ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ռուբեն Վարդազարյանն այս պահին չունի մեղադրյալի կարգավիճակ, դատական ակտն օրինական ուժ ունի. Քննիչը պետք է հրաժրավի մեղադրանքից, ԲԴԽ-ն էլ վերականգնի նրա՝ ԲԴԽ նախագահի լիազորությունները 07/10/2021 12:25 | ԼՐԱՀՈՍ
ԲԴԽ նախագահ (լիազորությունները կասեցված են) Ռուբեն Վարդազարյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը պետք է վերացվի: Դատական ակտի կատարումը ենթադրում է մեղադրանքից հրաժարումը: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Ռուբեն Վարդազարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, բավարարել է Ռուբեն Վարդազարյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման դեմ Վարդազարյանի բողոքը՝ պարտավորեցնելով վերացնել Ռուբեն Վարդազարյանի իրավունքների և օրինական շահերի խախտումը։ Այլ խոսքով՝ դատարանն արձանագրել է, որ վարույթ իրականացնող մարմինը պարտավոր էր հաղթահարել Ռուբեն Վարդազարյանի գործառութային անձեռնմխելիությունը, ինչը չի կատարվել։
Թեև Դատախազությունից հայտնել են, որ դատարանի որոշման դեմ պատրաստվում են վերաքննիչ բողոք ներկայացնել, այդուհանդերձ, Ռուբեն Վարդազարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում վստահեցրեց, որ դատական ակտն արդեն մտել է օրինական ուժի մեջ:
Մասնավորապես, ՀՀ քրեական դաըավարության օրենսգրքի 427-րդ հոդվածով նախատեսված է, որ գործն ըստ էության լուծող դատական ակտերն ուժի մեջ են մտնում բողոքարկման ժամկետն անցնելուց հետո, եթե այն բողոքարկված չի լինում, իսկ գործն ըստ էության չլուծող դատական ակտն ուժի մեջ է մտնում կայացման պահից: Փաստաբանը պարզաբանեց, որ դա հնարավոր է բողոքարկել, բայց բողոքարկումը չի կասեցնում ակտի կատարումը, իսկ եթե բողոքարկման արդյունքում կստացվի այլ արդյունք, ապա կրկին նույն իրավական կարգավիճակին վերադառնալու գործիքներ կան: Այսինքն՝ եթե այս պահին մեղադրանքի մասին ենք խոսում, մեադրանքը վերացվում է, եթե բեկանվում է դրա հիմք հանդիսացող դատական ակտը, նորից որոշումը վերականգնվում է, այսինքն՝ անձն ունենում է մեղադրյալի կարգավիճակ:
Դիտարկմանը, որ, եթե դատական ակտն արդեն ստացել է օրինական ուժ, ապա ստացվու՞մ է Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ հետապնդում իրականացվել չի կարող, նա այս պահին մեղադրյալի կարգավիճակ չունի, Խուդոյանն արձագանքեց՝ նշելով, որ Ռուբեն Վարդազարյանն այս պահին մեղադրյալի կարգավիճակ չունի և օրինական ուժի մեջ մտած դատական ակտի համաձայն՝ մեղադրանքն առաջադրելու պահից, քրեական գործ հարուցելու պահից ապօրինի քրեական հետապնդում է իրականացվել և այս պահին շարունակվում է, որովհետև դատական ակտը չի կատարվում:
«Շարունակվում է ապօրինի քրեական հետապնդում, ինչն իր հերթին իրավախախտում է: Բացի դա՝ չի կատարվում դատական ակտը, որն առանձին՝ Քրեական օրենսգրքով նախատեսված իրավախախտում է »,- նշեց Խուդոյանը:
Ինչ վերաբերում է քրեական գործի հնարավոր կարճմանը, փաստաբանը նշեց, որ, եթե դիտարկենք միայն մեղադրանքի որոշման մասով, ապա այնենթադրում է, որ մեղադրանքի որոշում պետք է չլինի, այսինքն՝ մեղադրյալի կարգավիճակ պետք է չունենա, դատական ակտն ինքնին գործը կարճելուն չի անդրադառնում, բայց, քանի որ գործ հարուցելու մասին որոշումը ևս նույն պայմաններում է կայացվել, որի վերաբերյալ կա առանձին վարույթ՝ նույն իրավական հիմնավորումներով, այդ որոշման արդյունքում էլ կնշանակի, որ գործն ընդհանրապես չէր կարող հարուցվել և այդ պայմաններում գործը պետք է կարճվի, քանի որ այնպիսի սխալ են թույլ տվել, որը շտկել հնարավոր չէ: Մասնավորապես, այլ հանգամանքներում, եթե բողոքարկվեր որոշումն այն հիմնավորմամբ, որ որոշումը պատճառաբանված չէ, ուստի՝ իրավունքի խախտում է, ապա քննիչը կարող է որոշումը վերացնել, նույն որոշումը կայացնել՝ պատճառաբանված՝ վերացնելով իրավունքի խախտումը, մինչդեռ, այս պարագայում անձեռնմխելիությունը չի հաղթահարվել, ինչ էլ արվի վարույթով, միևնույնն է, ԲԴԽ համաձայնությունը չկա և ցանկացած գործընթաց, ցանկացած ձեռք բերված ապացույց դառնում է ապօրինի, ուստի՝ քրեական գործը հետագայում պետք է կարճվի: Խուդոյանի դիտարկմամբ՝ այս պահին առաջնային խնդիր է դատական ակտի կատարումը, որը ենթադրում է մեղադրանքից հրաժարումը, իսկ ԲԴԽ-ն պետք է ի գիտություն ընդունի, որ այս պահին օրինական մեղադրանք չկա:
Հարցին՝ արդյոք առաջիկայում Ռուբեն Վարդազարյանը պետք է վերականգնվի պաշտոնում, Խուդոյանը պատասխանեց՝. «Իմ մեկնաբանությունն այդպիսին է, ես երկրորդ մեկնաբանություն չեմ տեսնում»:
Իսկ թե ինչու իրավապահները չեն դիմել ԲԴԽ-ին՝ փաստաբանը կարծում է, որ վստահ չեն եղել, որ ԲԴԽ-ից թույլտվություն ստանալու են, դրա համար էլ չեն դիմել:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՀՀ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին ՀՔԾ-ում մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասի՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։ Վարդազարյանի դեմ քրեական գործ է հարուցվել՝ առանց նրա անձեռնմխելիության հաղթահարման՝ նախկին դատավոր, ԱԱԾ տնօրենի նորանշանակ տեղակալ Անդրանիկ Սիմոնյանի հաղորդման հիման վրա։
Նկատենք, որ թեև ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարել էր, թե Ռուբեն Վարդազարյանի գործառութային անձեռնմխելիության հաղթահարման խնդիր չկար, քանի որ քրեական հետապնդումը չի վերաբերում դատավորի կողմից իր լիազորությունների իրականացմանը։
Անգամ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի հանձնարարությամբ պատրաստված ԲԴԽ հաղորդագրության մեջ նշվել էր, թե Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ քրեական հետապնդումն իրականացվում է ոչ իր լիազորությունների իրականացման կապակցությամբ, սակայն փաստն այն է, որ քրեական գործը հարուցվել է պաշտոնեական դիրքի օգտագործմամբ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով։
Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու որոշման դեմ երկու բողոք է ներկայացվել, որոնցից մեկով վիճարկվում էր քրեական գործի հարուցումը, մյուս բողոքով՝ Վարդազարյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը։ Երկու բողոքներով էլ բարձրացվել է գործառութային անձեռնմխելիության հաղթահարման անհրաժեշտությունը։ Փաստաբանի դիտարկմամբ՝ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ ապօրինի հետապնդում է իրականացվել, վարույթն անթույլատրելի էր ի սկզբանե, ինչը հաստատվել է նաեւ դատարանի որոշմամբ։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ