ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Շիրակի մարզի Բենիամին համայնքի բնակիչները ոռոգման ջրի հույս այլեւս չունեն, բերքն էլ արդեն փչացել է. Գյուղացիները փոխհատուցում են պահանջում. համայնքապետ 07/06/2021 19:27 | ԼՐԱՀՈՍ
Շիրակի մարզի Բենիամին համայնքում բնակիչներն այլևս ոռոգման ջուր ստանալու հույս չունեն, նրանք ցանկանում են փոխհատուցում ստանալ իրենց վնասված դաշտերի համար։
«Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ Բենիամին համայնքի ղեկավար Արտակ Անտոնյանն ասաց, որ երկու օր Մանթաշի ջրամբարից են ջուր ստացել, ինչը բավարար չէ գյուղի բոլոր դաշտերը ոռոգելու համար։
«Մի երկու օր տանջվեցինք մի քիչ ջուր հասավ, հիմա էլի չկա ջուր։ Դաշտեր կան, որ եթե անգամ ջուր էլ լինի, ջրելն արդեն անիմաստ է։ Դաշտերը պետք է ժամանակին ջրեինք։ Բույսը եթե այդ րոպեին ջուր ուզեց, պետք է ջրել։ Եթե նույնիսկ 5 օր էլ ուշանա, արդեն իմաստ չի ունենա»,- ասաց համայնքապետը։
Նրա խոսքով այն դաշտերը, որտեղ ժամանակին հասցրել են ջրել, վնասը քիչ է, բայց դաշտերի մեծ մասն ընդհանրապես չեն ջրվել այն դեպքում, երբ դաշտերը 3-4 օրը մեկ ոռոգման կարիք ունեն, մասնավորապես կարտոֆիլի դաշտերը։
Հարցին՝ որքա՞ն վնաս է հասցվել գյուղացիներին, Արտակ Անտոնյանն ասաց. «Եթե կարտոֆիլ ես ցանում, նվազագույնը 2-3 մլն ծախս է կատարվում։ Եթե բերք չլինի, պետք է մտածենք, որ գյուղացին ամբողջությամբ տուժվել է»։
Համայնքապետի խոսքով գյուղացիներին փոխհատուցում տրամադրելու հարցով նրանց հետ որևէ մեկը դեռ կապ չի հաստատել։
Անդրադառնալով ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի այն հայտարարությանը, որ ֆերմերները երբեմն սխալ տեղեկատվություն են փոխանցում ջրային կոմիտեին, և մի բույսի փոխարեն ցանում են այլ բույս, որի ջրի պահանջարկն այլ է, Արտակ Անտոնյանը նշեց, որ նման խնդրի ծանոթ չէ։
«Երբ փետրվարին մեր գյուղ էին եկել պայմանագիր կնքելու, մարդիկ ասել են, որ օրինակ մեկ հեկտար կարտոֆիլ պետք է ջրեն, կարող է սերմ է մնացել և դարձել է 1.5 հեկտար, բայց դրա համար գումար պետք է վճարի, եթե ոռոգում լինի։ Կարող է մարդը փետրվարին պլանավորել է, որ պետք է կաղամբի շիթիլ տնկի, բայց հետո շիթիլ չի կարողացել ճարել, կարտոֆիլ է տնկել։ Նման բան հնարավոր է, բայց դա ջրի շատ ու քիչ լինելու հետ կապ չունի»,-ասաց Արտակ Անտոնյանը։
Վերջինս ընդգծեց՝ ամբողջ խնդիրն այն է, որ ամեն տարի Կառնուտի ջրամբարում նվազագույնը 18 մլն ջուր է լինում և այդպես են մեկնարկում ոռոգումը, իսկ այս տարի 9-10 մլն է եղել։
Հիշեցնենք, որ արդեն տևական ժամանակ է, ինչ Շիրակի մարզի մի քանի գյուղերի բնակիչներ պարբերաբար փակում են Գյումրի-Երևան ճանապարհը և բողոքի ակցիա իրականացնում ոռոգման ջրի խնդրի հետ կապված։ Այս համայնքները սնուցվում են Կառնուտի ջրամբարից, սակայն ինչպես նշում են բնակիչները և համայնքապետերը, այս տարի ջրամբարն ուշ են լցրել, ինչի հետևանքով բավարար քանակությամբ ջուր չկա և այսօր նրանք իրենց դաշտերը ոռոգելու ջուր չունեն։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ