ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գերիների վերադարձը պարտավորություն էր, իսկ հույժ գաղտնի տեղեկությունները թշնամուն հանձնելը՝ պետական դավաճանություն. Էդգար Ղազարյան 07/04/2021 10:46 | Մեկնաբանություն
Գերիների վերադարձը պարտավորություն էր, իսկ հույժ գաղտնի տեղեկությունները թշնամուն հանձնելը՝ պետական դավաճանություն:Այս մասին ֆեյսբուքում գրել է
Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:
«2021 թվականի հուլիսի 3-ի երեկոյան Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի ջանքերով և նրա ուղեկցությամբ Բաքվից Երևան են վերադարձել 15 հայ ռազմագերիներ։
Խնդրի մարդկայնորեն արդարացված հուզական բաղադրիչը հաղթահարելուց հետո, կարծում ենք, կարելի է կատարել փաստերի համադրություն՝ իրատեսական գնահատականների և եղելությունը ճիշտ հասկանալու համար։
Նախ՝ Արցախում 44 օրյա պատերազմի սանձահարման և դրա բոլոր հետևանքների (մարդկային հազարավոր զոհեր, գերիներ, վիրավորներ, ավերածություններ, տարածքների կորուստներ, միլիարդավոր դոլարների վնասներ և այլն) համար անձնական պատասխանատվություն է կարում հայ ժողովրդի ամենամեծ թշնամին և հայ ժողովրդի ամենամեծ դավաճանը՝ Նիկոլ Փաշինյանը։
Երկրորդ՝ գերիների վերադարձի հետ կապված խնդիրը հստակ կերպով ամրագրված է 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրված եռակողմ հայտարարության մեջ։ Մասնավորապես, այդ հայտարարության 8-րդ կետը սահմանում է․ «Տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում»։ Ընդ որում, ի տարբերություն, հայտարարությամբ Ադրբեջանին տարածքների վերադարձի կետերին, այս կետի համար ժամկետներ սահմանված չեն, ինչը ենթադրում է (հաշվի առնելով նաև դրա հումանիստական և մարդկանց կյանքին, առողջությանը և արժանապատվությանը վերաբերող հանգամանքը) պետք է կատարվեր անհապաղ՝ հնարավոր սեղմ ժամկետում։ Ի դեպ, Հայաստանն այդ հայտարարության այդ կետով սահմանված, ի թիվս մյուս կետերի պարտավորությունների, կատարել է վաղուց, որի հետևանքով Հայաստանում այլևս գոյություն չունեն ադրբեջանցի ռազմագերիներ։
Ավելին, Հայաստանն Ադրբեջանին է հանձնել նաև տարիներ առաջ դիվերսիոն նպատակով ներթափանցած և հայ պատանուն սպանած ադրբեջանցիների, որոնք դատարանի որոշմամբ դատապարտվել էին ազտազրկման և կրում էին իրենց պատիժը։ Այն որ, մինչ օրս Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարության այս կետը մնում է ամբողջությամբ չկատարված, դա հայկական դիվանագիտության, ռազմաքաղաքական ղեկավարության և անձամբ Նիկոլ Փաշինյանի ամբողջական ձախողման հետևանք է։ Հայաստանի պետության ղեկավարի կարգավիճակում, սպասարկելով բացառապես թշնամու շահերը, նա չի կարողանում կյանքի կոչել եռակողմ հայտարարության մեջ ամրագրված անգամ ամենատարրական, հումանիտար նշանակության դրույթները, փոխարենը կատարելով Ադրբեջանի շահերից բխող բոլոր մյուս կետերն ու պարտավորությունները։
Ինչ վերաբերում է ականապատ դաշտերի մասին քարտեզների տրամադրմանը, ապա դա նախատեսված չէ ո՛չ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, ո՛չ 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններում, ո՛չ էլ որևէ այլ փաստաթղթում։ Դա Ադրբեջանի կողմից ներկայացված հավելյալ պահանջ է, որը հայկական կողմը կատարում է, ըստ էության, առանց նախապայմանների՝ հերթական անգամ սպասարկելով Ադրբեջանի շահերը։ Հարկ է նկատել, որ ականապատ դաշտերի քարտեզների ստացման խնդիրը հետպատերազմյան ժամանակաշրջանում Ադրբեջանի դիվանագիտության կարևորագույն խնդիրներից մեկն է։ Այդ հարցը Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը բարձրացրել է գրեթե բոլոր իրավասու միջազգային կազմակերպությունների և բազմաթիվ պետությունների առջև։ Առանց այդ տեղեկությունների, Ադրբեջանն, ըստ էությանը, փաստացի զրկված էր այդ տարածքներն ամբողջությամբ յուրացնելու հնարավորությունից, ինչ համար իրենց պահանջվելու էին տասնյակ տարիներին, միլիոնավոր կամ միլիարդավոր դոլարների ծախսեր և մարդկային հսկայական կորուստներ։
Հայկական կողմի համար ականապատ դաշտերի մասին տեղեկությունները դրանք ռազմական բնույթի պետական հույժ գաղտնիք համարվող տեղեկություններ են, որոնք թշնամուն տրամադրելը ՀՀ Քրեական օրենսգրքի 299 հոդվածով նկարագրված հանցագործություն է՝ պետական դավաճանություն («Պետական դավաճանությունը` թշնամու կողմն անցնելը, լրտեսությունը, օտարերկրյա պետությանը կամ օտարերկրյա կազմակերպությանը կամ դրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք հանձնելը կամ թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն ցույց տալը, որը կատարել է Հայաստանի Հանրապետության քաղաքացին` ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության կամ արտաքին անվտանգության»)։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը շարունակում է ղեկավարել հայ ժողովրդի ամենամեծ թշնամին և ամենամեծ դավաճանը՝ Նիկոլ Փաշինյանը, կարելի է վստահաբար պնդել, որ 2021 թվականի հուլիսի 3-ին ոչ թե տեղի է ունեցել գերիների վերադարձ, այլ թշնամուն ականապատ դաշտերի քարտեզների փոխանցման պետական դավաճանություն, իսկ դրա դիմաց, դեռևս պաշտոնապես չհայտարարված գերիների ընդամենը մի քանիսի վերադարձը, նպատակ ունի հասարակական հուզական տրամադրությունների ստեղծման միջոցով՝ քողարկել կատարված հանցագործությունն ու հայրենիքի դավաճանությունը։ Ի դեպ, ՀՀ կառավարությունը ոչ միայն պաշտոնապես հաստատել է այդ տեղեկությունը, այլև այն ներկայացրել է իբրև «բարի կամքի դրսևորում», իսկ տարածքները ներկայացրել ոչ թե հայկական (Վարանդա և Կովսական), այլ ադրբեջանական (Ֆիզուլի և Զանգելան) տեղանուններով։ Սա արդեն երկրորդ դեպքն է, երբ կատարվում է պետական դավաճանություն, քանի որ նախընտրական քարոզչության ընթացքում Նիկոլ Փաշինյանը, չնայած որ հայտարարեց, որ գերիների վերադարձի համար պատրաստ է տրամադրել իր որդուն, սակայն, իրականում տրամադրեց պետական հույժ գաղտնի համարվող տեղեկություններ, և նաև հայտարարեց, որ պատրաստ է այդ գործողություններին հաղորդել շարունակական բնույթ, ինչը ցավոք, հերթական անգամ, անտեսվեց Ազգային անվտանգության մարմինների կողմից, որոնք շատ ավելի պրիմիտիվ և պարզ դրվագներով, պետական դավաճանության մեղադրանքներ են ներկայացնում Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսներին։
Քանի դեռ Հայաստանը ղեկավարում է հայ ժողովրդի ամենամեծ թշնամին ու ամենամեծ դավաճանը՝ Ադրբեջանին հեշտությամբ հաջողվում է լուծել իր առջև դրված բոլոր խնդիրները։ Նրանք, Նիկոլ Փաշինյանի ձեռքով, նախ ստացան շուրջ երեք տասնամյակ իրենց վերահսկողությունից դուրս գտնվող տարածքները, հիմա ստանում են այդ տարածքների յուրացման բոլոր ֆիզիկական հնարավորությունները, ավարտված են համարում Լեռնային Ղարաբաղի խնդիրը, ներխուժում են Հայաստանի տարածք, Թուրքայի հետ ստորագրում են Հայաստանի տարածքը համատեղ օգտագործելու համաձայնագրեր, շարունակում են գերության մեջ պահել Հայաստանի քաղաքացիների և նրանց տրամադրման համար դնել նոր, իրենց համար շահեկան պահանջներ և այլն։
Այս աղետալի ընթացքը կանգնեցնելու մեկ միջոց գոյություն ունի, րոպե առաջ ոչ միայն իշխանությունից, այլև մեր հանրային կյանքից պետք է վռնդվի հայ ժողովրդի ամենամեծ թշնամին և ամենամեծ դավաճանը՝ Նիկոլ Փաշինյանը»,-գրել է նա:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ