Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   10:10 Ադելիա Պետրոսյանը հաղթել է Ռուսաստանի առաջնության կանանց մրցաշարում 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան

ՍԴ քաղաքական պատճառներով հայտնված Վահե Գրիգորյան տեղյակ չի ՀՀ կառավարման խորհրդարանական համակարգի մասին. Ղազարյան 07/14/2021   11:51  |  Մեկնաբանություն

ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքում գրել է.

«Արձանագրումներ Սահմանադրական դատարանի հուլիսի 13-ի նիստի վերաբերյալ․ օր 5-րդ

• Սահմանադրական դատարանը օրվա մեծ մասն անցկացրել է ոչ հրապարակային աշխատանքային ռեժիմում։ Կեսօրից հետո, դատարանը գրեթե ողջ ժամանակ անցկացրել է խորհրդակցական սենյակում՝ այնտեղ քննարկել է մինչ այդ դատավարության մասնակիցների կողմից ներկայցված միջնորդությունները՝ դրանով իսկ խախտելով բանավոր ընթացակարգով դատավարության գաղափարախոսությունը, ինչպես նաև դատավարության հրապարակայնության սկզբունքները։

• Սահմանադրական դատարանի ոչ մի դատավոր հարցեր չի ուղղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչներին։ Որոշ դատավորների պարագայում դա կարելի է համարել արհամարհանք՝ բացառապես քաղաքական շարժառիթներով և որոշման հետևանքով բարձր դատարանում հայտնված սուբյեկտի նկատմամբ, մյուսների պարագայում՝ վախ և անհանգստություն։

• Վահե Գրիգորյանի՝ Դավիթ Հարությունյանին և Արամ Վարդևանյանին ուղղված հարցերից պարզ դարձավ, որ Բարձր դատարանում քաղաքական պատճառներով հայտնված այդ անձը տեղյակ չի Հայաստանի կառավարման խորհրդարանական համակարգի և ՀՀ Սահմանադրության կարգավորումների մասին։ Այս օրերին Սահմանադրական դատարանի աշխատանքի ռեժիմի ինտենսիվությունը, ցավոք, թույլ չի տալիս, որ Վահե Գրիգորյանը, գոնե այս օրերին, առիթ ունենա ծանոթանալ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

• Դատավարության նախորդ 4 օրերին ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հարցեր չի ուղղել դատավարության մասնակիցներին, սակայն 5-րդ օրը որոշել է նրանից գրեթե բոլորին իր կողմից հարցեր տալ։ Սա, թերևս վկայում է նրա բարդույթավորված, մեծամիտ վարքագծի մասին։ Այսինքն, դրանով նա փորձում է առանձնանալ մյուս բոլոր դատավորներից, հարցեր չի հնչեցնում նրանց հետ միասին, մյուս կողմից, դատավարության մասնակիցները հերթով մոտենում են միկրոֆոնին՝ միայն իր հարցերին պատասխանելու համար։ Սա նաև դատավարության ընթացակարգային խախտում էր, քանզի ավարտվել էր կողմերին հարցեր տալու փուլը։ Բնականաբար, Արման Դիլանյանի նախագահության պայմաններում Վահե Գրիգորյանին ամեն ինչ կարելի է, քանզի, փաստացի նա է ղեկավարում դատարանը։

Կարծում եմ այս երևույթը, իրավաբաններից բացի, կարող է հետաքրքրել նաև դատական հոգեբաններին և հոգեբուժներին, եթե իհարկե, նրանց տեսադաշտում չկան ավելի ակնառու պացիենտներ։

• Տևական քննարկումների արդյունքում դատարանը որոշում է կայացրել մերժել դատավարության մասնակիցների կողմից ներկայացված գրեթե բոլոր միջնորդությունները, իսկ մյուսները՝ հետաձգել։ Այսինքն, փաստացի, չի արձանագրվել դեպք, երբ դատարանը բավարարի դատավարության մասնակիցների կողմից ներկայացված և գործի հանգամանքները պարզող որևէ էական միջնորդություն։ Սա վկայում է դատավարության մասնակիցների հանդեպ դատարանի անհարգալից վերաբերմունքի, գործի հանգամանքները համակողմանի և ամբողջական ուսումնասիրություն անելուց խուսափելու մասին։

• Խիստ կասկածելի է միջնորդությունները մերժելու մասին դատարանի որոշումների լեգիտիմությունը։ Խնդիրը կայանում է դրանում, որ, հատկապես բանավոր ընթացակարգով նիստերի պարագայում, դատարանն աշխատակարգային որոշումներ պետք է կայացնի նիստերի դահլիճում, հրապարակայնորեն, դատավարության մասնակիցների և ողջ հասարակության աչքի առջև։ Մյուս դեպքում, աշխատակարգային որոշումներ կարող են կայացվել աշխատակարգային նիստերում, որոնց մասին, որպես կանոն, դատարանը պետք է դատավորներին տեղեկացնի նիստից առնվազն երեք օր առաջ՝ ներկայացնելով բոլոր անհրաժեշտ նյութերը։ Այս պարագայում պարզ չէ, թե ինչ ձևաչափով են քննարկվում կողմերի ներկայացրած միջնորդությունները և ինչ ձևաչափում են կայացվել միջնորդությունները մերժելու մասին որոշումները։ Ակնհայտ է, որ տեղի է ունեցել ընթացակարգային խախտումներ, ինչը ՍԴ որոշումների բողոքարկման ինստիտուտի բացակայության պայմաններում, միայն նվազեցնում է դատարանի հեղինակությունը և նրանց կողմից կայացված որոշումների հանդեպ հանրային վստահությունը, ավելին, տվյալ գործի շրջանակներում, ընդգծում՝ դատարանի քաղաքական կաշկանդվածությունն ու օրվա իշխանությունների վերահսկողության տակ գործելու հանգամանքը։

• Պատասխանելով ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հարցին՝ «Հայոց Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Արտակ Գալստյանը, ընտրական այս վեճի շրջանակներում, Բարձր դատարանին ներկայացրեց մի ուշագրավ պատմություն՝ 1988 թվականի Բրազիլիայի քաղաքներից մեկում ընտրողների իրականացրած մի յուրօրինակ քվեարկության մասին։ Ըստ այդ պատմության, քաղաքային նախկին իշխանությունների վերադարձը կանխելու և նախընտրելի թեկնածուի բացակայության պատճառով, օգտվելով քվեաթերթիկի վրա գրառում կատարելու միջոցով իրենց նախընտրած թեկնածուին առաջադրելու և ընտրելու հնարավորությունից, շուրջ 400․000 քաղաքացի քվեարկել է և քաղաքապետ է ընտրել գազանանոցում բնակվող կապիկին։ 2021 թվականի ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների հետ համեմատելուց ստացվում է, որ Հայաստանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը և 1988 թվականին Բրազիլիայում գազանանոցումն բնակվող կապիկին ընտրելու շարժառիթները գրեթե նույնն են՝ կանխել նախկինների վերադարձը։ Անզեն աչքով նկատելի են նաև բազմաթիվ այլ ընդհանրություններ ևս։ Տարբերություններից է այն, որ Բրազիլիայում ընտրությունները եղել են տեղական նշանակության, իսկ մեր պարագայում՝ համապետական։ Գազանանոցի կապիկի (400․000 կողմ ձայն) և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին (շուրջ 680․000 կողմ ձայն) քվեների տարբերությունը նույնպես մեծ չէ։ Եթե հարաբերվի ընտրողների ընդհանուր թվի հետ և դրանից էլ հանվի «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի հաշվարկներով ներկայացված ընտրախախտումների թիվը, ապա դրանք գրեթե հավասարվում են։ Բրազիլացիների 1988 թվականին կատարված ընտրությունը մնացել է պատմության մեջ և անգամ 33 տարի անց հիշատակվում է Հայաստանի Սահմանադրական դատարանում։

Հուսանք՝ Սահմանադրական դատարանի 2021 թվականի հուլիսի 17-ին կայացվելիք որոշումը պատմության մեջ կմնա այլ որակով և երբևէ չի հիշատակվի Բրազիլիայի կամ այլ երկրների գազանանոցներում»։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:24 08/07/2021  |  ԼՐԱՀՈՍՔՊ-ին որպես կողմ ներգրավվելով՝ ՍԴ-ն ցույց է տալիս իր կողմնակալ վերաբերմունքը իշխանությունը զավթած և հիմնական ընտրախախտումներ կատարած քաղաքական ուժի նկատմամբ.Ղազարյան
15:33 07/07/2021  |  ՄեկնաբանությունՎահե Գրիգորյանի պահանջով Արման Դիլանյանը հրաժարական կտա.Էդգար Ղազարյան
19:43 05/07/2021  |  ՄեկնաբանությունՓաշինյանի կողմից զինվորականների ու ոստիկանների խրախուսման և պաշտոնից հեռացման միջին ցուցանիշը 88 օր է․ Ղազարյան
10:46 04/07/2021  |  ՄեկնաբանությունԳերիների վերադարձը պարտավորություն էր, իսկ հույժ գաղտնի տեղեկությունները թշնամուն հանձնելը՝ պետական դավաճանություն. Էդգար Ղազարյան
19:14 03/07/2021  |  ՄեկնաբանությունԿադրային ջարդ պետք է արվի ՀՀ անվտանգության խորհրդում. Էդգար Ղազարյան
12:22 25/06/2021  |  ՄեկնաբանությունԱդրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հերթական զորամասն է բացել հայ-ադրբեջանական սահմանին. Ղազարյան
21:00 24/06/2021  |  ՄեկնաբանությունՊետական արարողակարգում կարելի է այսուհետ ավելացնել նամազի հատուկ ժամ. Էդգար Ղազարյան
14:43 17/06/2021  |  ԼՐԱՀՈՍ15 գերու վերադարձը պարզապես պատրվակ է եղել թշնամում ականապատված տարածքների քարտեզները փոխանցելու համար. Ղազարյան
12:30 14/06/2021  |  ԼՐԱՀՈՍՄենք հնարավորություն ունենք ազատվել այն դժոխքից, որի մեջ հայտնվել ենք. Ղազարյան
10:16 14/06/2021  |  ՄեկնաբանությունՃուտիկներ՝ ՔՊ-ին ձայն տալու դիմաց. Էդգար Ղազարյան

Արխիվ

[]