ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանը քովիդ «հարձակման» վտանգի տակ. Էլինար Վարդանյան 07/09/2021 12:25 | Վերլուծություններ
Կառավարության նիստին Առողջապահության նախարարը նշել է, որ առկա է համավարակի թվերի մի փոքր աճ, ինչը կարմիր լույսով զգուշացնում է, որ պետք է մեծ ուշադրություն դարձնել պատվաստումների գործընթացն արագացնելու վրա։
Համավարակի հետ կապված իշխանության հանգստությունը կամ անգործությունը մտահոգիչ է։
Վարչապետը կառավարության նիստին մասնակցում է դիմակով, այն դեպքում, երբ ըստ էության, մենք չունենք սահմանափակումների և կանխարգելումների հստակ քաղաքականություն։ Եղածն էլ որևէ կերպ չի գործում։ Չի հասկացվում ինչ մեսիջ է ուղարկում վարչապետը և ում. Նա կարող է շատ ավելի բազմամարդ հանդիպումներին լինել առանց դիմակ, սելֆիներ անել, գրկախառնվել և այլն։
Հայաստանը գտնվում է քովիդի նոր հարձակման բավական մեծ ռիսկի տակ և դա ապացուցող հիմնական գործոններն են.
- Իրավիճակը Ռուսաստանում. Այստեղ մեկ օրում կորոնավիրուսով ախտահարվում է մինչև 25 հազար մարդ։ Ռուսաստանի իշխանությունները հայտնում են, որ մեծ տարածում է արձանագրում կորոնավիրուսի «դելտա» տարբերակը: Ռուսաստանն անցել է լուրջ սահմանափակումների՝ հանրային վայրերում արգելվում է այն մարդկանց սպասարկումը, ովքեր չեն պատվաստվել են կամ եթե նրանց մոտ առկա չէ վերջին երեք օրվա ընթացքում հիվանդության բացակայության մասին թեստի արդյունք։ Չպատվաստված անձանց մերժվում է ոչ շտապ հիվանդանոցային բուժումը: Մոսկվայում վարակվածների օրական թիվը հասնում է 5600-ի, մահացության թվերը ռեկորդներ են խփում՝օրական՝ 100-ից ավելի մարդ։ Կյանքը Մոսկվայում և մյուս խոշոր քաղաքներում կանգնած է։ Այս ֆոնին ուղևորափոխադրումները ՌԴ-ից Հայաստան զգալի թիվ են կազմում։ Մեծ թիվ են կազմում ՌԴ Հայաստան այցելող մեր հայրենակիցները, տուրիստները։ Նրանց միջոցով վարակի տարածման կանխարգելման գործուն մեխանիզմներ չկան։ Չի կանխարգելում նաև սահմանային կետում հանձնվող ՊՇՌ թեստերը։ Դրանք վարակի տարածման դեմ պատնեշ չեն ստեղծում։ Հայաստան մուտք գործող հազարավոր քաղաքացիներ հանձնում են վճարովի թեստ, բայց ստանում են ոչ իրական բացասական պատասխան (քանի որ չեն պահպանել թեստ հանձնելու պայմանները)։
- Իրանում խոսվում է վարակի 5-րդ ալիքի տարածման մասին։ Իշխանությունները վարակի «դելտա» շտամի տարածմամբ պայմանավորված վերականգնել են մի շարք սահմանափակումներ։ Իրանում որոշում է կայացվել փակել ոչ առաջնային նշանակության կոմերցիոն ձեռնարկություններն այն տարածքներում, որտեղ վարակի մեծ ռիսկ: Շուրջ 275 քաղաքում, այդ թվում Թեհրանում, փակ են բոլոր հանրային այգիները, ռեստորանները, գեղեցկության սրահները, առևտրի կետերը, գրքերի խանութները: Միայն երեկ Իրանում գրանցվել է վարակի 23391 դեպք, մահացել է 136 մարդ։ Իրանում տիրող այս ռիսկային իրավիճակի պայմաններում մեծ է Հայաստան այցելող Իրանի քաղաքացիների հոսքը։ Կանխարգելման մեխանիզմներ՝ չկան։
- Վրաստանում ևս վարակի նոր բռնկում է։ Կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1043-ով։ Օրական մահացածների թիվը շուրջ 20 է։ Բացված սահմանների պարագայում մեծացել է Վրաստան մեկնող և վերադարձող մեր հայրենակիցների թիվը։ Վարակի տարածման ռիսկերը մեծանում են։
- Հայաստանում չեն գործում որևէ կանխարգելման նորմեր՝ դիմակ, սոցհեռավորություն։ Հունիսի 1-ից հանվել է բաց տարածքում դիմակ կրելու պահանջը։ Փակ տարածքներում, սակայն որևէ մեկը դիմակ կրելու պահանջին ևս չի հետևում։ Մոռացության է մատնվել նաև ախտահանման միջոցների պահանջը։
- Նախարարը նշում է, որ Հայաստանում այս պահին 97 հազար 711պատվաստում է իրականացվել։ Թե որքա՞նն են այդ պատվաստվողներից ՀՀ քաղաքացիներ, պարզ չէ։ Նախարարն ինքն է արձանագրում, որ հերթեր են գոյանում, քանի որ օտարերկրյա քաղաքացիները նույնպես պատվաստվում են ՀՀ-ում։ Մենք ինքներս բացօթյա տարածքներում տեղադրված շարժական կետերում ականատես ենք լինում Հայաստան ժամանած պատվաստվել ցանկացող օտարազգիների հերթերի։ Ուրեմն այդ 97 հազար պատվաստվածներից քանիսն են ՀՀ քաղաքացի, դժվար է ասել։
Հայաստանը քովիդի նոր հարձակման ռիսկի առջև է։ Պետությունը չունի համավարակի դեմ պայքարի միասնական քաղաքականություն, կանխարգելման մեխանիզմներ, պետությունը ներկայացնող բարձրաստիճան պաշտոնյաներն ապրում են իրենց համար։ Իսկ թե մեզ շրջապատող երկրներում ահագնացող վարակը ինչ սպառնալիքներ կարող է ստեղծել մեզ համար, այդ հարցի մասին կմտածենք հետո, հավաբար վաղը, կամ մյուս օրը, կամ միգուցե երբ Հայաստանում կլինի վարակի նոր բռնկում։
Էլինար Վարդանյան
Այլընտրանքային նախագծեր խումբ
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից