ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եթե անհրաժեշտ լինի, Հայաստանը պետք է կատարի ՀԱՊԿ-ում ստանձնած իր պարտավորությունները. Նորատ Տեր-Գրիգորյանց 07/10/2021 19:16 | ԼՐԱՀՈՍ
Աֆղանական պատերազմի վետերան Նորատ Տեր-Գրիգորյանցը կարծում է, որ Ռուսաստանի Դաշնությունը և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) անհրաժեշտության դեպքում անպայման պետք է միջամտեն Տաջիկստան-Աֆղանստան սահմանին ստեղծված իրավիճակին և պաշտպանեն ՀԱՊԿ անդամ Տաջիկստանի սահմանները Աֆղանստանում ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո առաջացած անկայունությունից:
Իսկ եթե որոշում ընդունվի ռազմական օգնություն ցուցաբերել ՀԱՊԿ անդամ պետությանը՝ Հայաստանը, անկախ ամեն ինչից, պիտի կատարի ՀԱՊԿ-ի շրջանակներում իր ստանձնած պարտավորությունները:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Տեր-Գրիգորյանցը մեկնաբանել է թեմային առնչվող հարցերը՝ հիշելով իր ռազմական փորձը Աֆղանստանում և ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը համեմատելով 1980-ականների շրջանի հետ:
«Հարձակումը Տաջիկստանի վրա նշանակում է հարձակում Ռուսաստանի վրա: Տաջիկական ուղղությամբ այժմ ամենաբարձր կարգի թշնամիներ են: Նկատի ունեմ թե՛ թալիբներին և թե՛ «Իսլամական պետությանը»: Սա շատ լուրջ թշնամի է: Եվ եթե նրանք ներթափանցեն Տաջիկստան՝ հարվածը Ռուսաստանի թիկունքից անխուսափելի է», - ասաց գեներալը:
Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ դիրք պիտի բռնի Հայաստանը, եթե ՀԱՊԿ-ի շրջանակներում որոշվի ռազմական օգնություն ցույց տալ Տաջիկստանին, Նորատ Տեր-Գրիգորյանցը կարծիք հայտնեց, որ ինչ էլ լինի՝ Հայաստանը պետք է կատարի իր ստանձնած պարտավորությունները «առանց որևէ մեկից նեղանալու»:
«Եթե անհրաժեշտ լինի՝ Հայաստանը պետք է կատարի իր պարտավորությունները: Բայց, կարծում եմ, բանը դրան չի հասնի, քանի որ Տաջիկստանում հսկայական քանակով ռուսական զորքեր կան», - նշել է զրուցակիցը:
Հուլիսի 5-ին Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը որոշում է ստորագրել Աֆղանստանի հետ սահմանի պահպանության նպատակով պահեստազորի մոտ 20 հազար զինծառայողի մոբիլիզացնելու մասին:
Այս շաբաթ Տաջիկստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին՝ Աֆղանստանի հետ իր սահմանը պաշտպանելու հարցում օգնության համար:
Հուլիսի 7-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՀԱՊԿ շրջանակներում Ռուսաստանի ստանձնած պարտավորությունները ուժի մեջ են: Նա ասել է, որ Մոսկվան ուշադրությամբ հետևում է Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձություններին և պատրաստ է օգտագործել Տաջիկստանում գտնվող իր ռազմաբազայի հնարավորությունները՝ ՀԱՊԿ իր դաշնակիցների անվտանգությունն ապահովելու համար՝ կապված Աֆղանստանում տիրող իրավիճակի հետ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ