ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վահե Գրիգորյանը եղել է Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչը, նա չի կարող անկողմնակալ լինել.Զոհրաբյանը միջնորդեց՝ հեռացնել նրան վարույթից 07/09/2021 11:43 | ԼՐԱՀՈՍ
«Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցության գործադիր մարմնի ներկայացուցիչ, Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը միջնորդություն ներկայացրեց՝ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանին ինքնաբացարկ հայտնելու մասին։
Արա Զոհրաբյանի խոսքով՝ Վահե Գրիգորյանը չի կարող մասնացել գործի քննությանը, քանի որ նա ունի կանխակալ վերաբերմունք՝ կապված Նիկոլ Փաշինյանի հետ։
«Առկա է Նիկոլ Փաշինյանի նախկին ներկայացուցչի կողմից կանխակալ վերաբերմունքի օբյեկտիվ կասկած»,-նշեց Զոհրաբյանը՝ հավելելով, որ նախկինում չի ներկայացվել նման միջնորդություն, քանի որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը որպես երրորդ անձ ներգրավելու մասին որոշում է կայացվել աշխատակարգային նիստի ընթացքում, իսկ օրենսդրությունը նախատեսում է, որ այս փուլում կարելի է բարձրացնել դատավորի՝ գործի քննությանը մասնակցության անհնարինության հարցը։
ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանը նշեց, որ այդ հարցն ավելի վաղ քննարկվել է, արդյոք այդ մասին Զոհրաբյանը տեղեկացված չի եղել, ինչին ի պատասխան Զոհրաբյանը նշեց, որ այդ մասին իմացել է ԶԼՄ հրապարակումներով, իսկ ներկայացված միջնորդությունը՝ հիմքերով տարբերվում է նախկինում ներկայացված միջնորդություններից։ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանը միացավ ներկայացված միջնորդությանը՝ նշելով, որ իրենց կողմից ներկայացված միջնորդությունը վերաբերում էր «Հայաստան» դաշինքի նկատմամբ կողմնակալ վերաբերմունքով, քանի որ Վահե Գրիգորյանը հանդիսանում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով տուժող կողմի ներկայացուցիչ, ունի կանխակալ վերաբերմունք Ռոբերտ Քոչարյանի, Արմեն Գևորգյանի և Սեյրան Օհանյանի նկատմամբ։
ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը նկատեց՝ նշված միջնորդություններն այս փուլում չի կարող քննության առարկա դառնալ, քանի որ նման որոշում կայացվում է դիմումները վարույթ ընդունելու մասին որոշմամբ։
ՔՊ ներկայացուցիչ Ռուստամ Բադասյանն էլ արձագանքեց՝ նշելով, թե իբրև այս փուլում նման հարց կարող է բարձրացնել բացառապես ՔՊ֊ն՝ որպես ներգրավված երրորդ անձ։
ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանը միացավ Հրայր Թովմասյանի դիրքորոշմանը՝ նշելով, որ այդ հարցը չի կարող քննարկվել այս փուլում։ ՍԴ Վահե Գրիգորյանը նշեց, որ դա Դատարանի որոշման հարցն է, ինքը պատրաստ է ներկայացնել իր դիրքորոշումը, բայց այդ պարագայում նմանատիպ հարց կբարձրացնի նաև ինքը։ Նա նշեց, որ քննության մասնակցության անհնարինությունը բացառելու հարցը մանրամասն քննվել է աշխատակարգային նիստով և կողմ է քվեարկել միայն մեկ դատավոր։
Կողմերի և դատավորների դիրքորոշումը լսելուց հետո ՍԴ նախագահ Արման Դիլանյանը նշեց, որ բովանդակային առումով այդ հարցը քննվել է և կա ձևավորված պրակտիկա, որ գործը վարույթ ընդունելուց հետո այդ հարցը քննարկման առարկա չի դարձվում։ ՍԴ֊ն որոշեց չքննարկել հարցը։
Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը մեկ վարույթում է միավորել «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցության, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների և «Հայոց Հայրենիք» կուսակցության դիմումները՝ նշելով, որ դրանք վերաբերում են նույն հարցին, ուստի, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» դահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի՝ դիմումները պետք է միավորվեն և քննվեն դատարանի նույն նիստում։ Զեկուցողն է դատավոր Էդգար Շաթիրյանը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ