ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կողմերը պետք է ունենան հավասար հնարավորություն՝ դիմումների վերաբերյալ դիրքորոշում ներկայացնելու․ ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ 07/09/2021 15:05 | ԼՐԱՀՈՍ
Կողմերը պետք է ունենան հավասար հնարավորություն՝ դիմումների վերաբերյալ դիրքորոշում ներկայացնելու։ Այս մասին ՍԴ-ում՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջով դիմումների գործով նիստի ընթացքում ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը;
Ըստ նրա՝ յուրաքանչյուր դիմող կողմի դիրքորոշումը ներկայացնելուց հետո պատասխանող կողմը պետք է արձագանքի, հակառակ դեպքում՝ տպավորություն կստեղծվի, թե դիմումատուի կողմից բարձրացված հարցերը լսելի չեն Բարձր դատարանի համար։ Հարությունյանի դիտարկմամբ՝ սահմանված ժամկետները, կարգը խախտելու պարագայում կարող են արձագանքել դատավարական միջոցներով, որոնք սահմանված են օրենքով;
Նշենք, որ Բարձր դատարանում քննարկվում էր ՍԴ ներկայացված դիմումների քննության հաջորդականության և յուրաքանչյուր կողմի՝ դիրքորոշում ներկայացնելու համար ժամկետների սահմանման հարցը; ՍԴ նախագահ Արման Դիլանյանն առաջարկեց, որ դիմումները լսվեն՝ ըստ ՍԴ ներկայացման հաջորդականության, այսինքն՝ առաջինը կներկայացնի «Հայաստան» դաշինքը, ապա՝ «Հայոց Հայրենիք», «Զարթոնք» կուսակցությունները և «Պատիվ ունեմ» դաշինքը։ Բացի այդ՝ առաջարկվում է նաեւ դիրքորոշումները ներկայացնելու համար սահմանել նաեւ որոշակի ժամկետներ՝ նկատի ունենալով, որ ՍԴ են ներկայացվել աննախադեպ ծավալի դիմումներ, իսկ դրա քննարկման համար ՍԴ-ն ունի սահմանափակ ժամանակ։
Արամ Վարդևանյանը բարձրացրեց յուրաքանչյուր դիմումատուի համար նախատեսված ժամկետների սղության հարցը՝ նշելով, որ 1 ժամը քիչ է դիմումը ներկայացնելու համար, անհրաժեշտ է առնվազն 1,5 ժամ, իսկ Դավիթ Հարությունյանն առաջարկեց, որ յուրաքանչյուր դիմումը ներկայացնելուց հետո արձագանքի պատասխանող կողմը;
Պատասխանող կողմը՝ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նշեց, որ ժամկետի որոշակի սահմանափակումը կարող է կողմնորոշիչ լինել՝ դիմումի քննարկման համար, քանի որ նախկինում եղել են դեպքեր, երբ նույն դիմումն ընթերցվել է մի քանի անգամ՝ ժամանակի ձգձգման համար; Ինչ վերաբերում է առանձին դիմումների վերաբերյալ դիրքորոշում հայտնելուն, ապա Մուկուչյանը նշեց, որ դրա համար ստիպված կլինեն լրացուցիչ ժամանակ խնդրել՝ յուրաքանչյուր դիմումին առանձին արձագանքելու համար։
Որպես հարակից պատասխանող ներգրավված դատախազության ներկայացուցիչ Սևակ Հովհաննիսյանը նշեց, որ կիսում է ՍԴ նախագահի սահմանած հաջորդականությանը, համաձայն որի՝ նախ կներկայացնի դիմող կողմը, ապա կարձագանքի պատասխանող կողմը, հարակից պատասխանողը և երրորդ անձը։ Բացի դա՝ հարց բարձրաձայնվեց առ այն, թե արդյո՞ք Դավիթ Հարությունյանի կողմից «պատասխանող» կողմ նշելը վերաբերում է բացառապես պատասխանող կողմին և հարակից պատասխանողները դիրքորոշում չեն ներկայացնում, ինչին ի պատասխան Դավիթ Հարությունյանը նշեց, որ Դատախազությունը Ընտրական օրենսգրքում Դատախազության՝ որպես հարակից պատասխանողի կարգ նախատեսված չէր, Դատախազությունը պետք է զբաղվի իր գործառույթներով։
ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ նյութերի հետազոտման կարգի սահմանման վերաբերյալ որոշում կայացնելու։
Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը մեկ վարույթում է միավորել «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցության, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների և «Հայոց Հայրենիք» կուսակցության դիմումները՝ նշելով, որ դրանք վերաբերում են նույն հարցին, ուստի, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի՝ դիմումները պետք է միավորվեն և քննվեն դատարանի։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ