ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հասարակությանը կասեն, տեսեք, ադրբեջանցիները միջանցք էին ուզում, մենք ճանապարհ տվեցինք, սա կեղծ թեզ է. փորձագետ 07/13/2021 20:00 | Քաղաքական
Կապ չունի, դա ինչպես կկոչվի՝ ճանապարհ, թե միջանցք, ցանկացած երկաթուղի, որն անցնում է Հայաստանի տարածքով և վերահսկելի չէ Հայաստանի կողմից, դա ուղիղ հարված է մեր ինքնիշխանությանը: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը: Հիշեցնենք, որ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ակնարկել էր, որ թեև միջանցքի հարց չի քննարկվում, բայց օրակարգում կա ճանապարհի հարց եւ չի բացառվում՝ հենց Մեղրիով:
Արմեն Մանվելյանը վստահեցրեց՝ չի կարող Հայաստանի տարածքով միջազգային որևէ ճանապարհ անցնել, որը չվերահսկվի Հայաստանի կողմից, դա կնշանակի հարված մեր ինքնիշխանությանը, մեր հեղինակությանը և տարածաշրջանում մեր կարևորությանը.
«Երկրի ինքնիշխանությունը ստորադասելու, երկրի ինքնիշխանությունը կորցնելու ճանապարհ է սա, մեր նշանակությունը տարածաշրջանում հիմա առանց այն էլ բարձր չի, էլ ավելի կիջնի:Հայաստանում տրանսպորտային միջոցներ են անցնելու , որը չի վերահսկվելու մեր կողմից, մենք չգիտենք՝ ի՞նչ են փոխադրելու դրանով՝ զենք-զինամթերք են տեղափոխում ապագա պատերազմի համար, թե այլ բան»,-ասաց զրուցակիցը և ընդգծեց, որ սա չի բխում հայկական կողմի շահերից, հետևաբար ցանկացած բացատրություն, ցանկացած խոսք ընդամենը փորձ է՝հասարակությանը մոլորեցնելու համար և թույլ չտալ հասարակությանը հասկանալ, որ երկիրը վաղուց կորցրել է ինքնիշխանությունը, իսկ ճանապարհի տրամադրումն ընդամենը ինքնիշխանության կորստի վերջին հարվածներն է լինելու:
Վերջինս նկատեց, որ որևէ էական տարբերություն չկա ճանապարհ և միջանցք տերմինների մեջ, նրա խոսքով, սրանք ընդամենը բերվել են օրակարգ, որպեսզի մարդկանց շեղեն իրականությունից.
«Հասարակությանը կասեն, տեսեք, ադրբեջանցիները միջանցք էին ուզում, մենք ճանապարհ տվեցինք, սա կեղծ թեզ է»,-ասաց Մանվելյանը:
Փորձագետը վստահեցեց, որ ճանապարհի կամ միջանցքի գոյությունը բացասական ազդեցություն կունենա սահմանային իրավիճակի վրա.
«Ադրբեջանցիները շարունակելու են նույն կերպ իրենց պահել, ինչպես հիմա, հայկական կողմը վախենում է քայլեր ձեռնարկել և իր բնակչությանը պաշտպանել: Այն ժամանակ թեզ էր պտտվում՝ եթե Նիկոլն ընտրելով ադրբեջանցիները մեր սահմանից հետ կգնան, հիմա էլ թեզ են պտտում՝ եթե միջանցք տանք կամ ճանապարհ, ադրբեջանական բանակը հետ կգնա: Չի գնա ադրբեջանական բանակը հետ, ընդհակառակը, նրանք առաջ են շարժվելու և մի շարք ուղղություններով խախտելու են մեր սահմանը, որովհետև մենք ենք թույլ տվել»,-եզրափակեց զրուցակիցը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ