ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՍԴ-ում ընտրությունների հարցի քննությունը՝ «լակմուսի թուղթ». «Փաստ» 07/13/2021 09:59 | Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է. «Սահմանադրական դատարանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննության ընթացքից պարզ է դառնում, որ լիովին թյուր է իշխանությունների կողմից տարածվող այն միֆը, թե հունիսի 20-ի ընտրությունները եղել են ազատ ու թափանցիկ։ Դատաքննության ժամանակ ընդդիմության դիրքորոշումը ներկայացնող իրավաբանները, մասնավորապես Դավիթ Հարությունյանը և Արամ Վարդևանյանը, ոլորտի մասնագետների համոզմամբ, իրավագիտության իսկական «մաստեր կլաս» տվեցին և ներկայացրեցին այնպիսի իրավական փաստարկներ, որոնք հիմք են դատարանի համար ընտրությունների արդյունքները չեղարկելու կամ մանդատների բաշխման կարգը փոխելու համար։ Այսինքն, ընտրությունների արդյունքները ամբողջովին կասկածի տակ դնելու տեսանկյունից առկա են բոլոր անհրաժեշտ իրավական հիմնավորումները։
Ընդ որում, փաստերն այնպիսին են, որ կարող են ազդել նաև մեր հետագա իրավական պրակտիկայի վրա։ Խոսքը մասնավորապես վերաբերում է այն փաստին, որ վարչապետի պաշտոնից հրաժարական տալուց հետո այդ պաշտոնը զբաղեցնող անձը չէր կարող արդեն վարչապետի պաշտոնակատարի պաշտոնը զբաղեցնել։ Հրաժարականն իրենից ենթադրում է պաշտոնեական լիազորություններից հրաժարում, իսկ մենք ունենում ենք դեպք, երբ հրաժարական ներկայացրած, ապա ԱԺ-ի կողմից փաստացի երկու անգամ «մերժված» անձը շարունակում է իրականացնել նույն լիազորությունները։ Սա նշանակում է, որ Փաշինյանը ոչ օրինական հիմքերով է զբաղեցրել այդ պաշտոնը։ Դրան գումարած՝ Փաշինյանի մասնակցությամբ ՔՊ կուսակցության նախընտրական քարոզչությունն ու հավաքներն աչքի են ընկել բարձրաստիճան պաշտոնյաների, ոստիկանության և անվտանգության աշխատակիցների աննախադեպ ներգրավվածությամբ և ուժի ցուցադրմամբ։ Ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ քարոզարշավի ընթացքում Փաշինյանի վարքագծում դրսևորվել են վարչական ներգործության, իր մրցակիցների նկատմամբ ատելության, բռնության, սպառնալիքների և վրեժխնդրության տարրեր։ Սրանով իրեն վարչապետի պաշտոնակատար համարող անձն ակնհայտորեն վերազանցել է իր լիազորությունները։
Եվ հետաքրքրական է, որ անգամ ՄԻՊ-ն է մտահոգություն հայտնել վարչապետի կողմից արտաբերվող ատելության խոսքի առնչությամբ։ Սակայն շատ չխորանանք իրավական խնդիրների մեջ, հատկապես, որ ընդդիմադիր ուժերը հարյուրավոր էջերով փաստեր են ներկայացրել ՍԴ: Հիմա շատ կարևոր է, թե ինչ դիրքորոշում կունենա Բարձր դատարանը, ավելի ստույգ՝ դատավորները՝ իրավակա՞ն, թե՞ քաղաքական: Ընդունենք, որ սահմանադրական օրինականություն հաստատելու տեսանկյունից ՍԴ դատավորները շատ լուրջ պատասխանատվություն են վերցրել իրենց ուսերին։ Բայց այս համատեքստում աչքի է զարնում այն իրողությունը, որ բոլոր դատավորները չէ, որ ելնում են սահմանադրական օրինականության ապահովման շահերից։ Այդպես, օրինակ՝ դատավորներից բացասական առումով առանձնանում է Վահե Գրիգորյանը։ Նա փաստացի ավելի շատ հանդես է գալիս ոչ թե որպես իրավաբան, այլ որպես քաղաքական գործիչ՝ չթաքցնելով իր սուբյեկտիվ դիրքորոշումը այն հարցերում, որտեղ առկա է իշխանությունների շահը։
Ու ամենամեծ զավեշտն այն է, որ նա որակումներ է տալիս իր գործընկերներին, նույնիսկ վիրավորում նրանց ու ցանկանում այլ որակի ՍԴ ունենալ: Հետաքրքիր է՝ ի՞նչ որակի ՍԴ է ուզում ունենալ, այնպիսի, որտեղ բոլորը «վահեներ» լինե՞ն, զուտ քաղաքական որոշումներ կայացնողնե՞ր: Հիշենք, որ խոսքն այն դատավորի մասին է, որն իր ընտրության ժամանակ ԱԺ ամբիոնից իրեն արդեն ՍԴ նախագահ էր ինքնահռչակում, իսկ հետագայում գրեթե մեկուկես տարի նույնիսկ աշխատանքի չի ներկայացել՝ փոխարենը ստանալով աշխատավարձն ու պետությունից հասանելիք բոլոր արտոնությունները: Իհարկե, ցավալի է, որ ՍԴ-ում կա նաև նման դատավոր (հուսանք՝ ոչ դատավորներ): Բայց շատ ավելի կարևոր է Բարձր դատարանի կոլեկտիվ դիրքորոշումը, ընդ որում՝ բացառապես իրավական դիրքորոշումը: Անկախ նրանից, թե ինչ հանգուցալուծում կունենա գործի քննությունը, այն լակմուսի թուղթ է՝ հասկանալու, թե ովքեր են օրենքի ու իրավունքի կողմնակից, իսկ ովքեր՝ զուտ քաղաքական շահեր սպասարկողներ։ Այսինքն, հասկանալ՝ Նիկոլ Փաշինյանին հաջողվե՞լ է ստանալ իր «սրտի» ՍԴ-ն, որը բացառապես ընդունում է իր քիմքին հաճելի որոշումներ, թե՞ մնում է սահմանադրականության և օրենքի սահմաններում»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 13․07.21թ համարում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ