ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Այդպես ավելի հեշտ կարող են մանիպուլացնել հանրությանը. «Փաստ» 07/03/2021 10:23 | Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ժամանակակից աշխարհում, երբ տեխնոլոգիական նվաճումները սկսել են ահռելի դերակատարություն ունենալ մարդկանց կյանքում, կրթությունը սկսել է առանձնահատուկ նշանակություն ստանալ։ Եվ պատահական չէ, որ այս իրականությունը հաշվի առնելով՝ տարբեր երկրներ ուղղակի մրցակցության մեջ են, որպեսզի ապահովեն ավելի որակյալ կրթություն, քան մյուսներն են ապահովում, քանի որ դրանից է կախված երկրի ապագայի հզորության չափանիշը։ Նշված հանգամանքը հատկապես առնչվում է այն երկրներին, որոնք շատ մեծ բնական ռեսուրսների չեն տիրապետում, սակայն հնարավորություն ունեն իրենց ներուժն ուղղել մարդկային կապիտալի զարգացմանը, ինչը կարող է ի ցույց դնել իր առավելությունները։ Այդպիսի երկրների շարքում է նաև Հայաստանը, որը մեծ մտավոր և ինտելեկտուալ ներուժ ունի։
Մնում է միայն կարողանալ այդ ներուժը զարգացնել համապատասխան ուղղությամբ։ Հաշվի առնենք, որ այդ գործում մեծ ներդրում կարող է ունենալ նաև Սփյուռքը, քանի որ տարբեր երկրների համայնքներում մենք ունենք բազմաթիվ որակյալ մասնագետներ։ Պետք է ընդունել, որ նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում կրթական առումով ձեռքբերումներ եղել են, սակայն այլ հարց է, որ կրթական համակարգի զարգացման տեմպերը հեռու են եղել ակնկալվածից։ Իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանն ամբողջովին մերժում էր անցյալի ձեռքբերումները և այնպես էր խոսում, թե կրթությունն ամբողջովին ապականված է, իրենց իշխանության օրոք բարեփոխումներ են սկսվելու, ամեն ինչ բարելավվելու է և այլն։ Այնինչ, այս երեք տարվա ընթացքում իշխանություններին ոչ միայն չի հաջողվել բարելավել կրթության որակը, այլև արել են լրիվ հակառակը։ Ու հիմա արդեն տեսնում ենք կրթության որակի նվազման միտումները։ Օրինակ՝ Հայոց լեզվի թելադրությունից 9 դպրոցների աշակերտների 35%-ը անբավարար է ստացել, իսկ մաթեմատիկայից՝ 47%-ը։ Սրանք իրոք խայտառակ ցուցանիշներ են։ Բարձր ցուցանիշներով աչքի չեն ընկնում նաև միասնական քննությունների արդյունքները։ Սակայն այսպիսի իրողությունը չէր խանգարում, որ Փաշինյանը անընդհատ մանիպուլ յացիաների դիմի նաև այս հարցում:
Ընդ որում, Փաշինյանը քարոզարշավի ժամանակ նաև հայտարարում էր, թե Հայաստանի էլիտան, որպեսզի բոլոր հանրային կյանքի բոլոր ոլորտներն իրենով անի, չի ցանկանում, որ մարդիկ կրթվեն, դրա համար էլ անգրագիտության տոկոսը մեծ է։ Այդ տրամաբանությամբ եթե շարժվենք, այդ էլիտան արդեն երեք տարի է, ինչ իշխանություն չունի, ապա ինչո՞ւ Փաշինյանի իշխանությունը չի բարելավել կրթության որակը, դեռ ընդհակառակը՝ կրթական համակարգը նպատակաուղղված ռեգրեսի է ենթարկել։ Հիշենք բուհերում ստեղծված անորոշ իրավիճակը, ռեկտորների ընտրության հետ կապված խնդիրները։ Հենց Փաշինյանի օրոք ներքին գզվռտոցը կրթական համակարգում դարձավ առօրյա երևույթ, իսկ մի շարք բուհեր մինչև հիմա չեն կարողանում դուրս գալ տուրբուլենտության իրավիճակից։ Այդպիսին է նաև ԵՊՀ-ում ստեղծված դրությունը, երբ այդպես էլ տարիներ շարունակ չի հաջողվում մայր բուհի ռեկտոր ընտրել։ Արժե հիշատակել նաև կրթական խայտառակ չափորոշիչները և հայագիտական առարկաների դերակատարությունը նվազեցնելու ուղղությամբ իշխանությունների կողմից ներդրված հատուկ ջանքերը։ Տարօրինակ է, որ այսքանից հետո իշխանությունները համարձակվում են մեղադրանքների սլաքներն ուղղել այլոց ուղղությամբ։
Դեռ ավելին՝ հենց Փաշինյանի իշխանությունն է այնպիսի պայմաններ ստեղծել, որ կրթության որակը հանկարծ չբարձրանա, որ մարդկանց կրթական ցենզը հանկարծ չբարձրանա, որ մարդիկ հանկարծ չառնչվեն ինտելեկտին, ընդ որում՝ խոսքը միայն բուն կրթական համակարգի մասին չէ։ Մեծ հաշվով, շատ փորձագետների համոզմամբ, այս իշխանություններին ձեռնտու է, որ լավ կրթություն ունեցողները քիչ լինեն, որ մարդիկ ընդունակ չլինեն ինքնուրույն վերլուծել, ինչի արդյունքում հալած յուղի պես կընդունեն այն ամենն, ինչ իրենց հրամցնում են իշխանությունները։ Կարճ ասած՝ ինչքան մարդիկ անկիրթ լինեն, այնքան հեշտ կլինի նրանց մանիպուլացնելը և վերահսկելը։ Ու կարծես նրանք կարողանում են դեռևս հասնել իրենց նպատակին:
Վկան՝ վերջին ընտրությունները: Վկան՝ այն հանգամանքը, որ մեր երկրի ու ժողովրդի քաղաքական, հոգևոր վերնախավը, գիտնականները, դասախոսները, լուրջ մասնագիտական որակներ և կրթական ցենզ ունեցող մարդիկ, մտավորականները Փաշինյանի հրաժարականն էին պահանջում, այնինչ նրանց տրամաբանված, ապագային միտված, վերլուծական խորքեր ունեցող խոսքը մնաց չլսված»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 03․07.21թ համարում։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ