ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՊՏՀ-ում բացվեց 44-օրյա պատերազմում զոհված ուսանող-հերոսների լսարան 07/08/2021 15:18 | ԼՐԱՀՈՍ
Տնտեսագիտական մայր բուհում հուլիսի 7-ին հիշատակի և մեծարման ցերեկույթ էր. ֆինանսական ֆակուլտետում բացվեց Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված ուսանողներին նվիրված լսարան, որը կրում է Արցախի հերոս Դավիթ Գրիգորյանի անունը։ Այս մասին տեղեկացանք ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Մեր քաջ տղաներից յուրաքանչյուրը մի հերոսապատում կերտած մարտիկ է, նրանք այսուհետ այս լսարանից հայրենասիրության ու խիզախումի կենդանի դասեր պիտի ավանդեն սերունդներին:
Լսարանի բացման հյուրերն էին հերոսների ծնողները, հարազատները և կուրսընկերները։
ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը ողջույնի խոսքում ասաց, որ Տնտեսագիտական համալսարանը պատերազմում կորցրել է իր որդիներին, որոնց հիշում է, հիշելու է ու երբեք բացակա չի դնի…
«Մենք այսօր ապրում ենք նրանց շնորհիվ։ Շնորհակալ եմ ձեզ, սիրելի՛ ծնողներ, որ մեր ազգին նման հերոս-զավակներ եք պարգևել։ Մեր խոնարհումը ձեզ և իմացեք, որ բուհը միշտ ձեր կողքին է՝ պատրաստ աջակցելու»,-ասաց Դիանա Գալոյանը։
Հիշատակի ու մեծարման խոսքեր հնչեցրին նաև ՀՊՏՀ ուսանողները, դասախոսները, ելույթ ունեցան հերոսների ծնողները, հարազատները։
Ցերեկույթը շարունակվեց ՀՊՏՀ դահլիճում՝ «Իմ անուշ տղա» պիեսի բեմադրությամբ, որի առաջնախաղը կայացել էր հունիսի 16-ին։ ՀՊՏՀ ռեկտորի խորհրդական, դոցենտ Լիլիթ Դադայանը, ում սրտացավ ջանքերով կյանքի կոչվեց բուհի ղեկավարության նախաձեռնությունը՝ բուհում ստեղծել հերոսներին նվիրված լսարան, վստահեցնում է. «Զոհված ուսանողների հիշատակը վառ պահելու առաքելությունը մշտապես ՀՊՏՀ ուշադրության կենտրոնում է, և լսարանի բացման նախաձեռնությունը ևս դրան է միտված: Այն, վստահաբար, երիտասարդության շրջանում հայրենասիրական դաստիարակության խթան կհանդիսանա»։
ՀՊՏՀ հերոս Գոռ Անդրեասյանի մայրը՝ Նորա Հարությունյանն ասաց, որ հատուկ մեծարման ցերեկույթին ներկա գտնվելու համար է Կապանից եկել Երևան։ «Վիշտը խորն է, մխիթարություն չունի, սակայն տեսնելը, որ մեր զավակներին հիշում են, փոքր-ինչ թեթևացնում է ցավը»,-ասաց նա:
Հերոս Արման Մալխասյանի եղբայր, ՀՊՏՀ ուսանող, պատերազմի մասնակից Արթուր Մալխասյանի խոսքով՝ պետք է նմանօրինակ միջոցառումներ հաճախակի կազմակերպվեն։
«Այնտեղ, որտեղ կա իմ հերոս եղբայրը, մեծ արժեք կա։ Այս լսարանն էլ այդ վայրերից մեկը կդառնա։ Եվ, իհարկե, կյանքը շարունակվում է, պետք է ապրել, ուրախություններն էլ պետք է տոնել, սակայն որպես պատերազմի մասնակից և հերոսի եղբայր՝ հորդորում եմ մեր ժողովրդին՝ երբեք չմոռանալ, որ տղաները հանուն մեզ զոհվեցին, միշտ վառ պահել նրանց հիշատակը»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ