ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մենք միասին կառուցելու ենք ուժեղ, սոցիալական և իրավական երկիր, որի քաղաքացին լինելու հպարտությունը մեզանից անբաժան կլինի․ «Հայաստան» դաշինք 07/05/2021 17:52 | ԼՐԱՀՈՍ
Սահմանադրության օրը մեկ անգամ ևս պարտավորեցնում է «Հայաստան» դաշինքին էլ ավելի ուժգնացնել մեր պետականության հետագա կազմաքանդումը կասեցնելու մեր պայքարը: «Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել Սահմանադրության օրվա առթիվ:
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր մեր երկրի կարևորագույն խորդանիշներից մեկի՝ ՀՀ Սահմանադրության օրն է։ 1995 թ. հուլիսի 5-ին համապետական հանրաքվեով ընդունված ՀՀ Սահմանադրությունն, ըստ էության, վերահաստատեց Հայաստանի Անկախության հռչակագրում արտացոլված՝ անկախ և ինքնիշխան պետություն, զարգացող և բարգավաճող հայրենիք, բարեկեցիկ և համերաշխ հասարակություն, ազատ և արժանապատիվ քաղաքացի ունենալու մեր հավաքական իղձերն ու արժեքները։ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրվեցին մեր պետության կառավարման և պետության կառուցման ամենաէական սկզբունքները՝ իրավական, սոցիալական և ժողովրդավարական պետություն կառուցելու մեր հանձնառությունը:
Հետագայում, հաշվի առնելով երկրի զարգացման և կառավարման համակարդի միտումները, 2005 և 2015 թթ. հանրաքվեներով Սահմանադրական փոփոխություններ կատարվեցին, սակայն ազգային կայուն, ժողովրդավարական պետականություն և իրավական երկիր ունենալու մեր հավաքական ձգտումները մնացին անառարկելի։
Նախընթաց տարիներին, որոշ բացթողումների կողքին, պետք է նշենք, որ մեր Մայր օրենքը կյանքի կոչելու ուղղությանբ քիչ գործ չի կատարվել․ Սահմանդրությանբ ամրագրված նորմերն ու սկզբունքները նպաստել են պետական ինստիտուտների կայացմանը, խթանել են իրավական դաշտի բարեփոխումներին։
Սահմանադրության օրը նաև բացարձակ արժեք հանդիսացող այս փաստաթղթի գնահատման և մեր պետական ու քաղաքացիական գիտակցության մեջ վերջինիս արժևորման օրն է։
Ավաղ, վերջին երկու-երեք տարիներին երկրի քաղաքական ղեկավարության և քաղաքական մեծամասնության կողմից որդեգրված քայլերն ու արձանագրվող արդյունքները վկայում են, որ երկրում Սահմադրական կարգի և նորմերի խախտման փաստերը բազմաթիվ են և համակարգային։ Խաթարվել է իրավական երկրի հիմքերն ու ժողովրդի իշխանության վրա հիմնված Հայաստանի Հանրապետության պետականության արժեհամակարգը, կասկածի տակ է երկրի ինքնիշխանությունն ու նրա հետագա զարգազման ընթացքը։ Այս ամենի բացասական հետևանքներն ազդում են նաև երկրի միջազգային վարկանիշի վրա։
Սիրելի՛ հայրենակիցներ,
Սահմանադրության օրը մեկ անգամ ևս պարտավորեցնում է «Հայաստան» դաշինքին էլ ավելի ուժգնացնել մեր պետականության հետագա կազմաքանդումը կասեցնելու մեր պայքարը, ջանքեր չխնայելու, որ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված նորմերն ու իրավունքները իրական և շոշափելի դառնան Հայոց պետականության և ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար։
Մենք միասին կառուցելու ենք ուժեղ, սոցիալական և իրավական երկիր, որի քաղաքացին լինելու հպարտությունը մեզանից անբաժան կլինի»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/24/2024 14:26 Մենք բավարար գտելիք ունե՞նք ուժեղ ՀՀ ունենալու համար․ Աննա Հակոբյան
- 11/23/2024 20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
- 11/23/2024 20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով
- 11/23/2024 18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/24/2024 20:29 Խոշոր վթար Շիրակում. 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 11/24/2024 18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com
- 11/24/2024 18:12 Պատահար Դիմիտրով գյուղի մոտ. 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց
- 11/24/2024 16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից