ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ֆեյսբուքյան գրառումներով կանխատեսելիություն չեն ապահովում. Վարդևանյանը՝ Բադասյանին 07/10/2021 16:19 | ԼՐԱՀՈՍ
Քաղաքական փոքրամասնության կշիռը ԱԺ-ում՝ մանդատների ներկայացվածության տեսանկյունից պետք է լինի այնքան, որ իշխանական խմբակցությունը չունենա 3/5-րդ։ Այս մասին ՍԴ նիստին ասաց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը՝ պատասխանելով որպես երրորդ անձ ներգրավված ՔՊ ներկայացուցիչ, արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանին։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՍԴ-ում քննարկվում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին քաղաքական ուժերի կողմից ներկայացված դիմումները՝ մեկ վարույթով։ ՍԴ-ի կողմից արդեն իսկ սահմանվել է դիմումների ներկայացման հաջորդականությունը, համաձայն որի՝ առաջինը բացատրությամբ հանդես կգան դիմումատուները, հետևյալ հաջորդականությամբ՝ «Հայաստան» «Զարթոնք», «Հայոց Հայրենիք», «Պատիվ ունեմ» դաշինքը, ապա՝ պատասխանող կողմը՝ ԿԸՀ-ն, հարակից պատասխանողները և երրորդ անձը՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունները։
Ըստ ՍԴ կողմից սահմանված հերթականության՝ ներկայացված դիմումների հիմնավորումները և բացատրությունն առաջինը ներկայացրեց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։ Որպես երրորդ անձ ներգրավված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Ռուստամ Բադասյանը հարցեր ուղղեց Վարդևանյանին՝ հետաքրքրվելով, թե արդյոք ՍԴ-ն կաշկանդված է Սահմանադրության 6-րդ հոդվածով, ինչին ի պատասխան Վարդևանյանը նախ կրկնեց հարցը, ապա հեգնելով նշեց՝ այո։ Այնուհետև Բադասյանը հետաքրքրվեց, թե Սահմանադրության 6-րդ հոդվածի կանոնակարգումը հաշվի առնելով, որ իրավական նորմով որևէ պետական մարմին կամ պաշտոնատար անձ պետք է հրապարակեր զինծառայողների կողմից ստորագրված ընտրողների ցուցակը։
«Հենց Սահմանադրության 6-րդ հոդվածի լույսի ներքո՝ ՍԴ-ն ինչպե՞ս է լինում, որ նորմերը ճանաչում է Սահմանադրությանը հակասող և անվավեր։ Եթե ՍԴ-ն Ձեր մեկնաբանմամբ 6-րդ հոդվածով կաշկանդված լիներ, մենք երբևէ չէինք ունենա Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչվող նորմեր։ Տվյալ դեպքում՝ պատասխանը շատ հստակ է։ Մեր կողմից բարձրաձայնվում է իրավիճակն այն լույսի ներքո, թե ինչ-որ մեկը պետք է հրապարակեր, թե ոչ, այլ՝ առհասարակ դրա չհրապարակումը Սահմանադրության 7-րդ հոդվածի խախտում է»,-նշեց Արամ Վարդևանյանը՝ դիմելով Ռուստամ Բադասյանին, ինչին ի պատասխան Բադասյանը նշեց, թե այդ պահին իրենք են հարց տալիս և որ ինքը որևէ մեկնաբանություն չի կատարել։
Ինչ վերաբերում է Փաշինյանի կողմից ընտրությունների օրվա մասին հայտարարելու վերաբերյալ Բադասյանի հարցին, Վարդևանյանը նշեց, որ խնդիրն այն է, որ վարչապետը հայտարարում է ընտրությունների օր, որովհետև վարչապետը նման լիազորություն չունի, այդ լիազորությունը նախագահինն է։ Բացի դա՝ եթե մեկ ուժ կարող է որոշել ընտրությունների օր, կարող է որոշել նաև, որ ընտրությունները չեն լինելու կամ օրը կարող է տեղափոխվել։
«Նույն ժամանակահատվածում հայտարարություն է տարածվում, որ կառավարության անդամներ, վարչապետի աշխատակազմի ղեկավար զբաղեցնելու է նախընտրական շտաբի ղեկավարի և տեղակալի պաշտոնները։ Այդ աստիճանի կանխատեսելի է գործընթացը մեկ ուժի համար և որևէ կերպ նման ձևով կանխատեսելի չէ մյուս ուժերի համար։ Առնվազն մեկ ուժ մարտ ամսից գիտեր, թե ինչ է լինելու հունիսի 20-ին և գիտեր ինչ անել, իսկ մյուսները չգիտեն, որովհետև դա կարող է չլինել»,- նշեց Վարդևանյանը՝ընդգծելով, որ ֆեյսբուքյան գրառումներով կանխատեսելիություն չեն ապահովում։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ