ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արսեն Տիտանյանը ՀՔԾ-ում հարցաքննվել է մեկ անգամ, նրա մասնակցությամբ առերեսում չի եղել 07/05/2021 21:40 | Դատական ռեպորտաժներ
Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանը ՀՔԾ-ում հարցաքննվել է մեկ անգամ, ինչից հետո նրա մասնակցությամբ որևէ այլ քննչական գործողություն չի եղել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց հենց ինքը՝ Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանը։
Հիշեցնենք, որ «Հայաստան» դաշինքի շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանը հունիսի 22-ին հայտնել է, որ Լոռու մարզի Օձուն համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանին կանչել է մարզպետը և ներկայացրել հրաժարականի դիմում գրելու անօրինական պահանջ: Ըստ Արմեն Գևորգյանի` Օձուն համայնքի ղեկավարը հրաժարվել է կատարել Լոռու մարզպետի պահանջը, որից հետո պահանջը չկատարելու համար մարզպետարանի շենքում, 7-8 մարդու ներկայությամբ, նրան ծեծի են ենթարկել:
Տիտանյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ ոստիկանություն։ Լոռու մարզպետարանում Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ ՀՀ Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնությամբ, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Հարուցված քրեական գործի շրջանակներում Արսեն Տիտանյանը ճանաչվել է որպես տուժող։
Արսեն Տիտանյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ ՀՔԾ-ում հարցաքննվել է մեկ անգամ, իր մասնակցությամբ որևէ այլ քննչական գործողություններ, այդ թվում՝ առերես հարցաքննություն տեղի չի ունեցել։ Տիտանյանը նաև տեղեկություն չունի առ այն, թե արդյոք Լոռու մարզպետը, մարզպետարանի այլ աշխատակիցները, որոնք իր նկատմամբ բռնություն են գործադրել, հարցաքննվել են, թե ոչ։
Ինչ վերաբերում է դատաբժշկական փորձաքննությանը, Տիտանյանը նշեց, որ գործի նյութերին արդեն կցվել է եզրակացությունը։
Իսկ թե արդյոք դեպքի վայրի զննություն եղել է, այսինքն՝ այցելե՞լ են մարզպետարան, որտեղ բռնություն է գործադրվել իր նկատմամբ, Տիտանյանը նշեց, որ իր հետ դեպքի վայրի զննություն տեղի չի ունեցել, բայց գտնում է, որ իրավապահներն իրենց գործն արդեն պետք է արած լինեն, նրանց ինքը չի կարող ասել ինչ անեն։ Ինչ վերաբերում է տեսագրող սարքերի առկայությանը, Տիտանյանը նշեց, որ տեսագրող սարքեր եղել են, բայց չի կարող ասել՝ աշխատել են, թե ոչ, արդյոք տեսագրող սարքերն իրավապահներն առգրավել են, թե ոչ։
Հարցին՝ արդյոք վարույթն իրականացնող մարմինը կարող է պատշաճ, օբյեկտիվ քննություն իրականացնել, արդյոք ճնշումներ չեն լինի՝ գործող իշխանությունների կողմից, Տիտանյանը նշեց, որ կանխատեսումներ անելը ճիշտ չի համարում` հավելելով, որ ժամանակը ցույց կտա, թե ինչպես կընթանա գործի քննությունը։
Դիտարկմանը, որ վերջին շրջանում արատավոր պրակտիկա է ձևավորվել, երբ քաղաքական հայացքների համար համայնքապետերին փորձում են ստիպել հրաժարականի դիմում ներկայացնել, ընդ որում, դա այն դեպքում, երբ տարբերություն նշանակովի մարզպետների, համայնքապետերն ընտրված են և ունեն ավելի մեծ լեգիտիմություն, Տիտանյանն արձագանքեց՝ նշելով, որ պետք է բոլոր պաշտոնյաները տարբերակեն՝ հայեցողական պաշտոնները, ընտրովի, համայնքային, քաղծառայողների պաշտոնները, որոնք օրենքով նաև պաշտպանված են։
«Հիմա, եթե ամեն փոփոխության հետ նոր ընտրովի պաշտոններ զբաղեցնողները, ինչպես՝ նշանակովի պաշտոնի դեպքում հրաժարական տան, դա ազնիվ չի լինի։ Կա նաև օրենքով սահմանված ժամկետ, ժամկետի մեջ ընտրված պաշտոնը չի կարելի շփոթել հայեցողական պաշտոնի հետ։ Հայեցողական պաշտոնյայի դեպքում փոփոխվել կարող է, բայց ընտրովի և համայնքային ծառայության և քաղծառայության պաշտոններն օրենքով նաև պաշտպանված պաշտոններ են»,- նշեց Տիտանյանը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից