ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հաշվեքննիչ պալատը առողջապահության նախարարությունում հայտնաբերել է մի շարք խախտումներ 07/13/2021 14:38 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ Հաշվեքննիչ պալատը մի շարք չարաշահումներ է արձանագրել ՀՀ առողջապահության ոլորտում՝ մատնանշելով, որ որոշ դեպքերում գնումներն իրականացնելիս չեն պահպանվում ոլորտը կարգավորող օրենսդրությունը։ Բացի այդ՝ սույն նախարարությունն իրեն վեր է դասել պետությունից ու իր ֆինանսական տարին փաստացի սկսում ու ավարտում է պետական բյուջեի ֆիսկալ տարուց տարբերվող ժամանակահատվածում։
ՀՊ-ի գնահատմամբ՝ առողջապահության նախարարության դեբիտորական, կրեդիտորական պարտքերի և պահեստավորված միջոցների մասին 2020թ. հաշվետվությունը եղել է էականորեն խեղաթյուրված, ինչն արձանագրված է ՀՀ Առողջապահության նախարարությունում 2020 թվականի պետական բյուջեի տարեկան կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ եզրակացության մեջ։ Բյուջետային միջոցների հաշվին իրականացվել է 890.0 հազ. դրամի դրամարկղային ծախս, որը տարեվերջի դրությամբ չի հաշվեգրվել:
Հաշվի առնելով 2020թ. երկրում ձևավորված իրավիճակը՝ համավարակը, պատերազմը, նաև Նախարարության խնդրանքը, ՀՊ 2020թ. բյուջեի երեք, վեց և ինն ամիսների կատարման հաշվեքննություններ նախարարությունում չի իրականացրել: 2020թ. պետական բյուջեի կատարման հաշվեքննությունը վերսկսվել է 2021թ. մարտ ամսին։
Այդուհանդերձ, Հաշվեքննիչ պալատը եզրահանգել է, որ նախարարության կողմից չի պահպանվել «Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքը և հայցվող տեղեկատվությունն օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամանակահատվածում չի տրամադրվել:
«ՀՀ 2020թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի համաձայն նախարարությանը ընդհանուր բյուջետային թվով 15 ծրագրերի իրականացման համար նախատեսվել է հատկացնել 109,328,724.9 հազ. դրամ: ՀՀ կառավարության որոշումների համաձայն տարեկան ծախսերը ավելացնել 32,916,371.41 հազ. դրամով և տարեկան ճշգրտված պլանը 2020թ. կազմել է 142,245,096.3 հազ. դրամ:
Արձանագրվել են մի շարք անհամապատասխանություններ. Նախարարության փաստացի ծախսը 2020թ. կազմել է 139,826,063.4 հազ. դրամ, իսկ դրամարկղային ծախսը՝ 139,814,889.1 հազ. դրամ:
Տարվա ընթացքում բյուջետային միջոցների հաշվին իրականացվել է նաև 890.0 հազ. դրամի դրամարկղային ծախս՝ ՀՀ-ում COVID 19-ի կանխարգելմանն ուղղված պատվաստանյութի ձեռքբերման նպատակով, որը սակայն հաշվետու ժամանակահատվածում որպես փաստացի ծախս չի հաշվեգրվել:
Նախարարության դեբիտորական պարտքը 01.01.2020թ. կազմել է 3,655,982,31 հազ. դրամ (ձևավորվել է նախորդ տարիներից), իսկ 31.12.2020թ. դրությամբ՝ 2,267,635.55 1 հազ. դրամ: Հաշվետվության մեջ չի արտացոլվել 8,380,108.4 հազ. դրամ դեբիտորական և կրեդիտորական պարտքերը։
Առողջապահության նախարարությունից ներկայացրել են դիրքորոշումը, նշելով, որ COVAX FACILTY-ի հետ ՀՀ կառավարությունը կնքել է հուշագիր՝ երաշխավորված գնով և քանակով պատվաստանյութերի ձեռքբերելու նպատակով: Հուշագրով նախատեսված է 2021թ. ընթացքում պատվաստանյութի ձեռքբերում նվազագույն 10 տոկոս բնակչության համար, յուրաքանչյուրին 2 դեղաչափ պատվաստանյութ, որի ընդհանուր գումարը կազմում է 3,1 մլրդ դրամ կամ 6,5 մլն ԱՄՆ դոլար:
Նախարարությունը հայտնում է, որ 2020թ. պետական բյուջեի միջոցներով ապահովվել է 3,1 % կանխավճարի վճարումը, որը կազմում է 890,0 մլն դրամ 1,8 մլն ԱՄՆ դոլար: Գումարի մնացած մասը նախատեսվել ՀՀ 2021թ. պետական բյուջեի «ՀՀ կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելմանն ուղղված պատվաստանյութի ձեռքբերման միջոցառումների» շրջանակում՝ 2,29 մլրդ դրամ։
Այսպիսով, ըստ գերատեսչության, 2020թ. վճարված 890,0 մլն դրամը հանդիսանում է վերոնշյալ հուշագրով սահմանված պահանջ՝ 2021թ. ընթացքում անհրաժեշտ քանակի պատվաստանյութեր ձեռքբերելու համար:
Հաշվեքննողը չի ընդունել դիտարկումը, քանի որ պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվում են բացառապես «Գնումների մասին» ՀՀ օրենքի և ոլորտը կարգավորող այլ օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ հուշագիրը օրենսդրությունը չպահպանելու հիմք չի կարող հանդիսանալ:
Հաշվեքննությամբ արձանագրվել է, որ 2019թ. դեկտեմբերի 16-31-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպությունների կողմից մատուցված ծառայությունների համար փաստացի վճարումը իրականացվել է 2020թ. –ին` տվյալ տարվա բյուջետային միջոցների հաշվին:
Նախարարությունը փաստացի մատուցված 4,002,458.0 հազ. դրամի ծառայությունների համար ծախսագրում չի իրականացրել, այն որպես դեբիտորական պարտք չի ճանաչել և համապատասխան հաշվետվության մեջ չի արտացոլել:
Առողջապահության նախարարությունը դիրքորոշմամբ նշել է, որ տվյալ տարվա դեկտեմբերի 20-ից հետո հիմնարկներին, որոնց հիմնադիրը ՀՀ կառավարությունն է, չի թույլատրվում գործարքներով ստանձնել ֆինանսական նոր պարտավորություններ՝ բացառությամբ ՀՀ վարչապետի հետ համաձայնեցված դեպքերի:
Նախարարությունից նշել են, որ մատուցված ծառայությունների համար ծախսագրում չի իրականացվել և չի հաշվառվել որպես դեբիտորական պարտք, քանի որ նշված ծավալը տեղափոխվում է հաջորդ ֆինանսական տարի և ենթակա է փոխհատուցման հաջորդ տարվա ընթացքում:
Հաշվեքննողը արձագանքը չի ընդունել, քանի որ ԱՆ դիրքորոշման մեջ ներկայացված իրավական հղումները հիմք չեն տալիս ֆինանսական տարին սկսել և ավարտել պետական բյուջեի ֆիսկալ տարուց տարբերվող ժամանակահատվածով:
Հաշվեքննիչ պալատը եզրահանգել է, որ բյուջետային միջոցների հաշվին իրականացվել է 890.0 հազ. դրամի դրամարկղային ծախս, որը տարեվերջի դրությամբ չի հաշվեգրվել:
Տարեսկզբին 4,002,458.0 հազ. դրամ, իսկ տարեվերջին 4,377,650.4 հազ. դրամ գումարով մատուցված ծառայությունները որպես դեբիտորական պարտք չեն հաշվեգրվել, ինչի հետևանքով նախարարության դեբետորական, կրեդիտորական պարտքերի և պահեստավորված միջոցների մասին հաշվետվությունը եղել է էականորեն խեղաթյուրված:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից