ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ամառային զեղչեր՝ հայրենիքի վաճառքի վրա. Վահե Հովհաննիսյան 07/08/2021 11:52 | ԼՐԱՀՈՍ
Երեկ Վլ. Պուտինը անոնսեց, որ առաջիկայում Հայաստանի և հայ ժողովրդին սպասվում են «բարդ, սուր և զգայուն լուծումներ», շեշտելով, որ դա հնարավոր է միայն ժողովրդի վստահությունը ունենալու դեպքում, ինչն արձանագրվել է ընտրությունների արդյունքում։ ՌԴ նախագահն այդ լուծումների պատմական բեռը դրեց Նիկոլին քվեարկած մոտ 700 հազարի վրա։ Այս մասին գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը.
«Հիմա մնում է հասկանալ, թե որն է Նիկոլին մերժած 400 հազարի և քվեարկության չգնացած մոտ 800 հազար անելիքը և պատասխանատվությունը։
Ընտրողների կամ քաղաքացիների թիվը դառնում է քաղաքական պրոցես, եթե քաղաքական վերնախավերը կարողանում են ճիշտ ձևակերպել հարցերը, լինել համոզիչ և անկեղծ։
ՌԴ նախագահի խոսքերից հետո Հայաստանում, ամենայն հավանականությամբ, ոչինչ էլ չի կատարվելու։
Նույնիսկ վերջին օրերի մամուլի վերլուծությունը՝ իշխանական և ընդդիմադիր դաշտի խմորումների մասին հուշում է, որ ազգային դեֆոլտի մեջ ենք։ Մեր գլխավոր թեմաներն են՝ ում կհասնի ԱԺ փոխխոսնակի աթոռը, ովքեր կդառնան հանձնաժողովների նախագահներ, ով կհասցնի գրավել ԱԺ ամենամեծ ու հարմար կաբինետները և այլն։ Մամուլը, ի դեպ մեղք չունի, այն հայելու պես փոխանցում է քաղաքական վերնախավերի տրամադրությունը կամ կոնկրետ դեմքերի ցանկությունները։
Ի՞նչ անել։ Նիկոլը շատ լավ գիտի, թե ինչ է սպասվում, և անելու է ամեն ինչ, որ բարդ, սուր և զգայուն լուծումների պատասխանատվությունը սահուն բարդի նաև ողջ ժողովրդի ու ողջ քաղաքական վերնախավի վրա։
Նա այդ տեխնոլոգիաներին լավ տիրապետում է։ Հակառակ թևի խնդիրները, թվում է, շատ պարզ են.
ա/ Պահանջել գաղտնազերծում՝ թե ի՞նչ լուծումների մասին է խոսքը
բ/ Նախաձեռնել հանրային լայն քննարկումներ
գ/ Ներկայացնել սեփական մոտեցումները
դ/ Անհրաժեշտության դեպքում կազմակերպել դիմադրություն
Եթե սա չարվի, ապա Նիկոլը կստանա բարոյական իրավունք՝ կրկին ասելու, որ միակ մեղավորը և պատասխանատուն ինքը չէ։
Արդարացումները, թե ամառ է, շոգ է, մարդիկ հակված չեն՝ կենցաղային խոսակցություններ են։ Ստացվում է, որ ամռանը հայրենիքը վաճառվում է զեղչված գներով՝ որպես շուտ փչացող ապրանք։ Ստեղծվել է ոչ ստանդարտ ու չափազանց վտանգավոր վիճակ։ Ի՞նչ անել։ Ակնհայտ է, որ ստանդարտ քայլերով արդյունք չենք ունենալու։ Պետք են նոր գաղափարներ ու նոր գործելաոճ։
Պուտինի խոսքն ուղղված էր ոչ այնքան Նիկոլին
Պետք է վերանայել շատ բան՝ որոշումներ կայացնելու մեխանիզմներից մինչև որոշումների նպատակներ։ Պետք է փոխել հարցերի քննարկման և որոշումների կայացման մեխանիզմը։ Գործող մեխանիզմի արդյունքը տեսնում ենք՝ դա այն է, ինչ այսօր կա։ Պետք է փոխել պայքարի ձևաչափը՝ պահպանելով էֆեկտիվ կորիզը, պետք է ընդունել, որ նոր իրողությունը նոր բան է պահանջում։
Պետք են նոր քայլեր, նոր հռետորաբանություն, նոր, ոչ ստանդարտ մոտեցումներ։
Մի մասնավոր ու համընդհանուր առաջարկ
«Հայաստան» դաշինքից երեք հոգի կարող է հրաժարվել մանդատից՝ դեպի ԱԺ մուտք բացելով Գեղամ Նազարյանի համար։ Սա չի արվում անձի համար, սա արվում է հանուն գործի։ Եթե իշխանությունը ձեռ է առնում ողջ հասարակությանը՝ Արգիշտի Քյարամյանին արիության մեդալ տալով, ապա մենք պետք է ցույց տանք, որ գոնե մենք պատերազմը և իր հետևանքները հասկանում ենք ողջ խորությամբ և լրջությամբ, և որ չենք պատրաստվում մասնակցել իրենց թատրոնին՝ խաղի այդ կանոններով։ Գեղամ Նազարյանը ներկայացնում է հարյուրավոր զոհվածների, վիրավորների ընտանիքներ, Գեղամի աշխատանքային օրն անցնում է այդ մարդկանց հետ, և բոլորս գիտենք, որ այդ մարդիկ, Գեղամին վստահելով, նրան լիազորել են՝ լինել ԱԺ-ում։ Մենք պետք է հնարավորություն ստեղծենք, որ այդ հարյուրավոր, եթե ոչ՝ հազարավոր ընտանիքների ներկայացուցիչը լինի ԱԺ-ում։
«Հայաստան» դաշինքն նաև այս օրինակով պետք է ցույց տա, որ նոմենկլատուրային կառույց չէ, և պատրաստ է այժմ ու այսուհետ գնալ ոչ ստանդարտ լուծումների՝ ի շահ գործի։ Գեղամ Նազարյանն այն գործիչն է, ով կարող է ԱԺ-ում ապահովել ոչ ստանդարտ մթնոլորտ։ Ուրեմն ինչո՞ւ չգնալ այդ քայլին։ Եթե կա գաղափար, որ ընդդիմության առաջին քայլերից մեկը պետք է լինի 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի ստեղծումը, ապա եկեք ընդունենք, որ հանձնաժողովը՝ Գեղամ Նազարյանի մասնակցությամբ և առանց նրա՝ լրիվ տարբեր բաներ են։ Ուրեմն Գեղամը պետք է լինի ԱԺ-ում։
Տեխնիկապես ճանապարհն էլ շատ պարզ է. ինչպես քվոտավորված կազմվել է ցուցակը, այնպես էլ քվոտավորված մեկական հոգի կարող է հրաժարվել մանդատից։ Գեղամի ներկայությունն ԱԺ-ում հենց այսօր կարևոր է ։
Անբնական է, եթե այս ավերիչ պատերազմից 6-7 ամիս հետո զոհերի ընտանիքներից որևէ ներկայացուցիչ չլինի ԱԺ-ում։
Եթե իշխանությունը մեդալներ որ կոչումներ է հանձնում երկիրը հանձնածներին, ապա ընդդիմություն պարտավոր է անել իր քայլը։
Դիմադրության քայլեր
Իշխանությունը սկսել է տոտալ ճնշումներ և բռնություն՝ համայնքապետերի հանդեպ, հատկապես՝ Սյունիքում։ Սա արվում է հետընտրական մթնոլորտի հմուտ բանեցմամբ, բայց ունի նաև այլ նպատակ՝ կոտրել դիմադրության վերջին հնարավոր օղակները։ Սա պետք է հասկանալ շատ հստակ, մենք իրավունք չունենք մարդկանց, որոնք քաղաքացիական և հայրենատիրական կեցվածք են դրսևորել ամենադժվար պահերին, մենակ թողնենք հիմա, երբ արդեն կաբինետների և մանդատների բաշխման հաճելի պահն է։ Պետք է շատ կտրուկ և շատ պինդ կանգնել այդ մարդկանց կողքին, Սյունիքի կողքին, Սյունիքի համայնքապետերի, Սյունիքյան ծագումով գործիչների կողքին, համախմբել ողջ ռեսուրսները՝ նրանց պաշտպանությունը կազմակերպելու համար՝ ԱԺ-ում և դրանից դուրս։ Սա հավասարաչափ վերաբերում է հետընտրական պետական տեռորի տակ հայտնված բոլոր գործիչներին՝ պրոֆեսոր Չարչյանից մինչև գյուղապետեր և անծանոթ անուն-ազգանունով բուժքույրեր և այլոք։
Ամփոփում
Շատ կարևոր է ճիշտ հասկանալ ՌԴ նախագահի խոսքերը։ Նա ասաց՝ հայ ժողովուրդ, դա Քո´ ընտրությունն էր։ Լիներ այլ ընտրություն՝ կարող էին լինել այլ որակի լուծումներ։Նույնիսկ գերտերությունների նախագահները հաշտվում են փոքր պետությունների ժողովուրդների ընտրության հետ։ Ընտրե՞լ եք պարտության դեմքին, վստահե՞լ եք նրան՝ շարունակել բանակցությունները։ Նոր Նիկոլն էլ շարունակելու է կատարել հին Նիկոլի ստանձնած պարտավորությունները, որոնք «բարդ, սուր և զգայուն» լուծումներ են»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից