ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայրենադարձության թեզն ի չիք է դարձել. Հայաստանը գրավիչ չէ ոչ սփյուռքահայերի, ոչ ՀՀ քաղաքացիների համար. նվազել է ՀՀ քաղաքացիություն ստացողների, շատացել քաղաքացիությունից հրաժարվողների թիվը 07/14/2021 14:50 | ԼՐԱՀՈՍ
2018 թվականի իրադարձությունները, այսպես կոչված, թավշյա հեղափոխությունը, իշխանությունների կողմից փորձ է արվել ներկայացնել է իբրև հայրենադարձության խորհրդանիշ, անգամ ճանաչված գլոբալիստ հայազգիներից ոմանք, զորօրինակ երգիչ Սերժ Թանկյանը, հայտարարում էին առնվազն Հայաստանում տուն գնելու մտադրության մասին։ Մինչդեռ՝ իրականությունը բոլորովին այլ է, քաղաքական անառողջ, բռնություններով ուղեկցվող ցնցումները հանգեցրին ոչ միայն մարդկային կյանքի մեծաթիվ կորուստների, այլև աննախադեպ արտագաղթի և ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու գրավչության կտրուկ նվազմանը։
Իհարկե, ՀՀ քաղաքացիությունից կամավոր դուրս գալու և ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու վերաբերյալ վիճակագրական տվյալները արտագաղթի վիճակը ամբողջովին չեն բնորոշում, քանի որ մեծ մասը հապճեպ լքում է Երկիրը՝ պահպանելով ՀՀ քաղաքացիությունը, սակայն միանշանակ է, որ քաղաքացիությունից դուրս են գալիս այլևս երբեք վերադառնալու մտադրություն չունեցող և իրենց կյանքը որևէ կերպ Հայրենիքի հետ կապելու մտադրություն չունեցող անձինք։
«Փաստինֆո»-ն գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ նախագահի աշխատակազմին՝ տեղեկանալու, թե 2018-2020թթ. և 2021թ.-ի առաջին կիսամյակին քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունից հրաժարվելու քանի դիմում են ստացել։ Եվ այսպես, մեր հարցմանն ի պատասխան, Հանրապետության նախագահի աշխատակազմից փոխանցված տվյալները փաստում են, որ միայն 2018 թ. ապրիլի 9-ից մինչև տարեվերջ ՀՀ քաղաքացիություն է շնորհվել 12.500 անձի։
Նկատենք, որ սա բացարձակապես կապ չունի հայրենադարձության հետ, քանզի խոսքը, հիմնականում վերաբերում է այն սփյուռքահայերին, որոնք, օգտվելով դեռևս 2005 թ. սահմանադրական փոփոխություններով ընձեռած երկքաղաքացիության հնարավորությունից, պարզապես ձեռք են բերում երկրորդ քաղաքացիությունը։ Համեմատության համար նկատենք, որ նախորդ տարիներին ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած անձանց թիվը երկու անգամ ավել է եղել ։
2018 թվականից սկսած, ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու ցանկություն ունեցողների թիվը ոչ միայն չի աճել, այլև նկատվել է ակնհայտ նվազման միտում։ Այս առումով հետաքրքրական են 2019 թվականի տվյալները. Ն.Փաշինյանի պաշտոնավարման երկրորդ տարում՝ նախքան պատերազմն ու համավարակը, Հայաստանն այլեւս կորցրել էր իր գրավչությունը. ՀՀ քաղաքացիություն շնորհվել է 12.675 մարդու, իսկ 6.065 անձ հրաժարվել էր ՀՀ քաղաքացիությունից։
Նշենք, որ 2020 թ. ՀՀ քաղաքացիություն է շնորհվել արդեն 11.450, իսկ 2021 թ. 1-ին կիսամյակի ընթացքում՝ ընդամենը 3528 մարդու։
Խիստ մտահոգիչ է նաև ՀՀ քաղաքացիությունից դուրս եկողների վերաբերյալ վիճակագրությունը։ 2018 թ. հեղափոխական էյֆորիան ակնհայտ ոգևորություն ու վստահություն չի առաջացրել, դրանից անմիջապես հետո, միայն 9 ամիսների ընթացքում ՀՀ քաղաքացիությունից դուրս է եկել 5.570 անձ, և այս միտումը բնավ չի դադարել հետագա տարիներին, մասնավորապես՝ 2019 թ. ՀՀ քաղաքացիությունից դուրս է եկել 6.065 անձ, 2020 թ.՝ 4730 անձ, իսկ 2021 թ. միայն 1-ին կիսամյակում՝ 1997 անձ։ Նկատենք, որ 2020 թվականին Հայաստանը գտնվել է նախ արտակարգ, ապա ռազմական դրության պայմաններում, երբ արգելափակված էր ՀՀ-ից ելքը, հետեւապես այլ երկիր մեկնելու հնարավորությունները խիստ սահմանափակ էին։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ