ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ի՞նչ է սպասվում Հայրենիքի իրական նվիրյալներին, ինչո՞ւ են ոտնահարվում նրանց ազատությունը և գործունեության իրավունքները.Սեյրան Օհանյան 07/04/2021 12:04 | Մեկնաբանություն
Վերջին օրերին լրատվական միջոցները ողողված են Արցախյան պատերազմի մասնակից, նշանավոր պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանի աշխատանքային հետագա գործունեությանը վերաբերող իրարամերժ մեկնաբանություններով, հնարավոր հեռանկարներով։Այս մասին ֆեյսբուքում գրել է ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը.
«Ու թեև ներքաղաքական բարդ, լարված իրավիճակում և հատկապես մյուս ականավոր բժիշկ, օրթոպեդ-վնասվածքաբան Արմեն Չարչյանի նկատմամբ իրականացվող անընդունելի գործընթացներից հետո ոչինչ այլևս չի զարմացնում գիտակից հանրությանը, սակայն ակամա հարց է առաջանում․
ի՞նչ է սպասվում Հայրենիքի իրական նվիրյալներին,
ինչո՞ւ են ոտնահարվում նրանց ազատությունը և գործունեության իրավունքները։
Արտավազդ Սահակյանը առաջիններից էր այն հիրավի հերոսական ճանապարհ անցած հայ մեծանուն բժիշկներից, ով, անտեսելով ամեն վտանգ ու սպառնալիք, Արցախյան պատերազմի տարիներին կամավոր մեկնել է Արցախ և որպես վիրաբույժ մասնագիտական գործունեությունն իրականացրել՝ փրկելով մարտի դաշտում հերոսացած, մեր նորագույն պատմության փառահեղ հաղթանակները կերտած, վիրավոր մարտիկների կյանքն ու առողջությունը, միևնույն ժամանակ՝ որպես ընկեր իր ամուր, սթափեցնող խորհուրդներով ցավին դիմադրելու ուժ և պատվախնդրություն ներարկել նրանց։ Լինելով Արցախի և Հայաստանի տարբեր բնակավայրերում՝ նա որակյալ բուժօգնություն է ցուցաբերել նաև խաղաղ բնակչությանը՝ հարազատի նման լսելով նրանց և ապահովելով անհրաժեշտ դեղորայքով ու մարդասիրական օգնությամբ։ Իսկ պատերազմից հետո նույն նվիրումով ու ավյունով ծառայել է մեր ժողովրդին մինչև այսօր և հետագայում էլ շարունակելու է իր ազգանվեր գործունեությունը՝ որպես հուսալի ապավեն կանգնած լինելով վիրավոր, հաշմանդամ զինծառայողների, քաղաքացիների կողքին։
Արտավազդ Սահակյանի ոսկե ձեռքերը և անկեղծ խոսքը ինձ համար էլ նոր կյանքի, նոր ճանապարհի սկիզբ են դարձել. նա ոչ միայն բժիշկ, այլև լավագույն ընկեր, ազնիվ բարեկամ է ինձ համար։
Եվ այսօր մեր լավագույն ընկերներ Արտավազդ Սահակյանին, Արմեն Չարչյանին կարող ենք վստահաբար ասել․
-Մենք ձեզ հետ ենք, սիրելի' բժիշկներ, և ինչպես դուք եք ամուր թիկունք եղել ձեզ հուսացող ամեն վիրավորի, հիվանդի համար, այդպես էլ մենք կանգնելու ենք ձեր թիկունքին և շարունակելու ենք պայքարել, որպեսզի վերականգնվի արդարությունը»,-գրել է Օհանյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ