ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եթե Ալիևը 30 տարիների ընթացքում չի հասկացել, որ հակամարտությունը չի կարող լուծված համարվել Արցախի հայության իրավունքների հաշվին, ուրեմն նրան պետք է պարտադրել այդ լուծումը․ Արցախի ՄԻՊ 07/16/2021 20:58 | Մեկնաբանություն
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի տարբեր առիթներով հայտարարությունները և ընդհանրապես այն հռետորաբանությունը, որն օգտագործվում է ադրբեջանական իշխանությունների կողմից, հստակ ցուցիչ են, որ խաղաղ գոյակցության մասին ցանկացած հեռանկար ուղիղ իմաստով անդառնալի հետևանքներ է պարունակում, վտանգի տակ է դնում Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքներն ու ազատությունները և առաջին հերթին ժողովրդի անվտանգությունը, կյանքն ու արժանապատվությունը։ Արցախցին երբեք, կրկնում եմ` երբեք չի ապրել և չի կարող ապրել Ադրբեջանի հետ խաղաղությամբ, սա տարիների դառնությամբ և բազմադրվագ ու հանցավոր իրադարձություններով փաստագրված իրողություն է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
«Իմաստազուրկ և ապարդյուն քայլեր են հակառակը ցուցադրելու կամ բեմադրելու բոլոր փորձերը, արցախցու համոզմունքն այս հարցում անբեկանելի ու անհերքելի է: Իրողությունները պետք է ճշմարիտ ու արդարացի գնահատեն արտաքին այն բոլոր ուժերը, միջազգային այն բոլոր կառույցները, ովքեր հանդիսանում են խաղաղ մարդու պարզագույն` կյանքի իրավունքի պաշտպանն ու ջատագովը: Միջազգային հանրությունը պիտի վերջնականապես ընկալի, որ պարզապես չի կարող լինել խաղաղ գոյակցություն այն ժողովուրդի հետ, որը տարիներ շարունակ սնվել է հայատյացության աննկարագրելի ծավալի հասնող «թույնով», որն ընդամենը ամիսներ առաջ իրականացրել է ամենադաժան պատերազմական հանցագործությունները՝ թիրախավորելով Արցախի գրեթե բոլոր քաղաքացիական բնակավայրերն ու բնակչությանը, խոշտանգել և անմարդկային վերաբերմունքի է արժանացրել հայ ռազմագերիներին և զոհված զինծառայողների մարմինները։
Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված չէ, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո ստեղծված իրավիճակում ամեն օր խախտվում են Արցախի ժողովրդի իրավունքները, իսկ Ալիևը խոսում է հակամարտության լուծված լինելու մասին ու սպառնում նոր պատերազմով։ Այդ երևույթի գոյության հիմնական պատճառն այն է, որ Ադրբեջանի կողմից 2020 թվականի աշնանը Արցախի խաղաղ բնակչության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմն առ այսօր իրավական հստակ գնահատականի չի արժանացել։
Եթե Ալիևը 30 տարիների ընթացքում չի հասկացել, որ հակամարտությունը չի կարող լուծված համարվել Արցախի հայության իրավունքների հաշվին, ուրեմն նրան պետք է պարտադրել այդ լուծումը։
Միջազգային հանրությունը վերջապես պետք է հասկանա, որ ցուցաբերվող կրավորական կեցվածքով ուղղակի կասկածի տակ է դնում մարդու իրավունքների պաշտպանության համընդհանրության և առաջնահերթության ողջ գաղափարաբանությունը և զիջում ու պարտության է մատնում մարդու իրավունքներն ու ազատությունները բռնապետությանն ու ագրեսիային», - գրել է Ստեփանյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ