ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բաց նամակ անծանոթ կարմիրբերետավորին. Վահե Հովհաննիսյան 07/19/2021 11:06 | Վերլուծություններ
Դու շաբաթ օրը հրամայել ես քո կոլեգաներին՝ Գեղամ Նազարյանի գլուխը խփել գետնին։ Այս մասին գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը.
«Հիշեցնեմ, որ քո գլուխը քեզ վրա է այն պարզ պատճառով, որ Գեղամի 18 տարեկան տղան գլուխ չի խոնարհել թուրքի առաջ։
Անծանոթ կարմիր բերետավոր. չկասկածելով քո ինտելեկտի վրա՝ ուզում եմ հիշեցնել, որ Օսվենցիմի «զոնդերկոմանդները» կազմված են եղել հիմնականում հրեաներից։ Նրանք են, որ խաբելով, սպառնալով, ուժի կիրառմամբ, ասել է թե՝ գլուխը գետնին խփելով, հրեաներին քշել գազային խցիկներ, հետո միացրել դրանք, հետո մարմինները գցել վառարանները։
Այնպես որ՝ անմարդկային արարքների շարքում քո արածը մեծ բան չէ։
Բայց գիտե՞ս, թե Օսվենցիմի «զոնդերկոմանդները» ինչով են նաև հայտնի. մի պահի նրանք դադարել են «հրամանի մեքենա» լինել, հիշել են, որ մարդ են, հրաժարվել են անմարդկային հրամաններ կատարել ու ապստամբել են։ Շատ հետաքրքիր պատմություն է, խորհուրդ կտամ՝ կարդաս։
Այս պատերազմին շատ ոստիկաններ զոհվեցին, և ընդհանրապես, ոստիկանը շատ հարգված ու կարևոր մասնագիտություն է։ Ես 28 տարեկանից աշխատել եմ մեր երկրի ամենակարևոր շենքերում ու շատ լավ տեղյակ եմ, թե մեր պետության համար բարդ փուլերում ինչ կարևոր դեր են կատարել ոստիկանները։ Վստահ եմ, որ երբ այս աբսուրդի թատերախումբը, որ իրեն իշխանություն է կոչում, վերադառնա կուլիսներ, ոստիկանը նորից կստանձնի իրեն վերապահված՝ օրենքի պահապանի դերը։
Բայց մինչ այդ, անծանոթ կարմիրբերետավոր, դու պետք է ներողություն խնդրես Գեղամից։ Ձևը դու ընտրիր՝ միջնորդավորված, զուսպ, հրապարակայնորեն, նույնիսկ՝ կոլեգաներիդ միջավայրում, որովհետև նրանց մեջ կարգին մարդիկ կան, որոնք շաբաթ օրը իրենց ընտանիքներում վատ են զգացել քո հրամանի պատճառով։
Չեմ ուզում ծանրաբեռնել քո մտազբաղ գլուխն այնպիսի թեմաներով, ինչպիսին է համակարգի մի մասնիկը լինելը, հրաման կատարելը և այլն։ Դրանց մասին ամբողջական փիլիսոփայական, իրավագիտական ուղղություններ կան, միջազգային հնչեղության հայտնի դատավարություններ։ Թեև մի օր եթե հանդիպենք ու կամենաս՝ կպատմեմ դրանց մասին։ Բայց պայմանը մեկն է՝ դու պետք է ներողություն խնդրես Գեղամ Նազարյանից։
Մի´ արա դա իմ ասելով. քո ընկերների հետ նստիր, քննարկեք, խոսեք։ Եվ ընդհանրապես, մի´ վախեցեք իրար հետ խոսելուց։ Դա կհեշտացնի ապրելը և կհեշտացնի մեր ընդհանուր գործը։
Խոսեք, թե ինչո՞ւ է մեկ հոգու ցանկությամբ բանտում պահվում պրոֆեսոր Չարչյանը, որն ունի առողջական լուրջ խնդիրներ։ Հաստատ Չարչյանը ձեզնից որևէ մեկին, ձեզ շատ թանկ մեկին բուժած, փրկած կլինի։ Տղերքով սուրճ խմելիս նայեք իրար ու այդ հարցը տվեք։ Խոսեք, թե ինչու է թուրքը Երևանից 60 կմ հեռավորության վրա կրակում ու Սևանից 6 կմ հեռավորության վրա արդեն։ Ժամանակն է, որ բոլորս բոլորի հետ սկսենք խոսել։ Խոսեք, թե ինչո´ւ առնվազն հոկտեմբերի 19-ն Հայաստանը չհամաձայնեց պատերազմի դադարեցմանը։
Գուցե Հայաստանը համաձայն էր, բայց այն Մեկը համաձայն չէր, ու մենք դրանից հետո տվեցինք օրական 100 նոր զոհ, բազմաթիվ վիրավորներ ու Շուշին։
Համբերատար խոսենք նաև այն երասխավանցու, կութեցու հետ, որը քվեարկել է Նիկոլի օգտին, ու դրանից 20 օր հետո ասում է, որ «ընտրություններից հետո սկսել են շատ կրակել ու մենք անպաշտպան ենք»։
Խոսեք, թե ինչու են երկրի բոլոր կրթված մարդիկ արդեն ութ ամիս է՝ փողոցներում, իսկ դուք՝ նրանց դիմաց։ Խոսելը շատ կարևոր է. դա մի լավ բանի հաստատ կբերի։ Գլուխը գետնին խփելը, գլուխ թռցնելը դժվար բան չէ, դա կա ու կա։ Մանավանդ, որ այսպես շարունակվելու դեպքում թուրքը մեր պետության գլուխն է վերջնականապես գետնին տալու՝ Ամարասից մինչև Մեղրի ու Տավուշ։ Իսկ մինչ այդ կարևոր է քո ներողությունը, գուցե դրանից սկսվի մեր պետության փրկությունը»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ