ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատախազությունը փորձում է կիսել պատասխանատվության բեռը ՀՀ դատարանների հետ. Խուդոյան 07/15/2021 13:18 | 2-րդ նախագահի գործով դատավարությունը
Դատախազությունը բովանդակազուրկ միջնորդությամբ փորձում է ցույց տալ ինտենսիվ աշխատանք, որ ձախողված քրեական վարույթով դատախազությունը չի հանձնվում, շարունակում է աշխատել, մինչդեռ նախատեսելի էր այս վարույթի տվյալ ընթացքը, հոդվածի հակասահմանադրականության հարցը բարձրացվել է դեռևս նախաքննության փուլում: Այս մասին Վերաքննիչ քրեական դատարանում Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով քրեական հետապնդումը դադարեցնելու որոշման դեմ բողոքների գործով նիստի ընթացքում ասաց Ռ. Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հովհաննես Խուդոյանը՝ անդրադառնալով մեղադրող Գևորգ Բաղդասարյանի կողմից ներկայացված միջնորդությանը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ նախորդ դատական նիստին մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը միջնորդություն է ներկայացրել՝ ՍԴ դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին։
Խուդոյանը հիշեցրեց, որ վաղեմության ժամկետով գործի վարույթը կարճելու կամ համաներում կիրառելու վերաբերյալ ինստիտուտները երբևէ սահմանադրականության հարցով կասկածի տակ չի դրվել: Քրեական դատավարության օրենսգրքով հստակ նախատեսված է վարույթը բացառող հանգամանքները և այդ պայմաններում պնդել, որ լրացուցիչ գործիքակազմի բացակայությունը տուժողների իրավունքների սահմանափակումը վկայում է, որ խնդիր է դրվում ոչ թե քրեական, այլ՝ անձնական հետապնդում իրականացնելու:
Խուդոյանն ընդգծեց, որ պաշտպանության կողմի իրավունքները սահմանափակող նորմերը չեն կարող կիրառություն ունենալ, մինչդեռ, ներկայացված միջնորդությամբ դատախազությունն ակնկալում է դատարանի միջոցով հասնել ՍԴ և ՍԴ-ի միջոցով հասնել օրենքի բացի ճանաչման, որը կարող է հիմք հանդիսանալ օրենսդրական փոփոխությունների, որը սույն գործով կիրառվել չի կարող, այն չի կարող ազդել գործի քննության վրա, ուստի, միջնորդությունը բովանդակազուրկ է, արդյունք չի ապահովում:
Փաստաբանի դիտարկմամբ՝ դատախազությունը, նման միջնորդություն ներկայացնելով, փորձում է ցույց տալ ինտենսիվ աշխատանք՝ չխորշելով այնպիսի դիրքորոշում հայտնելուց, որը սահմանափակում է մեղադրյալի, կոնկրետ այս դեպքում՝ արդարացվածի դատավարական բոլոր երաշխիքները: Դատախազության մյուս հնարավոր մոտիվացիան, ըստ Խուդոյանի, այն է, որ դատախազությունը փորձում է կիսել պատասխանատվության բեռը՝ ՀՀ դատարանների հետ, մասնավորապես, դատախազությունը, նախապես իմանալով գործի թերությունները և նախապես գնահատելով ռիսկերը, գործը հասցրել է այն փուլին, որ այն կարճվել է՝ հոդվածի հակասահմանադրականության հիմքով, ուստի՝ դատախազության պատասխանատվության ներքո է վարույթի տապալումը:
Հիշեցնենք, որ մարտի 26-ին ՍԴ-ն ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը ճանաչել է Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր՝ բավարարելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումները։
ՍԴ որոշումից հետո ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այս գործով դիմել է ՍԴ, իսկ ՀՀ երկրորդ նախագահի և մյուսների գործով մեղադրանքը պաշտպանող դատախազները միջնորդություն են ներկայացրել՝ քրեական գործի վարույթը կասեցնելու մասին, իսկ պաշտպանական կողմը միջնորդություն էր ներկայացրել՝ քրեական հետապնդումը ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով դադարեցնելու և այդ մասով քրեական գործի վարույթը կարճելու մասին։
Բացի այդ՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները նաև միջնորդություն էին ներկայացրել՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավի չափը նվազեցնելու կամ անազատության հետ կապ չունեցող այլ խափանման միջոցով փոխարինելու մասին։
Ապրիլի 6-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, արդարացման հիմքով դադարեցրել է Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Արմեն Գևորգյանի, Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումն ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի հատկանիշներով։ Միևնույն ժամանակ դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ խափանման միջոցի վերաբերյալ միջնորդությունը։
Դատախազ Գևորգ Բաղդասարյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը, Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին դատարանի որոշումը բողոքարկել է նաև տուժող կողմը։ Բացի դա՝ պաշտպանության կողմը ևս վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ վիճարկելով Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու կամ գրավի չափը նվազեցնելու միջնորդությունը մերժելու մասին որոշման մասով։
Վերաքննիչ բողոքները կքննվեն համատեղ՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, կազմով՝ դատավորներ Սևակ Համբարձումյանի և Կարեն Մարդանյանի։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ