ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ասֆալտապատման աշխատանքներին 07/13/2021 22:39 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը աշխատանքային այց է կատարել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 3-ի շրջանակներում վերակառուցվող Մ-1 միջպետական ճանապարհի Թալին-Գյումրի (Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի) ճանապարհահատվածներ՝ հետևելու հիմնանորոգման աշխատանքների ընթացքին։ Սուրեն Պապիկյանը ոլորտը համակարգող փոխնախարար Քրիստինե Ղալեչյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Ստեփան Մաչյանի և Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի ուղեկցությամբ նախ եղել է Մաստարա բնակավայրին հարակից՝ Մ-1 միջպետական ճանապարհի 78-79-րդ կմ հատվածում, որտեղ երթևեկությունը տեղափոխվել է երկշերտ ասֆալտապատումով նոր վերակառուցված երթևեկելի գոտի, իսկ մյուս երթևեկելի գոտում հին ճանապարհահատվածը քանդվում է, և տեղում շարունակվում են նորի կառուցման հողային աշխատանքները։ Այս մասին հայտնում են ՏԿԵ նախարարությունից:
ՏԿԵ նախարարի պաշտոնակատարը զրուցել է Տրանշ 3-ի կապալառու կազմակերպության՝ չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության և շինաշխատանքների տեխնիկական հսկողություն իրականացնող իտալական «ԱյԱրԴի Ինջինիերինգ» ընկերության ներկայացուցիչների հետ, ծանոթացել է Մ-1 միջպետական ճանապարհի 79-րդ կմ հատվածում
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրով նախատեսված նոր ծրագծով կատարված ասֆալտապատման աշխատանքների արդյունքին։
ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի ծրագրերի կառավարման դեպարտամենտի պետ Վահագն Ստեփանյանի տեղեկացմամբ՝ 2021 թ․ նախատեսված է իրականացնել Թալին-Գյումրի ճանապարհահատվածի շուրջ 50 կմ ասֆալտապատում, որից 24 կմ-ի ասֆալտապատման աշխատանքներն արդեն իսկ ավարտվել են։ Շինարարական աշխատանքները երթևեկության երկու ուղղություններով ամբողջությամբ կավարտվեն 2022 թ. դեկտեմբերին․ կտեղադրվի երկշերտ (7 սմ+8 սմ հաստությամբ) ասֆալտ, երրորդ՝ մաշման շերտը (5 սմ) կտեղադրվի ճանապարհը վերջնական շահագործման հանձնելուց անմիջապես առաջ։
Աշխատանքային այցի շրջանակներում Սուրեն Պապիկյանը հաջորդ կանգառը կատարել է Մարալիկ բնակավայրին հարակից՝ Մ-1 միջպետական ճանապարհի 100-101-րդ կմ հատվածում, որտեղ ճանապարհային ոլորտի պատասխանատուների և Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի ուղեկցությամբ ծանոթացել է այդ հատվածում ընթացող ասֆալտապատման աշխատանքներին։ ՏԿԵ նախարարի պաշտոնակատարը, լրագրողների հետ զրույցում գոհունակությամբ անդրադառնալով տեղադրվող երկշերտ ասֆալտի որակին և իրականացվող աշխատանքների տեմպին, վստահություն է հայտնել, որ կապալառու կազմակերպությունը կարողանալու է նախատեսված ժամկետներում ավարտել 50 կմ ճանապարհահատվածի վերակառուցումը։
Սուրեն Պապիկյանը հավելել է, որ արդեն ավարտված 24 կմ երկշերտ ասֆալտապատումով ճանապարհը գործող հին ճանապարհահատվածի հետ մի քանի անցումների կառուցումից, գծանշումների կատարումից և ճանապարհային ոստիկանության համապատասխան կարգավորումներից հետո թույլ կտա արդեն այս տարվա ընթացքում՝ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, երթևեկությունը տեղափոխել վերակառուցված հատված, ինչի շնորհիվ առավել կհեշտանա Երևան-Գյումրի երթևեկությունը։
Անդրադառնալով Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի մյուս հատվածներում նախատեսվող աշխատանքներին՝ Սուրեն Պապիկյանը տեղեկացրել է, որ Տրանշ 2-ի Աշտարակ-Թալին հատվածում շինարարական աշխատանքները շարունակելու նպատակով ներկայում կատարվում են անհրաժեշտ քայլեր՝ կամ առկա կապալառուի հետ աշխատանքները վերսկսելու համար որոշակի լուծումներ գտնելու, կամ նոր մրցույթ հայտարարելու ուղղությամբ։
ՏԿԵ նախարարի պաշտոնակատարի տեղեկացմամբ՝ Տրանշ 4-ի Սիսիան-Քաջարան հատվածում Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարության նախագծանախահաշվային փաստաթղթերն արդեն իսկ պատրաստ են, և այդ ուղղությամբ նախատեսված է 2021 թ․ օգոստոսին հայտարարել միջազգային մրացույթ։ Կարևորելով Եվրամիության կողմից Հայաստանի համար նախատեսված աջակցության ներդրումային փաթեթի շրջանակներում Հյուսիս-հարավ ճանապարհի հարավային հատվածի կառուցման նպատակով շուրջ 600 միլիոն եվրոյի չափով ֆինանսավարման մտադրությունը՝ Սուրեն Պապիկյանը նշել է, որ ներկայում հիմնական խնդիրը գործընթացն արագացնելու համար ֆինանսավորման աղբյուրների հստակեցումն է։ «Եվրամիության աջակցության խոստումը կա, հիմա պետք է ավելի առարկայական հասկանալ` ինչպես, ինչ մեխանիզմով, նոր ըստ այդմ կատարել մեր հետագա աշխատանքները: Այնուամենայնիվ, անկախ Եվրամիության աջակցությունից, մենք արդեն իսկ որոշել էինք «Հյուսիս-հարավ»-ի Սիսիան-Քաջարան հատվածի ուղղությամբ շինարարական աշխատանքների մրցույթ հայտարարել, որովհետև մեր փաստաթղթերն արդեն իսկ պատրաստ են»,- ընդգծել է Սուրեն Պապիկյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ