ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բաքվի դատարանի կեղծ դատավճիռը զուգարանի թուղթ է. Բոլոր ռազմագերիները վերադառնալու են. Բորիս Ավագյան 07/06/2021 20:09 | ԼՐԱՀՈՍ
Բաքվում գտնվող բոլոր ռազմագերիները վերադառնալու են՝ ժամկետի հարց է և տեխնիկական խոչընդոտների,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում վստահեցրել է գերիների վերադարձի հարցով զբաղվող Բորիս Ավագյանը։
Նրա կարծիքով՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ-ն և ԱԱԾ-ի ղեկավարությունը սերտորեն սկսել են համագործակցել ՌԴ-ի գործընկերների և ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատարի հետ, ինչը, ըստ նրա, կարագացնի գերիներին վերադարձնելու գործընթացը։
«Եթե մինչ այս գործընթացը բարդ էր գնում և փոքր խմբեր էին գալիս, ապա հիմա գործընթացը ակտիվացել է և հույս ունենանք, որ մոտակա ժամանակ բոլորը կվերադառնան տուն»,- ասել է նա։
Վերջին խումբը՝ 15 հոգի հայրենադարձվել է հուլիսի 3-ին, իսկ հայկական կողմը Ադրբեջանին է փոխանցել Ֆիզուլիի ու Զանգելանի շրջանների ականապատ դաշտերի քարտեզները: Առաջին նման փոխանակումը տեղի ունեցավ հունիսի 12-ին, երբ 15 գերիների վերադարձի համար հայկական կողմը Ադրբեջանին էր տրամադրել Ակնայի ականապատ տարածքների քարտեզները։ Նախընտրական փուլում 15 գերիների տուն վերադարձան ԱՄՆ և Վրաստանի ջանքերով, ինչի ժամանակ Ավագյանը հայտնեց, որ այդ քարտեզների դիմաց հնարավոր էր բոլոր գերիներին վերադարձնել։ Սակայն այս անգամ եւս տրամադրվեցին նոր քարտեզներ՝ կրկին վերադարձան միայն 15 հոգին, թեեւ բանակցություններն իրականացվել էին Ռուստամ Մուրադովի միջնորդությամբ։ Ինչու չհաջողվեց բոլորին վերադարձնել երկու տարածքների քարտեզների դիմաց «Փաստինֆո»-ի դիտարկմանն ի պատասխան Բ. Ավագյանը նշեց, որ բանակցությունները ընթանում են ու դրանց նախապայմանները փոխել անհնար է։
«Իրավաբանության մեջ գոյություն ունի прецедентное право հասկացություն։ Դուք ստեղծում եք նախադեպ։ Առաջին անգամ, որ 15 հոգու դիմաց տվել ես քարտեզ, դու չես կարող բանակցությունների ժամանակ այդ մեթոդաբանությունը փոխել, ասել չէ՝ բոլորին։ Արդեն այդ քայլով, երբ ԱՄՆ-ի միջոցով փոխանցեցին քարտեզը և ստացան 15 հոգի, ստեղծվել է նախադեպ։ Դրա համար բոլոր նախորդ բանակցությունները և նրանց հնարավոր ավելի դրական լուծումները արդեն չեն աշխատում, որովհետև երբ գնում ես բանակցելու՝ ասում են այն անգամ այդպես է եղել, արդեն նախադեպ կա»։
Ավագյանը դրական ու ողջունելի է համարում, որ գերեվարված անձանց վերադարձի պրոցեսն արագացել է, վերադառնում են ավելի մեծ խմբերով, քան նախկինում։ Իսկ ՀՀ ԶՈՒ ԳՇ-ԱԱԾ-Մուրադով համատեղ աշխատանքները շուտափույթ արդյունք կտան։
Արդոք հայորդիների նոր խումբը հայրենիք կվերադառնա այն ժամանակ, երբ Բաքվում կավարտվի դատավարությունը, Ավագյանը նշեց, որ դա իրենից ոչինչ չի ներկայացնում։ Ադրբեջանը շինծու դատավարությունով փորձում է միջազգային հանրությանը ցույց տալ, որ օրենքի երկիր է։
Դիտարկմանը, որ պատժի կրման ժամկետը հայտարարելու հաջորդ օրը 15 հայորդի վերադարձավ Հայաստան, Ավագյանը կրկնեց՝ դա ոչինչ չի նշանակում։
«Ինձ համար ադրբեջանական դատարանի դատավճիռը զուգարանի թղթից ավելի էժան բան է։ Չեմ կարող մեկնաբանել մի հանրապետության դատավճիռ, որը կեղծ բեմադրություններ է անում՝ խաբեբայությամբ։ Կեղծ դատավճիռը զուգարանի թուղթ է»
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ