ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ողբերգական հետևանքներ կունենա. Դատավորներին պատժում են դատական ակտերը պատճառաբանելու համար. Փաստաբան Շխիմյան 07/08/2021 19:39 | ԼՐԱՀՈՍ
Բազմաթիվ երկրների փորձն ուսումնասիրվել է, բոլոր երկրներում դատավորները ենթարկվում էին կարգապահական պատասխանատվության իրենց դատական ակտերը չպատճառաբանելու համար, մինչդեռ սույն դեպքում ստեղծվել է տարօրինակ իրավիճակ, երբ դատավորին պատասխանատվության են ենթարկել՝ դատական ակտը պատճառաբանելու համար։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց դատավոր Վարդան Գրիգորյանի ներկայացուցիչ, փաստաբան Միքայել Շխիմյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ԲԴԽ-ն -բավարարել է դատավոր Վարդան Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու արդարադատության նախարարի միջնորդությունը՝ դատավորին նկատողություն հայտարարելով։ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելուն կողմ են քվեարկել ԲԴԽ գիտնական-անդամները, դատավոր-անդամներից երկուսը՝ Ստեփան Միքայելյանը և Անի Մխիթարյանը դեմ են եղել տույժի տեսակին, իսկ քրեական գործեր քննող դատավորներ Մեսրոպ Մակյանը և Սերգեյ Չիչոյանն ընդհանրապես դեմ են եղել դատավոր Վարդան Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելուն։
Փաստաբան Միքայել Շխիմյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ նշված դատավորները պրակտիկ դատավորներ են և բազմաթիվ անգամներ առերեսվում են հիմնավոր կասկածի պատճառաբանվածության շեմի խնդրին, որը որևէ իրավական ակտով նախատեսված չէ, մեկնաբանման հարց է։
«Պրակտիկ դատավորը, առճակատվելով նշված խնդրին, կայացրել է նման որոշում, իսկ ԲԴԽ գիտնական-անդամների մասով չեմ կարող մեկնաբանել»,- նշեց Շխիմյանը։
Դիտարկմանը, որ առանց հիմնավոր կասկածի շեմի հաղթահարման՝ անձին չեն կարող ազատությունից զրկել, ուստի ստացվում է իրավիճակ, որ կալանավորման որոշում կայացնելիս դատավորը պետք է որոշում կայացնելիս գնահատի հիմնավոր կասկածի շեմը, մյուս կողմից՝ դատավորին կարգապահական պատասխանատվության են ենթարկում, երբ շեմը հաղթահարված չէ՝ Շխիմյանն արձագանքեց՝ նշելով, որ որևէ շեմ նախատեսված չլինելու պայմաններում դատավորները ենթարկվում են կարգապահական պատասխանատվության՝ ինչ-որ ենթադրյալ շեմ անցնելու դեպքի հետ կապված, ինչն անթույլատրելի է։ Փաստաբանը մտահոգություն հայտնեց առ այն, որ նման որոշումները կարող են բացասական հետևանքներ ունենալ նմանատիպ գործերով, մասնավորապես, փաստաբանը կարծում է, որ սա իր մեջ քողարկված ազդակ է պարունակում մյուս դատավորների համար, որոնցից գուցե կլինեն դատավորներ, որոնք այս որոշման ազդեցության ներքո կարող են նույնիսկ չանդրադառնալ հիմնավոր կասկածի հարցի քննարկմանը, ինչը ողբերգական հետևանքներ կունենա։
Ըստ Շխիմյանի՝ դատավորների նկատմամբ նմանատիպ վարույթների նախաձեռնումը ոչ այլ ինչ է, քան միջամտություն՝ դատավորի անկախությանը։
Հիշեցնենք, որ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանի կողմից Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա։ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատարի կողմից 2021թ մայիսի 4-ին միջնորդություն է ներկայացվել ԲԴԽ՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին։
Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի հարուցման հիմք է հանդիսացել նախաքննության փուլում գտնվող քրեական գործերից մեկով կայացված դատական ակտը, որով դատավորը մերժել էր անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։ Արդարադատության նախարարությունը գտնում է, թե, իբր, այդպիսով դատարանը գնահատական է տվել մեղադրանքին։
ՀՀ բարձրագույն դատական խորհուրդը՝ Գագիկ Ջհանգիրյանի նախագահությամբ, բավարարել է Ռուստամ Բադասյանի կողմից ներկայացված միջնորդությունը՝ դատավոր Վարդան Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին՝ նկատողություն հայտարարելով։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 10/23/2024 08:18 Քյարամյանի ուսուցիչը Գևորգ Կոստանյանն է․ «Հրապարակ»
- 10/23/2024 08:15 Ինչպիսի ժառանգություն թողեց «Եվրոասֆալտ ՓԲԸ»-ին Ալեն Սիմոնյանի եղբոր գործունեությունը` ողբալի…. «Ժողովուրդ»
- 10/23/2024 08:12 Գյումրին կզիջեն ՔՊ-ին․ «Հրապարակ»
- 10/23/2024 08:09 Բանակում «բարդակ» է․ կադրային դեֆիցիտ կա․ «Հրապարակ»
- 10/23/2024 08:06 Նոր սկանդալ Հակակոռուպցիոն կոմիտեում. Կենտրոնի թաղապետարանի 2 պաշտոնյա է ձերբակալվել. «Ժողովուրդ»
- 10/23/2024 08:04 Տեղի համայնքապետին ձերբակալել են բարբարոսաբար՝ «մասկի շոու»-ով ․ «Հրապարակ»
- 10/23/2024 07:58 Համատարած անգրագիտության մասին խոսող Ատոմ Մխիթարյանի ղեկավարությամբ է ԱԺ աշխատակազմի ղեկավարը մագիստրոս դարձել` անարգելով կրթական համակարգը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 10/23/2024 18:11 Նամակներ են ուղարկում պահանջում են իրանց ուղարկել ստացված կոդը, որը տալու դեպքում ձեր տելեգրամից զրկվելու եք. Գաբոյան
- 10/23/2024 18:03 Սահման ունենալու տենչանքի ներքո՝ առ այսօր գաղտնի են պահվում, թե ինչ հաջորդականությամբ է իրականացվելու սահմանազատումը. Զաքարյան
- 10/23/2024 16:27 ՔՊ-ական ԱԺ նախագահը ծանրագույն հանցագործության մասին հաղորդում է տվել. Դանիելյան
- 10/23/2024 12:26 Կա՞ գեթ մեկ ադրբեջանցի, որ գոնե մեծ զգուշավորությամբ արտահայտվի Հայաստանի անգամ արդարացի, օրինական շահերի մասին. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 10/23/2024 16:59 Երևանում թիվ 54 երթուղին սպասարկող ավտոբուսը հայտնվել է բաց դիտահորում
- 10/23/2024 11:07 «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի մարզիկի մարզակոշիկից թմրանյութ ու կաթուցիչ է հայտնաբերվել. shamshyan.com
- 10/23/2024 10:28 Հանրակացարանային սենյակներում հրդեհ է բռնկվել
- 10/22/2024 23:26 Արտակարգ իրավիճակ է ստեղծվել Սյունիքում․ մեծ թվով ավտոմեքենաներ են արգելափակվել. Shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 10/21/2024 22:33 Ուզբեկստանի երեք քաղաքացիներ մոսկովյան այգում բռնաբարել են հայրենակցուհուն
- 10/21/2024 18:46 Կարլ երրոորդ թագավորը Ավստրալիայում հայտնվել է սկանդալի կենտրոնում
- 10/21/2024 17:35 Փի Դիդիի դեմ դեմ նոր հայցեր են ներկայացվել. հայցվորների շարքում առաջին անգամ աստղային դեմքեր են
- 10/18/2024 23:30 Հնդկաստանում հանրային սննդի աշխատակիցներին կարգելեն միզել եւ թքել հաճախորդների սննդի մեջ