ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՊԳԿ-ն և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը միավորում են իրենց ջանքերը՝ ավելի կանաչ շրջակա միջավայր ստեղծելու նպատակով 07/12/2021 19:57 | ԼՐԱՀՈՍ
Հարմարվողականության հզորացմանը և գյուղական վայրերում կանաչ տարածությունների ընդլայնմանը նվիրված անտառտնտեսության ծրագրի համար, այսօր, Բնության համաշխարհային հիմնադրամի (ԲՀՀ) հայաստանյան մասնաճյուղը՝ Միավորված ազգերի կազմակերպության Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) հետ 200 000 ԱՄՆ դոլար ընդհանուր գումարի համաֆինանսավորման համաձայնագիր կնքեց` որպես իր կողմից բնաիրային ներդրում: Այս մասին հայտնում են ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունից:
Սա Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՊԳԿ-ի առաջին լայնածավալ նախագիծն է, որին աջակցում է Կանաչ կլիմայի հիմնադրամը (ԿԿՀ) և երկրի անտառային տնտեսությանն ուղղված՝ առաջին ֆինանսավորման առաջարկն է: Անտառները կոնցեսիոն պայամանագրերով հանձնելու և վառելափայտի մթերումը բարելավված կառավարելու, փայտանյութի և անտառների ոչ փայտանյութային ապրանքների արտադրության շնորհիվ, դա կբարձրացնի բնական ռեսուրսների տնօրինման և կառավարման գործում համայնքների դերը: Լինելով Հայաստանում համեմատաբար նոր մոտեցում, որպես մոդել դա կարող է օրինակ ծառայել ամբողջ երկրի համար:
Համաձայնագիրն այսօր ստորագրեցին ԲՀՀ-ի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն՝ Կարեն Մանվելյանը և Հայաստանում ՊԳԿ ներկայացուցիչ՝ Ռայմունդ Յելեն:
«Այս կարևոր նախագծում Բնության համաշխարհային հիմնադրամի մասնակցությունն ու ներդրումը լայն գործընկերություն ծավալելու կարևոր բաղադրիչներից մեկն է», - ասաց Յելեն: «ԲՀՀ –ի փորձն իր հետագա արժեքը կհաղորդի ծրագրի իրականացմանը”, հավելեց նա:
Ծրագրի ութ տարիների ընթացքում ԲՀՀ-ի հայաստանյան մասնաճյուղը համաֆինանսավորելու է նախագիծը և տեխնիկական և ֆինանսական աջակցություն է տրամադրելու համայնքի ներգրավվածության և անտառների կառավարմանը մասնակցելու, ինչպես նաև Սյունիքի մարզի համանքային հողերում նոր անտառային տարածքներ հիմնելու համար:
«Այդ նպատակով նախագիծը մեծապես կնպաստի Կովկասի էկո-տարածաշրջանում էկո-միջանցքների ստեղծման ապահովման մեր նպատակին», - նշեց Կարեն Մանվելյանը: «Անտառները Հայաստանի պատմության և ժառանգության մի մասն են, և մենք համոզված ենք, որ պարադիգմայի ոչ մի փոփոխություն հնարավոր չի լինի, քանի դեռ համայնքների մասնակցությունը անտառների համայնքահեն կառավարման մեջ ապահովելու համար հաշվի չեն առնվել խոցելի համայնքների էներգետիկ կարիքները և նրանց համար հարմարեցված գիտելիքներ չեն փոխանցվեն»:
Իր գործունեության գրեթե 20 տարիների ընթացքում, անտառային էկոհամակարգերը կլիմայի փոփոխությանը հարմարվելու օգնական միջոցներ ձեռնարկելով ՝ ԲՀՀ-ն աշխատում է մեղմել կլիմայի փոփոխության ազդեցությունը և հարմարվել դրան: Դա իրականացվում է անտառների վերականգնման, վերափոխման և պահպանվող տարածքների ստեղծման նախագծերի միջոցով:
Այս ութամյա նախագիծը, որի ընդհանուր բյուջեն կազմում է 18,7 միլիոն ԱՄՆ դոլար, ապավինելու է նաև ՀՀ կառավարության, Ավստրիական զարգացման գործակալության, Իտալիայի Բոլցանոյի ինքնավար մարզի և ՊԳԿ- ի համաֆինանսավորմանը և տեխնիկական փորձառությանը:
Ծրագրի նպատակները կյանքի կկոչվեն ՊԳԿ-ի կողմից՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի հետ սերտ համագործակցությամբ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ