ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հանրության գլխի տակ «փափուկ բարձ» դնելու, անգործության ու ապաշնորհության ծանր հետևանքները․ «Փաստ» 07/10/2021 10:14 | Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է. «Շատ հաճախ հանրության համար շոկային են թվում այն իրավիճակները, երբ պետությունը հանդիպում է շատ լուրջ մարտահրավերների՝ անվտանգայինից սկսած, քաղաքականով վերջացրած՝ հաշվի առնելով, որ մինչ այդ թվում էր, թե ամեն ինչ կարգին է և իր հունով է ընթանում։ Դրանով է պայմանավորված, որ անընդհատ մենք բախվում ենք հանկարծակիության ու անպատրաստ լինելու հանգամանքին։ Սակայն պարզից էլ պարզ է, որ այդ խնդիրներն ու մարտահրավերները չեն կարող մի օրում առաջ գալ, քանի որ անցնում են որոշակի զարգացման շրջան ու հասնում իրենց պիկին։ Հարցն այլ է, որ այս իշխանություններն իրենց կառավարման ընթացքում փորձում են անուշադրության մատնել պետության համար ռիսկեր պարունակող վտանգները և փափուկ բարձ դնել հանրության գլխի տակ այնքան ժամանակ, մինչև ճգնաժամը ուղտի պես չոքում է Հայաստանի դռանը։
Բոլորս ենք հիշում, թե իշխանության ներկայացուցիչներն ինչպիսի մեծ համոզվածությամբ էին հայտարարում, թե Սյունիքն անվտանգ է, բայց տեսանք, թե արդյունքում ինչ ունեցավ։ Հակառակորդը ներխուժել է ՀՀ ինքնիշխան տարածք՝ նաև Սյունիքի հատվածում, և ոչ միայն հրաժարվում է հեռանալ, այլև ամեն անգամ սադրանքների է դիմում բախումներ հրահրելու նպատակով։ Նույնիսկ 2020 թվականի նոյեմբերին Փաշինյանի հրապարակած Ճանապարհային քարտեզի 8-րդ կետով նախատեսվում էր «Զինված ուժերի բարեփոխումների հաստատում և բարեփոխումների մեկնարկ», սակայն արդյունքում ականատես ենք լինում, թե ինչպես են ամիսներն անցնում, իսկ ժամանակակից սպառազինությունների ձեռքբերման, զինված ուժերի վերակառուցման ու մարտունակության բարձրացման ուղղությամբ ոչինչ չի արվում։ Դրա արդյունքում է, որ Հայաստանն ի վիճակի չէ սեփական ուժերով ապահովել իր սահմանների անվտանգությունը։
Այս իրավիճակից դուրս գալու համար միակ ելքը, որ ՀՀ ինքնիշխանության մասին ճառեր ասող իշխանությունները ճարահատյալ փորձում են գտնել, ռուսական կողմին օրուգիշեր պաղատելն է, որ ռուսական սահմանապահներ տեղակայվեն մեր սահմանների երկայնքով։ Մեծ հաշվով, կանգնած ենք այնպիսի հանգրվանի առաջ, որ իշխող քաղաքական թիմը միայն իշխանությունը պահելու հարցն է լուծում և ընդհանրապես ի վիճակի չէ ժամանակը Հայաստանի օգտին աշխատեցնել։ Իսկ մինչ այդ Ադրբեջանի ախորժակն ավելի է բացվում, այդ երկիրը չի ցանկանում բավարարվել ձեռք բերածով և ավելիին է ձգտում։ Դրանով է պայմանավորված, որ Ադրբեջանը մեկը մյուսի հետևից նոր զորամասեր է բացում, նախատեսում է ընդլայնել իր զինված ուժերի անձնակազմը և նոր արդիական սպառազինություններ ձեռք բերել։
Նույն անմխիթար վիճակն է նաև այլ ոլորտներում: Օրինակ՝ այս տարվա մարտին կառավարության նիստում Փաշինյանը հայտարարում էր, թե այս տարի ջրային պաշարների հետ կապված խնդիր չենք ունենալու և «աչքալուսանք» էր տալիս գյուղացիներին, բայց այսօր պարզվում է, որ հսկայական տարածքներ մնացել են առանց ոռոգման, իսկ բերքը փչանում է։ Խնդրին համակարգային լուծում տալու փոխարեն իշխանությունների հույսը կրկին Սևանա լճից ջրառի ավելացումն է։ Դեռևս մայիսի 10-ին Ազգային ժողովում վարչապետի ընտրության հատուկ նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե առաջիկայում սպասվում է, որ Սևանա լճի մակարդակը վերջին 60 տարվա համար կհասնի ռեկորդային նիշի։
Սակայն պարզվում է, որ Սևանի մակարդակը ոչ միայն շատ հեռու է վերջին 60 տարվա ամենաբարձր նիշի վրա լինելուց, այլև ցածր է անցած տարվանից ու շարունակում է իջնել։ Առանց այդ էլ պարզ է, որ Սևանի հետ կապված քիչ խնդիրներ չկան, իսկ ջրի մակարդակի իջեցումն էլ ավելի շատ է նպաստելու լճի ծաղկմանը և էկոհամակարգի հավասարակշռության խախտմանը։ Անվտանգության տեսանկյունից ընդհանրապես ջրային ռեսուրսների կառավարմանը շատ լուրջ ուշադրություն պետք է դարձնել՝ հատկապես որ Թուրքիան, որը Սիրիային ու Իրաքին ջրազրկելու հատուկ քաղաքականություն է վարում և դրա արդյունքում լրացուցիչ լծակներ ստանում, նույն կերպ էլ ցանկանում է ջրազրկել Հայաստանին։
Պատահական չէ, որ Հայաստանի տարածքում ամենամեծ՝ Ախուրյանի ջրամբարը, որի ջուրն օգտագործվում է հսկայական տարածքներ ոռոգելու համար, վերջին տարիներին կանգնել է ջրի ծավալների նվազման վտանգի առաջ: Իսկ պատճառն այն է, որ Թուրքիան իր կողմում նոր ջրամբարներ է կառուցել, և այն ջուրը, որը պետք է լցվեր Ախուրյան, ու հայկական և թուրքական կողմերը պիտի հավասարապես օգտագործեին, հիմա ամբարվում է թուրքական տարածքում: Բացի այդ, Թուրքիան իր ջրամբարների համալիրի զարգացման միջոցով պատրաստվում է յուրացնել Արաքսի ջրերի կեսից ավելին, ինչը լուրջ խնդիրներ է ստեղծելու հայկական կողմի համար։ Այս ուղղությամբ պետք է կոնկրետ ծրագիր մշակվի՝ հաշվի առնելով, որ ջրի ապահովման խնդիրը ոչ միայն սոցիալական հարց է լուծում, այլև սերտորեն կապված է Հայաստանի պարենային անվտանգության հետ, որը վերջին շրջանում հատուկ կարևորություն է ստացել։
Հարցն այն է, որ Արցախից ամեն տարի մեծ քանակությամբ հացահատիկ էինք ստանում, իսկ Արցախի տարածքների կորուստներից հետո Հայաստանը հացահատիկի պակաս է ունենալու։ Պետք է լրջորեն մտածել, թե այս խնդիրն ինչպես կարելի է լուծել, որպեսզի մեր երկրի պարենային անվտանգությունը կախված չլինի միայն դրսի ներկրումից։ Բայց խիստ կասկածելի է, թե գործող իշխանությունները երեք տարի շարունակ իրենց իսկ ստեղծած ֆեյքային իրականությունից դուրս չգալուց և բոլոր ոլորտներում ձախողումներ արձանագրելուց հետո ի վիճակի կլինեն գոնե լուծել պարենային անվտանգության հարցը»։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 10․07.21թ համարում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից