակ որևէ էական բան չեն արել։
Իսկ այսօր արձանագրենք հետևյալը՝ եթե նախորդ տարիներին տեղեկատվական պատերազմների դաշտում Հայաստանն իր պետական ինստիտուտներով, նաև՝ այդ նպատակով ստեղծված միավորներով որոշակի համակարգված աշխատանք իրականացնում էր, ապա այսօր՝ պետական մակարդակով տեղը բաց է։ Ինչ անում են, անում են ազգային քաղաքական ուժերը և նույնաբովանդակ հասարակական կազմակերպությունները և անհատները։
Սակայն պետության գործը միայն պետությունը կարող է անել, իսկ այսօր հայկական պետությունը հիվանդ է։ Քանզի միայն սեփական գրպանի մասին մտածող մակաբույծների ձեռքում է հայտնվել։ Երկիր ստեղծողներ, երկրի մարդիկ չկան․․․
Հեղինակ՝ Ա․Ե․
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից