ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանցիները Կութի բարձունքներում ավելի են ամրապնդվել. Երեք նոր վրան են տեղակայել, գյուղացիները խոտհարք են անում ձեռքով. Չիտչյան 07/19/2021 14:28 | ԼՐԱՀՈՍ
Ռուս սահմանապահները դեռևս չեն տեղակայվել Կութ գյուղում, սակայն դիտարկման համար երկու անգամ այցելել են Գեղարքունիքի սահմանային դարձած գյուղ։ Համայնքի ղեկավար Սիմա Չիտչյանը «Փաստինֆո» -ի հետ զրույցում տեղեկացրել էր, որ հունիսի վերջին գյուղ են եկել հրամկազմի ներկայացուցիչներ, տարածքներ են դիտարկել՝ տեղակայվելու համար, ապա հայտնել, որ 15 օրից կգան։ Հուլիսի սկզբին լրացել է ժամկետը, բայց գյուղում սահմանապահներին դեռ չեն տեսել։
«Դրանից հետ մի անգամ էլ են եկել, նայել գյուղում գազ, բան չկա, ասել են հարմարություն չկա, ընտանիքներով են գալու էստեղ։ Այլ գյուղում են ապրելու ու էստեղ գան պոստի ու դեռ ոչ մեկ չկա, դեռ չեն եկել։ Մեր գյուղում ռուս չկա»։
Մինչև օրս սահմանապահները գյուղում տեղակայված չեն, ավելին՝ ադրբեջանցիներն ամեն օր ավելի են ամրապնդվում Կութի բարձունքներում։ Յուրաքանչյուր դիրքում 3-4 վրան էր տեղադրված, ադրբեջանական կողմի շարժը հստակ չեն տեսնում, բայց նկատել են, որ նոր վրաններ են տեղակայել։
«Մի քանի օր է՝ ավելացրած վրաններ կա տարածքում՝ իրենց վրանների կողքը։ Հեռադիտակով նայում ենք 3 հատ ավելացել է ՝ հինգ հատ կա»։
Անդրադառնալով իրադրությանը, Չիտչյանը նշեց, որ Սոթքի, Շորժայի հատվածում կրակոցներ եղել են, իսկ գյուղում մի անգամ են կրակոց լսել՝ երեկոյան ժամի։ Չիտչյանի փոխանցմամբ՝ գյուղի վերևի հատվածում՝ ադրբեջանցիների վերահսկողության տակ, մարդիկ շարունակում են խոտհարքը, սակայն աշխատանքները առանց տեխնիկա են իրականացնում։
«Գյուղացիները վախենալով են բարձրանում, տեխնիկա էլ չեն բարձրացնում, ամբողջը ձեռքով են քաղում արդեն հինգ, վեց օր է, բայց խախտումներ՝ կրակոցներ չեն եղել»։
Համայնքի ղեկավարի խոսքով գյուղացիների համար դժվար է նաև անասնապահությամբ զբաղվել՝ արոտ չկա, իրենց մնացել է չորացած մասը, բացի այդ էլ հունիսի 5-ին ադրբեջանցիները գողացել էին 80 գլուխ անասուններին ու հետ չեն վերադարձրել, պետությունից էլ փոխհատուցում չեն ստացել։ Անասունները պատկանում էին գյուղի 5 ընտանիքներին։
«Կաթ են առնում, մնացած հորթերին կերակում։ Օրական 30-40 հազարի կաթ էին հանձնում, իսկ հիմա պարտքով կաթ են առնում։ Ընտանիքում աշխատող չկա, 19 կթի կովը տարան։ Պետական կաթի փոշի են առնում։ Շատ դժվար է։ Մինչև երբ կձգեն՝ չգիտեմ»։
Չիտչյանը նշում է՝ չնայած հիմա բնակիչները գյուղում են, բայց երկար այսպես ապրել չեն կարող, եթե շարունակվի իրավիճակն անփոփոխ մնալ, պատրաստ են նաև գյուղը լքել։
«Ներկա պահին բոլորը գյուղում են, իսկ եթե սենց շարունակվի ՝ անասունը սոված գնում գալիս է՝ չոր հողի վրա են արածում, խոտ չկա։ Ապրանքին փոխհատուցում, եթե չտան, ապա պարզ չի, որ գյուղացին կգնա, մնա ինչո՞վ ապրի։ Դեռ չգիտեմ ո՞նց կլինի, բայց դժվար է, գնալով ժողովուրդը ավելի է անհանգստանում», - ասաց համայնքի ղեկավարը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ