ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փողոցային, թափառական հեղափոխականների համար Սահմանադրություն գոյություն չունի, նրանք ունեն իրենց կամքը, հուզական վիճակը և իրենց քաոսային ծրագրերը. Ղազինյան 07/05/2021 17:09 | Քաղաքական
Փողոցային, թափառական հեղափոխականների համար սահմանադրություններ գոյություն չունեն, նրանք ունեն իրենց կամքը, հուզական վիճակը և իրենց քաոսային, ծրագրերը, տրամադրությունները, հետևաբար, ասել, որ այս իշխանությունները որևէ առնչություն ունեն Սահմանադրության և սահմանադրականության հետ, մեծագույն սխալ կլինի։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արթուր Ղազինյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր՝ հուլիսի 5-ին լրանում է ՀՀ Սահմանադրության ընդունման 26 տարին։ Սահմանադրության ընդունման 26 տարիների ընթացքում յուրաքանչյուր իշխանություն իր պարտքն է համարել փոփոխել այն՝ հարմարեցնելով օրվա հրամայականին կամ քաղաքական շահերին։ Առաջին երկու փոփոխությունները՝ կատարված 2005 եւ 2015 թթ, իրականացվել են հանրաքվեի միջոցով։ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին հանրաքվեի արդյունքում իրականացված սահմանադրական փոփոխությունների արդյունքում երկրում փոխվեց նաեւ կառավարման կարգը՝ կիսանախագահական ձևից Հայաստանն անցում կատարել խորհրդարանական։ 2018թ ապրիլ-մայիսյան իրադարձություններից հետո իշխանությունը Սահմանադրության մեջ փոփոխություն կատարեց հակասահմանադրական ճանապարհով՝ չպահպանելով անգամ հանրաքվեի անցկացման և ՍԴ կողմից դրական եզրակացության վերաբերյալ անհրաժեշտ ընթացակարգերը, եւ 2020 թվականին ԱԺ-ի միջոցով անցումային դրույթներում փոփոխություն կատարելով դադարեցվեցին ՍԴ երեք դատավորների լիազորություններ, իսկ Հյայր Թովմասյանը դադարեց լինել ՍԴ նախագահ։
Արթուր Ղազինյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ Սահմանադրությունը ոչ միայն փաստաթուղթ է, այլև՝ իդեաների, արժեքների, տեսլականների, կառուցակարգերի մի մեծ ամբողջություն, որը պետք է ունենա հանրային ամենամեծ կոնսենսուսը՝ փոխհամաձայնությունը, որի վրա պետք է հիմնված լինի հասարակական, պետական ամբողջ կյանքը։
«Տեսնում ենք, որ Սահմանադրությունն այս իշխանությունների համար ընդամենը գործիք է՝ իրենց ապազգային, իրենց հակապետական գործունեությունը հիմնավորելու, արդարացնելու համար»,- նշեց Ղազինյանը։
Հարցին ի պատասխան, թե արդյոք տեսնում է սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն, Ղազինյանը նշեց, որ կարծում է՝ Սահմանադրությունը պետք է ադապտացվի առկա իրավիճակին, որ առավելագույնս արտացոլի հասարակական հարաբերությունների, պետական կազմավորումների և կառուցակարգերի իրական պատկերը, մինչդեռ՝ Սահմանադրությունը բավական բարդ և խորը փիլիսոփայական փաստաթուղթ է՝ այն կիսագրագետ թափառական, փողոցային հեղափոխականներին վստահելու համար։
«Այս իշխանությունները ո՛չ բարոյական, ո՛չ ինտելեկտուալ, ո՛չ մտավոր որևէ ռեսուրս չունի Սահմանադրությանը որևէ ձևով կպնելու։ Այսինքն՝ նրանք դպրոցական դասագրքային պատկերացում չունեն պետության և իրավունքի մասին, նրանց պատկերացումը սահմանափակվում է ժողովրդի բացարձակ կամքի սահմաններում, հետևաբար, նրանց թույլ տալ մոտենալ Սահմանադրությանը՝ կնշանակի ապականել ամբողջ սահմանադրական կառուցակարգերի բազան»,- նշեց Ղազինյանը։
Դիտարկմանը, որ կարող ենք արձանագրել, որ փոփոխություններ կարող են իրականացվել, բայց ոչ այս փուլում և ոչ այս իշխանությունների օրոք՝ Ղազինյանն արձագանքեց՝ ընդգծելով, որ վերջիններս իրավունք չունեն սահմանադրական փոփոխություններ կատարելու։
«Փոփոխություններ անհրաժեշտ են, պետք է ադապտացվի, պետք է հասկանալ, թե արդյոք խորհրդարանական կառավարման համակարգն օրգանապես համատեղելի է հայ հասարակության ներքին կառուցվածքին և պահանջներին, հետևաբար՝ պետք է նաև լրջորեն քննարկվի կիսանախագահական համակարգին վերադառնալու հարցը, բայց այդ օրակարգը որևէ առնչություն չունի այս իշխանությունների հետ և նրանց կողմից բերված ցանկացած նման փորձ պետք է արժանանա հասարակության գիտակից մասի, իրավաբանական ամբողջ հանրույթի համարժեք գնահատականին»,- ընդգծեց Ղազինյանը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից