ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինչո՞ւ են քայքայում ներքին դիմադրողականությունը և անվտանգային միջավայրը. «Փաստ» 07/15/2021 09:58 | Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է. «Արցախյան պատերազմում հայկական կողմի կրած պարտությունը լուրջ հարված էր մեր պետականությանը։ Այն ինչ-որ իմաստով մեր հանրության համար անակնկալ էր, քանի որ դեպքերի զարգացումը ցույց տվեց, որ հասարակությունն ընդհանրապես պատրաստ չէր նման իրադարձությունների։ Սակայն մի քիչ խոր վերլուծելու դեպքում կարելի է տեսնել, որ իշխանությունները իրենց պաշտոնավարման ողջ ընթացքում թուլացրել էին ոչ միայն բանակի ու պետության հիմքերը, այլև հասարակության զգոնությունը և դիմադրողականությունը։ Պատահական չէր, որ իշխանությունների կողմից թիրախավորվում էին հատկապես բոլոր այն մարդիկ, ովքեր Արցախյան առաջին պատերազմում տարած հաղթանակների ակունքներում են կամ էլ կարող էին մեծ ներդրում ունենալ երկրի անվտանգության ամրապնդման ուղղությամբ։ Այդ շրջանակներում էլ այնպիսի միֆական շղարշ էր հյուսվում, թե բանակի սպաներն ու գեներալներն ընդամենը սովորական «թալանչիներ» են։
Իսկ բազմաթիվ պատվախնդիր պրոֆեսիոնալներ ու ռազմական գործի գիտակներ ուղղակի մեկուսացվեցին բանակից ու պետական կառավարման համակարգից։ Նրանց փոխարեն առաջին պլանում հայտնվեցին կոնֆորմիստ կամ հարմարվողական մարդիկ, և այս դեպքում արդեն ոչ այնքան կարևոր էր նրանց գիտելիքները, փորձը կամ ինքնուրույն որոշումներ կայացնելու ու արագ կողմնորոշվելու ընդունակությունը, որքան իշխանությունների՝ թեկուզ անտրամաբանական հրահանգները գլուխը կախ, անվերապահ կատարելու հանգամանքը։ Փաստորեն, ստացվում է, որ իշխանությունները պարտության համար հատուկ նախադրյալներ են ստեղծել։ Իսկ պարտությունից հետո նոր «սերիայով» է շարունակվում երկրի այն նույն գործելակերպն, ինչով առաջնորդվում էին երեք տարվա ընթացքում, սակայն այս անգամ ավելի մեծ թափով են մտել գործընթացի մեջ։ Փոխանակ ժամանակը երկրի անվտանգության ամրապնդման օգտին աշխատեցնելու, երկրի գործող իշխանություններն ավելի են քայքայում ներքին դիմադրողականությունը և անվտանգային միջավայրը։
Իսկ երկրի դիմադրողականության ողնաշարը վերջնականապես ջարդելու քաղաքականությունը ենթադրում է բոլոր այն անհատների ու ուժերի մեկուսացում և թիրախավորում, որոնք հանդես են գալիս ազգային իմունիտետի պահպանման տեսակետից։ Պատահական չէ, որ իշխանությունները ռեպրեսիաների շարք են սկսել հատկապես Սյունիքում։ Նրանք երկրի անվտանգային հարցերով զբաղվելու փոխարեն Սյունիքի այն համայնքապետների ձերբակալություններով ու կալանավորումներով են զբաղված, ովքեր մասնակցություն են ունեցել 44-օրյա պատերազմին, ովքեր ամուր կանգնած են հայրենի հողի վրա։ Արդյոք պատահակա՞ն է, որ իրավասու մարմինները խոչընդոտում են Սյունիքից պղնձի խտանյութի և ֆերոմոլիբդենի արտահանումները, ինչի արդյունքում կանգնել է համապատասխան գումարների ներհոսքը երկիր և հատկապես Սյունիք։ Սրան զուգահեռ՝ գործադիրը նաև նոր նախագիծ է առաջ քաշել, որով առաջարկվում է պղնձի և մոլիբդենի միջազգային բարձր գների պարագայում սահմանել պետական տուրք պղնձի, մոլիբդենի խտանյութի և ֆերոմոլիբդենի՝ դեպի երրորդ երկրներ արտահանելու լիցենզիաներ կամ թույլտվություններ կամ հավաստագրեր տրամադրելու համար։
Հասկանալի է, որ լրացուցիչ հարկերի սահմանումն ու հումքի արտահանումը խոչընդոտելն ընդամենը լծակներ են, որի միջոցով իշխանությունները Սյունիքի հանքարդյունաբերության և տնտեսական զարգացման տակ ական են դնում, որպեսզի մարզն ամբողջովին իրենց կամքին ենթարկեն։ Նմանատիպ քաղաքականություն է տարվում նաև մյուս սահմանամերձ մարզերում, հատկապես Տավուշում, որտեղից հեռացվում են լավագույն զինվորականները։ Այս համատեքստում պետք է դիտարկել նաև գեներալ Գրիգորի Խաչատուրովի ազատումը, որը լայն արձագանք ստացավ հանրության շրջանում։ Առաջին հայացքից կարող է անտրամաբանական թվալ, թե իշխանություններն ինչո՞ւ են հետևողականորեն թուլացնում սահմանամերձ մարզերի իմունիտետը։ Չէ՞ որ արտաքին ուժերից եկող ճնշումների դեպքում նրանք կարող են ներքին դիմադրությունն օգտագործել զիջումների չգնալու համար։
Բայց հարցն այլ է։ Արտաքին ուժերը հենց այնպես չեն ճանաչել ընտրությունների արդյունքները և, չնայած աղաղակող ընտրախախտումներին, վերահաստատել իշխանությունների վերարտադրության լեգիտիմությունը։ Դրա համար էլ նրանք արդեն իսկ ակնարկում են այն մասին, որ արդեն ՀՀ իշխանությունները պետք է զգայուն հարցերում ցավոտ լուծումների գնան։ Իսկ Փաշինյանի համար, ինչպես երևում է, իր աթոռն ավելի կարևոր է, քան պետության անվտանգությունն ու շահերը»։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 15․07.21թ համարում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ