ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պատահականությո՞ւն, թե՞ հավանականություն. «Փաստ» 07/15/2021 10:01 | Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ի՞նչ է պատահականությունը. դա որևէ հնարավոր դեպքի, իրավիճակի պատահական լինելը, պատահական բնույթ կրելն է: Նշենք վերջին շաբաթվա ընթացքում տեղի ունեցած մի քանի «պատահական» դեպքեր.
-Ըստ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության պաշտոնական էլեկտրոնային կայքի, ՀՀ ՊԵԿ-ը առանց որևէ հիմնավորման խոչընդոտում է պղնձի խտանյութի և ֆերոմոլիբդենի արտահանումները:
-«Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանը, խոսելով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում իրականացվող ստուգումների մասին, պատմել է, որ հատուկ ջոկատայինները դիմակներով, ավտոմատներով մտել են կոմբինատ, երևի Սև լճի հետ են շփոթել:
-ՀՀ կառավարությունը հաստատել է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին որոշումը:
Նախագծով առաջարկվում է պղնձի և մոլիբդենի միջազգային բարձր գների պարագայում սահմանել պետական տուրք պղնձի, մոլիբդենի խտանյութի և ֆերոմոլիբդենի՝ դեպի երրորդ երկրներ արտահանելու լիցենզիաներ կամ թույլտվություններ կամ հավաստագրեր տրամադրելու համար։ Նախագծի իրականացման նպատակներից է նաև շրջակա միջավայրի նկատմամբ առավել պատասխանատու հանքարդյունաբերության խթանումը և վնասակար արտանետումները հնարավորինս նվազեցնելը: Իհարկե, այս բոլոր «պատահականությունների» համընկնումը կարելի է համարել նույն շղթայի օղակ, այն է՝ Սյունիքի բնակչությանը պատժելը ժամանակին Նիկոլ Փաշինյանին «ջերմ» ընդունելություն ցույց տալու համար և «սյունյաց ողջույններ» հղելու համար:
Մանավանդ, որ ներկայումս զուգահեռ ակտիվորեն իրականացվում են մարզի համայնքների ղեկավարների ձերբակալություններ, կալանավորումներ և քրեական գործերի հարուցումներ:
Բայց սա, կարծես, շղթայի միայն մեկ օղակն է. այստեղ զարմանալիորեն ի հայտ է գալիս ևս մեկ «պատահականություն», որը, ի դեպ, անգամ ԽՍՀՄ տարիներին չի եղել.
-Ադրբեջանական ԶԼՄ-ներում բնապահպանական զանգվածային արշավ է սկսվել Ողջի գետի անդրսահմանային աղտոտման հարցով, որը թափվում է Արաքս գետ:
Ադրբեջանցիների կարծիքով, աղտոտման աղբյուրը, որը հասել է կրիտիկական մակարդակի, Սյունիքի մարզում տեղակայված երկու լեռնահանքային ձեռնարկություններն են ՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը և Կապանի լեռնահարստացման կոմբինատը: Բանը անգամ հասել է նրան, որ ԶԼՄ-ները դիմել են Գերմանիայի պաշտոնական կառույցներին, քանի որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը CRONIMET Holding GmbH գերմանական ընկերության դուստր ձեռնարկությունն է: Այ, այստեղ արդեն կարելի է խոսել հավանականության մասին:
Հավանականությունը հնարավոր դեպքի, իրավիճակի տեղի ունենալու հնարավորության մեծությունն է։ Իսկ հավանականությունն այն է, որին կարելի է հասնել տրամաբանությամբ, որ սկսվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և Կապանի լեռնահարստացման ֆաբրիկայի գործունեության դադարեցման գործընթաց երկու ուղղություններով՝ ֆինանսական և բնապահպանական: Ընդ որում, միժամանակ երկու կողմից՝ Ադրբեջանի ու Հայաստանի գործող իշխանությունների: Գրեթե համոզված եմ, որ այս գործընթացին մոտակա օրերին կներգրավվեն նաև գրանտակեր հայ բնապահպանները՝ պահանջելով մաքուր Սյունիք: Հարց է ծագում. իսկ ինչո՞ւ է հայկական կողմին պետք դա (ադրբեջանական կողմի շահը պարզ է՝ Հայաստանի տնտեսության թուլացումը):
Պատասխանն էլ շատերի համար միանշանակ է. իրականացվում են «Զանգեզուրի միջանցքի» հանձնման նախապատրաստական աշխատանքներ: Իսկ ամենացավալին այն է, որ այս ամենում Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները գործում են ձեռք ձեռքի տված և խիստ կանոնակարգված ժամանակացույցով: Ի դեպ. «հավանականություն» տերմինը ծագել է լատիներեն «պրոբաբիլիտաս» բառից, որը նշանակում է «ազնվություն», որը եվրոպական իրավական գործում իշխանության ապացույցի չափման միավոր էր և հաճախ առնչվում էր ճիշտ խոսելու հետ։ Սա շատ է տարբերվում ժամանակակից հավանականությունից»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 15․07.21թ համարում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից