ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Այն, որ խորհրդարանական ընտրություններում հաղթել է Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը, ինքնին ոչ մի լավ բան չի խոստանում Հայաստանին․ «Փաստ» 07/06/2021 10:51 | Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է. «zonakz.net-ը «Աշխարհի պատերազմները և Հայաստանի փակուղիները» վերնագրով հոդվածում գրում է, որ պատմությունը, աշխարհագրությունը և աշխարհաքաղաքականությունը Երևանին ամուր պահում են խնդիրների լաբիրինթոսում: Հայաստանը ուժեղ տրոհումների է ենթարկվում՝ սկսած ռազմական պարտությունից մինչև ինքնության ճգնաժամեր: Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ խորհրդարանական ընտրություններում 53,92% ձայների արդյունքով հաղթանակը ցույց է տալիս, որ հայ հասարակությունը չի կարող փոխարինող առաջարկել այն առաջնորդին, որը բերել է Լեռնային Ղարաբաղի կորստի: Մինչդեռ Երևանի առջև ծառացած խնդիրները չեն նվազել:
Գրեթե երեսուն տարի է պահանջվել Ադրբեջանից՝ վերադարձնելու Լեռնային Ղարաբաղը իր վերահսկողության տակ: Հայաստանում ևս կան մարդիկ, ովքեր երազում են վրեժ լուծել: Ճիշտ է, այսօր բացարձակապես պարզ չէ, թե ե՞րբ և ինչպիսի՞ պայմաններ կառաջանան դրա համար ու, ամենակարևորը, ինչպե՞ս: Նիկոլ Փաշինյանը իշխանության է եկել հակառուսական կարգախոսների ներքո և ցույց է տվել այն քաղաքական կապիտալի վերածելու ունակությունը: Փաշինյանն ու նրա գրեթե ամբողջ շրջապատը Ջորջ Սորոսի բնի ճտերն են, ուստի նրանք ակտիվորեն կուրս են վարում դեպի Եվրամիություն: Բառերով դժվար չէր դուրս գալ ԵԱՏՄ-ից և մտնել ԵՄ, բայց պարզվել է, որ իրականությունը բոլորովին այլ է: Նիկոլ Փաշինյանը ստիպված էր հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ և լուծել հիմնական տնտեսական, տրանսպորտային և ռազմական խնդիրները: Եվ նույնիսկ եթե առաջնորդների միջև փոխադարձ սեր չկա, Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից մի քանի անգամ գերազանցում է հակառակին: Հայ-ադրբեջանական վերջին պատերազմի արդյունքներից հետո հինգ տարի ժամկետով Մոսկվան իր խաղաղապահներին է տեղակայել Լեռնային Ղարաբաղի մնացորդների վրա: Թե ինչ կլինի հետո, պարզ չէ:
Կրեմլում ոչ ոքի պետք չէ հայկական ռևանշիզմը: Բացի այդ, Թուրքիան է Բաքվի թիկունքին: Շուշի քաղաքում ստորագրված դաշնակցային հարաբերությունների վերաբերյալ թուրք-ադրբեջանական հռչակագիրը միանշանակորեն ցույց է տալիս, որ անհրաժեշտության դեպքում Անկարան ռազմական օգնություն կտրամադրի Ադրբեջանին: Այն բանից հետո, երբ Ադրբեջանը վերականգնել է վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նախկին Ադրբեջանական ԽՍՀ տարածքների վրա, առաջացել է հայ-ադրբեջանական սահմանազատման հարցը: Ներկայիս Հայաստանը չի կարող որևէ բան հակադրել սահմանի հարցում Բաքվի ռազմական ճնշմանը, այդ իսկ պատճառով Նիկոլ Փաշինյանն առաջարկում է հայադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների խաղաղապահներ տեղակայել: Այդ նախաձեռնության վերաբերյալ հայ հասարակության մեջ չկա որևէ համաձայնություն, և մեծ վախեր կան նոր խնդիրների առաջացման համար, եթե այդպիսի սցենար իրականացվի: Նոր հին կառավարությունը պետք է շտապ լուծի տնտեսական խնդիրները: Պատերազմի ընթացքում ավելի քան 150 հազար մարդ է լքել Հայաստանը, և գրեթե բոլորն էլ չեն վերադարձել:
3 միլիոնից պակաս բնակչություն ունեցող պետության համար դա շատ է: Երկիրը կանգնած է քաղաքացիների արտագաղթի նոր ալիքի շեմին, որը հետ է պահվում հիմնականում Ռուսաստանում կարանտինային սահմանափակումների շնորհիվ: Հայաստանում կան շատ մարդիկ, ովքեր հակառուսական են տրամադրված պատերազմում Մոսկվայի դիրքորոշման պատճառով: Միևնույն ժամանակ, նրանք Ռուսաստան են մեկնում մշտական բնակության (հիմնականում Սև ծովի հարավային շրջաններ), քանի որ Հայաստանում ոչինչ չկա անելու: Երևանի շուրջ աշխարհաքաղաքական իրավիճակը զարգանում է այնպես, որ օբյեկտիվորեն անհրաժեշտ է ավելացնել ռազմական ծախսերը:
Իսկ տնտեսությունը հզոր հարվածներ է ստացել նախ՝ կորոնավիրուսից, իսկ հետո՝ Ադրբեջանից կրած պարտության արդյունքում: Լեռնային Ղարաբաղում էլեկտրաէներգիայի (մինի-հիդրոէլեկտրակայաններ), գյուղատնտեսական ապրանքների, շինարարական քարերի, ոսկու և պղնձի արդյունահանումը դադարեցվել է իր ամբողջ ենթակառուցվածքներով: Շատ դժվար է կողմնորոշվել դեպի Եվրամիություն, երբ երկրի ապրանքաշրջանառության 40 % -ը բաժին է ընկնում Ռուսաստանին: Հայաստանը դեպի ծով ելք չունի: Թուրքիան ու Ադրբեջանը թշնամաբար են տրամադրված Երևանի նկատմամբ, իսկ Իրանի հետ չկան բարձրորակ տրանսպորտային զարկերակներ: Ադրբեջանի հետ վերջին պատերազմը ցրել է այն բոլոր պատրանքները, որոնք կապված են արտասահմանում հայկական սփյուռքի հնարավորությունների հետ: Միացյալ Նահանգներում և Ֆրանսիայում էթնիկ հայերը շատ քիչ գումար են հավաքել իրենց պատմական հայրենիքի համար: Հաշվի առնելով այն փաստը, որ ամերիկացիները զբաղված էին նախագահական մրցավազքով, նրանք փաստացի անմասն են մնացել Անդրկովկասի գործերից: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մի քանի անգամ վիճաբանել է Թուրքիայի ղեկավարի հետ (այդ թվում՝ հայկական հարցով), բայց դրանից ռազմաճակատում ավելի հեշտ չի դարձրել: Վրաստանը մնում է Հայաստանի համար աշխարհի միակ դարպասը:
Սակայն Թբիլիսին հավակնում է ՆԱՏՕ-ի անդամ դառնալուն և այդ իսկ պատճառով սառը վերաբերմունք ունի Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների մեջ գտնվող Հայաստանի նկատմամբ: Եվ այդ ամենը միասին էլ ավելի են Երևանին մղում աշխարհաքաղաքական փակուղի, որտեղից ելք չկա: Հենց միայն այն փաստը, որ խորհրդարանական ընտրություններում հաղթել է Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը, ինքնին ոչ մի լավ բան չի խոստանում Հայաստանին: Փաստորեն, ընտրողը այլընտրանք չի տեսնում այն քաղաքական առաջնորդին, որը երկիրը տարել է դեպի ցավալի պարտություն: Մեկ անգամ ևս հիշեցնենք, որ խոսքը հայերի մասին է, որոնք հոգեպես շատ խորն են ընկղմված իրենց պատմության մեջ:
Հայաստանը դարձել է վառ օրինակ այն բանի, թե ինչպես են «ցանկությունները» բախվում իրականության հետ, իսկ տուժում է ներկան: Միգուցե իշխանության ճանապարհին Նիկոլ Փաշինյանի հայտարարած ծրագրերը լավ կլինեին Հունգարիայի կամ Սլովակիայի համար, բայց կոնկրետ Հայաստանի դեպքում դա վիթխարի ձախողում է դարձել»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 06․07.21թ համարում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ