ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արյունոտ դիրիժորը. Գեղամ Նազարյան 07/06/2021 13:19 | Վերլուծություններ
Արցախցիների հանդեպ ատելություն տարածողների հիմնական մեղավորն ու պատասխանատուն նույն մարդն է։ Նա, ով մեր երկիր պատերազմ ու պարտություն բերեց, չի հագեցել, չի խաղաղվել: Նա կրկին հրապարակ է հանել արցախցի-երեւանցի, արցախցի-գյումրեցի, արցախցի- տավուշցի թեման, նա կրկին ատելություն է սերմանում արցախցիների նկատմամբ:
նիկոլը ոչինչ հենց այնպես չի անում: Արցախցիների հանդեպ ատելության քարոզի առաջին ալիքից հետո սկսվեց 44-օրյա արյունալի պատերազմը: Իսկ թե հիմա ի՞նչ աղետ է պատրաստել, կարելի է միայն ենթադրել՝ հաշվի առնելով առաջիկայում ստրոագրվելիք փաստաթղթերը:
Անասնական կեղտտությամբ այսօր արցախցիների նկատմամբ ատելություն տարածում են հետեւյալ կոդային արտահայտություններն օգտագործելով. արցախցիներն ինչու չկան գերիների մեջ, եւ թե արցախցիները չեն կռվել ու փախել են:
Որքա՞ն ստոր եւ անհայրենիք պետք է լինես նման բան անելու համար, որքա՞ն պետք է ատես Հայաստանն ու հայ ժողովրդին նման լուրեր տարածելու գործը նախաձեռնելու համար:
Տականքներ, սուտ եւ նենգ լուրեր գրողներ եւ տարածողներ, իմ Աբգարը, մեր Հայկազը, Մխիթարը, Մենուան, Վարդանը, Կարենը, Գոռը, Էրիկը, Արամը, Սարոն, Դավիթը կռվել են իրենց արցախցի ընկերների ու հրամանատարների հետ կողք-կողքի, մեջք-մեջքի տված: Նրանք զոհվել են ամենաթանկը՝ կյանքը տալով հայրենիքին ու նրանք արցախցի եւ երեւանցի տարբերակումը խրամատում, մարտի դաշտում չեն դրել:
Փոքր ու հպարտ Արցախը մոտ հազար զոհ է տվել, կան բազմաթիվ անհետ կորածներ: Դուք գոնե հասկանո՞ւմ եք, թե դա ինչ թիվ է: Դա նույնն է, որ Հայաստանի Հանրապետության տված զոհերի թիվը հասներ 25 հազարի: Հիմա հասկանո՞ւմ եք, թե ինչ տականք ու ստոր է նման լուրեր տարածողը: Ամբողջ Արցախը 44 օր եղել է ուժգին հրետակոծության, ռմբակոծության տակ։ Պատկերացնո՞ւմ եք, դա ինչ է։ Եթե չեք պատկերացնում հիշեք, թե ինչ եղավ, երբ թուրքական անօդաչուն Կոտայքի մարզի վրա մի երկու պտույտ արեց: Հիշեցի՞ք ինչ խուճապ էր, այդ թվում նաեւ Երեւանում:
Ինչ վերաբերում է գերի ընկնելուն, ապա արցախցին մեր բազմաթիվ տղերքի պես նախընտրել է զոհվել, բայց գերի չընկնել: Դուք ճանաչո՞ւմ եք մեղրեցի Կարենին: Գուցե չեք ճանաչում, քանի որ նա Շուշիում ինքնասպան է եղել իր, այդ թվում արցախցի ընկերների հետ, որ գերի չընկնի, իսկ դուք զուռնա-դհոլով գերի եք դիմավորում, անտեսանելի դիրիժորի հրահանգով նրանց հերոսացնում, չմոռանալով գերի չընկնելու մեջ մեղադրել արցախցուն:
Դուք այսօր իհարկե չեք հասկանա, թե ինչ կլինի մեզ բոլորիս հետ, եթե Արցախը դադարի գոյություն ունենալուց, ինչի մասին երազում, ինչին ձգտում են նրանք, ովքեր շարունակում են արցախցիներին վարկաբեկելուն ուղղված գործողությունները: Դուք չեք հասկանա, որովհետեւ գտնվում եք արյունոտ դիրիժորի ազդեցության տակ։
Արցախցիներին վարկաբեկող, արցախցիների մասին նենգ ստեր հորինողների նպատակը պարզ է. արցախցիների հանդեպ ատելությունը հասցնել առավելագույնին՝ Արցախը Ադրբեջանին հանձնելուց առաջ, ճիշտ այնպես, ինչպես եղավ Արցախյան 44-օրյա պատերազմից առաջ:
Գեղամ Նազարյան
Ճշմարտություն սերունդների համար
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ