ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արնախումներն արժանանալու են իրենց արժանի պատժին. Գեղամ Նազարյան 07/16/2021 16:05 | Մեկնաբանություն
Լրագրող, մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը նախօրեին սենսացիոն բացահայտումներ է արել. վերահաստատեց այն, ինչի մասին պնդում էին շատերը՝ նիկոլը իշխանության է եկել Արցախը Ադրբեջանին հանձնելու համար: Ավելին, նիկոլը իշխանության է եկել մեր տղերքին զոհելու գնով Արցախը Ադրբեջանին հանձնելու համար: Այս մասին գրել է «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության հիմնադիր, քաղաքագետ Գեղամ Նազարյանը.
«Դեռ 2019-ի մայիսին այս մասին արդեն բարձրաձայնում էին: նիկոլի մամուլի խոսնակ Վովան՝ Վլադիմիր Կարապետյանը հայտնի բլոգեր Լապշինին ուղիղ տեքստով ասել է. «ժողովուրդը մի քանի հազար զոհ որ տա՝ լավ էլ կտա»: Խոսքը, բնականաբար, Արցախը Ադրբեջանին հանձնելու մասին է: Էդ մեր տղե՞րքն էին այդ մի քանի հազարը: Էդ մեր տղերքի կյա՞նքն էր ձեր համար մանրադրամ։
Ու դուք մտածում եք մարսելո՞ւ եք այս ամենը, հանգիստ ապրելո՞ւ եք: Այդքան լավատե՞ս եք: Այդքան կտրվա՞ծ իրականությունից: Չեք մարսելու: Վստահ եղեք: Մեկ անգամ, երբ Վլադիմիր Կարապետյանը դեսպան նշանակվեց, ես արդեն գրել եմ, թե ինչ էր ասում նա պատերազմի օրերին, երբ արդեն նիկոլի մամուլի խոսնակը չէր: Հիմա վերահաստատում եմ:
Պատերազմի օրերին նրան պատահաբար երկու անգամ հանդիպեցի. Վովան նիկոլին հայհոյում էր, վերջին բառերով արտահայտվում, ասում, որ շեղվել է ճիշտ ուղղուց: Այն ժամանակ ես չէի հասկանում, թե այդ ինչ ուղղու մասին է խոսում: Բայց հիմա կարեւորը դա չէ, այլ այն, որ նիկոլին ինձ մոտ հայհոյող Վովան հանցակից լինելով նիկոլին, համակարծիք է եղել այն հրեշավոր ծրագրին, որի համաձայն պետք է զոհել մի քանի հազար երիտասարդի, որից հետո վախի եւ սարսափի մեջ գտնվող հանրությունը կողջունի վարչախմբի ցանկացած որոշում, իսկ իրեն էլ հանգիստ կմարսեն կատարվածը: Այլ կերպ ասած, կհայտարարենք, որ Շուշին տալով փրկեցինք 25 հազարի կյանք: Զոհեցին մեր լավագույնն 18-20 տարեկաններին, զոհեցին այն հայրենասեր տղերքին, որոնք որպես կամավոր շտապեցին մարտի դաշտ, չպատկերացնելով, թե ինչ արյունոտ ու հրեշավոր ծուղակի մեջ են ընկնում:
Դա եղել է հստակ վաղօրոք մշակված քաղաքականություն։ Նիկոլը միտումնավոր կոչ էր արել՝ լավագույն տղեքրին բայրաքթարների տակ ուղարկելու։ Նիկոլը շատ լավ իմացել է իրականությունը եւ դա արել է միտումնավոր։ Հիմա սրանք, խաբվելով արտահերթ ընտրությունների արդյունքներից, հանրության շոկային վիճակից, իսկապես մտածում են, որ Շուշին հանձնելուց եւ մեր տղերքին, մեր լույս տղերքին գիտակցաբար սպանելուց հետո մարսելու են եւ շարունակեն ապրել ու կառավարել: Չշշկռվեք, ոչ մարսելու եք, ոչ էլ կառավարելու: Դուք պատասխան եք տալու մարդկության պատմության մեջ չտեսնված այս հանցագործության համար:
Սա պատերազմի հանցագործների խումբ է, որն այսօր Հայաստանում իշխանության է։
«Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնությունը պատրաստում է ծավալուն զեկույց պատերազմի պատճառների, ընթացքի եւ հետպատերազմյան իրավիճակի մասին, բնականաբար, այնտեղ անդրադարձ կկատարվի այս դրվագին, այնտեղ կլինեն զարհուրելի մանրմասներ, զարհուրելի դրվագներ։
Իսկ գուցե՞ հոկտեմբերի 19-ին Նիկոլը հենց այդ նպատակով է հրաժարվել կանգնեցնել. Չէր լրացել խոստացված զոհերի քանակը։ Այդքան զոհը բավարար չէ՞ր։ Հոկտեմբերի 19-ին չկանգնեցնելով պատերազմը մենք ամեն օր տվել ենք 100 նոր զոհ։ Մենք 2000 հրաշք տղա զոհել ենք, որովհետեւ նիկոլը չի ուզել կանգնեցնել պատերազմը։ Մենք 4-5 հազար վիրավոր պակաս կունենայինք, Շուշին մերը կլիներ։ Հավանորեն այդպես էր ծրագրավորված ի սկզբանե։ Ամենայն հավանականությամբ Հայաստանում գործել եւ գործում է ինչ-որ գործակալական ցանց, որը այս արյունոտ դիրիժորի ղեկավարությամբ քանդում է մեր երկիրը, որոշում՝ քանի հազար 18-20 տարեկան տղա դնի Էռատոյի զոհասեղանին։ Նոր ԱԺ-ում ընդդիմության հիմնական եւ գուցե միակ առաքելությունը խորհրդարանում պետք է լինի քննիչ հանձնաժողովի ստեղծումը, որը մանրամասնորեն կանդրադառնա պատերազմին առնչվող բոլոր խնդիրներին: Ուրիշ ճանապարհ չկա»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ