ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաշինյանի կողմից զինվորականների ու ոստիկանների խրախուսման և պաշտոնից հեռացման միջին ցուցանիշը 88 օր է․ Ղազարյան 07/05/2021 19:43 | Մեկնաբանություն
Ոստիկանապետի, ԱԱԾ տնօրենի, ԱԱԾ ՊՊԾ ղեկավարի, Ռազմական ոստիկանության պետի և մյուսներին գլխին սև ամպեր են կուտակվել․ նրանց շնորհվել է գեներալ-մայորի կոչումներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը՝ նշելով․
«ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի 2021 թվականի հուլիսի 5-ի հրամանագրերով ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանին շնորհվել է ՀՀ ոստիկանության գեներալ-մայորի կոչում։ Գեներալի կոչումներ են շնորհվել նաև ՀՀ Ազգային անվտանգությնա ծառայության տնրեն Արմեն Աբազյանին, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարայանին, ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանին։ Դատելով բազմաթիվ նախադեպերից և Նիկոլ Փաշինյանի ու Արմեն Սարգսյանի նախորդ որոշումներից՝ պետք է վստահաբար ասել, որ այս մարդկանց գլխին սև ամպեր են կուտակվել և առաջիկայում նրանք կազատվի զբաղեցրած պաշտոններից։
Հիմա՝ մեր դատողությունների հիմքը հանդիսացող զուտ փաստերի համադրում։
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին 2019 թվականի հուլիսի 3-ին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում, որից 76 օր հետո (2019 թվականի սեպտեմբերի 16-ին) նա ազատվել է ՀՀ ԱԱԾ տնօրենի պաշտոնից։
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանին 2019 թվականի հուլիսի 3-ին շնորհվել է ոստիկանության գեներալ-մայորի կոչում, որից 77 օր հետո (2019 թվականի սեպտեմբերի 18-ին) ազատվել է ՀՀ ոստիկանապետի պաշտոնից։
ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետ Գրիգորի Հայրապետովին գեներալ-մայորի զինվորական կոչում շնորհվել է 2019 թվականի հուլիսի 3-ին, որից 104 օր հետո (2019 թվականի հոկտեմբերի 15-ին) ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, երջանկահիշատակ, Արթուր Բաղդասարյանին գեներալ-մայորի զինվորական կոչում շնորհվել է 2020 թվականի հունվարի 24-ին, իսկ պաշտոնից ազատվել է 2020 թվականի փետրվարի 19-ին՝ գեներալի կոչումը ստանալուց 26 օր հետո։
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը գեներալ-գնդապետի զինվորական կոչումը ստացել է Արցախյան պատերազմի ժամանակ, 2020 թվականի հոկտեմբերի 15-ին, որից 118 օր հետո ապօրինի կերպով ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը 2021 թվականի փետրվարի 24-ին է ազատվել զբաղեցրած պաշտոնից, այն դեպքում, երբ դրանից ընդամենը 125 օր առաջ, պատերազմի ժամանակ, 2020 թվականի հոկտեմբերի 22-ին նրան շնորհվել էր Ազգային Հերոսի կոչում և պարգևատրվել՝ Հայրենիքի շքանշանով։
Երկրորդ անգամ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ նշանակված Արտակ Դավթյանը գեներալ-լեյտենանտի զինվորական կոչումը ստացել էր 2018 թվականի սեպտեմբերի 20-ին, որից հետո 2020 թվականի հունիսի 8-ին (մեկ տարի և 8 ամիս հետո) ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի կողմից զինվորականների ու ոստիկանների խրախուսման և պաշտոնից հեռացման միջին ցուցանշը 88 օր է (առանց «երկարակյաց» Արտակ Դավթյանի)։ Այս վիճակագրական տրամաբանությամբ ստացվում է, որ 2021 թվականի հուլիսի 5-ին գեներալ-մայորի կոչման արժանացած սպաները, պետք է պաշտոնից հեռացվեն 2021 թվականի հոկտեմբերին»,- գրել է Ղազարյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ