ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ասպարեզ են մտնում ... խոհարարնե՞րը. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն 07/15/2021 15:24 | ԼՐԱՀՈՍ
Զանգվածային լրատվության ադրբեջանական միջոցները «շողշողում» են հայ ռազմագերիների նկատմամբ իրականացվող դատավարության մասին աղմկող վերնագրերով, որոնցում մեր տղաները ներկայացվում են որպես խոշտանգիչներ, ահաբեկիչներ, զինվորական ստորաբաժանումների կազմում հանդես եկած դիվերսանտներ։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱԱԾ պահետսազորի սպաների միությունը:
Կապիտուլյանտական պայմանագրի ստորագրումից ու ռազմական գործողությունների ավարտից անցել է արդեն ավելի քան ութ ամիս, մինդեռ Բաքվի բանտերում շարունակում են տաժանակրի կյանքով ապրել մեր զինվորականները, որոնց փրկության հետ կապված հույսերը կախված են մեր դաշնակցի՝ Ռուսաստանի ունեցած պահվածքից։
Թե որքան երկար կշարունակվի այս ֆարսը, դժվար է ասել, սակայն կա ստորագրված եռակողմ համաձայնագիր, որում հստակ արձանագրված է ռազմագերիների փոխանակման մասին «բոլորին՝ բոլորի դիմաց» դիրքորոշումը, և որում հայկական կողմն անհասկանալի տրամաբանությամբ «հաջողացրեց» ներառել Հայաստանի Հանրապետության տարածքում սպանություններ իրականացրած, ցկյանս բանտարկված, ծագումով ու քաղաքացիությամբ ադրբեջանցի անձանց։
Ռազմագերիների վերադարձով զբաղվում են Արցախում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարն ու ռուսական դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները, իսկ մեզ, լինելով եռակողմ պայմանագիրը ստորագրած կողմ, վերապահված է դիտորդի, գերության մեջ հայտնված մեր տղաների դիմաց ականազերծման գաղտնի քարտեզներ հանձնողի կարգավիճակը։
Չմտնելով գործընթացի մանրամասների մեջ՝ վստահաբար կարելի է ասել, որ մեր դաշնակիցն այլ հարցերում էլ է մնում իր «ռազմավարական բարձրության» վրա։ Ասում են, որ խաղաղապահների հրամանատարն արդեն իսկ հրաշալի կողմորոշվում է հայկական ու ադրբեջանական խոհանոցի նրբությունների մեջ ու երկու ժողովուրդների հաշտեցման շրջանակներում անգամ պատրաստվում է Արցախում կազմակերպել․․․ խոհարարների մրցույթ։ Սակայն սա էլ կլինի կանխորոշված ելքով մրցակցություն, քանզի գնային առումով հայկական կոնյակի ու ադրբեջանական սև խավիարի անհամարժեքությունը նրանց դարձնում են քաշային անհավասար մրցակիցներ։ Եվ այսուհանդերձ չի կարելի կորցնել արժանապատվության զգացումն ու կարծել, թե ամեն ինչ պայմանավորված է «ցարին» մատուցվող նվերներով՝ բախշիով։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ