ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀԱՊԿ-ից որևէ բան պահանջելուց առաջ պետք է պահանջենք մեր երկրի իշխանություններից, որոնք համարժեք չեն գնահատում իրավիճակը. փորձագետ 07/03/2021 16:59 | ԼՐԱՀՈՍ
Եթե Հայաստանն ինքը չի արձանագրում, որ իր տարածքի նկատմամբ իրականացրել են ագրեսիա և որոշակի տարածքի օկուպացիա է եղել, ՀԱՊԿ-ը կարո՞ղ է քննարկել այդ հարցը։ Չի քննարկի, եթե Հայաստանը չի էլ դիմել այդ հարցով։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանսիլավ Զասի հայտարարությանը։
Նշեն, որ վերջինս Հայաստանի հարավում իրավիճակը համարել է «սահմանային միջադեպ», որը չի մտնում ՀԱՊԿ հավաքական պաշտպանության կանոնակարգային դրույթների մեջ։
Հայկ Նահապետյանը հստակեցրեց՝ եթե ՀԱՊԿ անդամ երկրներից որևէ մեկի այս դեպքում Հայաստանի նկատմամբ ագրեսիա է եղել, ապա Հայաստանը ՀԱՊԿ-ին պետք է դիմի կանոնադրության 4-րդ հոդվածով, որտեղ ապացուցի, որ ՀՀ-ի նկատմամբ իրականացվել է ագրեսիա և որոշակի տարածքներ են օկուպացվել, մինչդեռ Հայաստանը ՀԱՊԿ-ին դիմել է 2-րդ հոդվածով։
«Հայաստանը դիմել է սահմանային միջադեպի հետ կապված, որտեղ խորհրդատվություններ պետք է անցկացնեն, որից հետո հետևություն կատարեն։ ՀԱՊԿ-ից պահանջելուց առաջ մենք պետք է պահանջենք մեր երկրի իշխանություններից, որոնք համարժեք չեն գնահատում իրավիճակը։ Սև լճի հետ կապված, երբ հակառակորդն ուղղակի ՀՀ տարածքն օկուպացրեց, Նիկոլ Փաշինյանն ինչպե՞ս բնութագրեց Ադրբեջանի զինված ուժերի որոշ ստորաբաժանումների առաջխաղացումը ՀՀ տարածքում։ Նա չէր գնահատում որպես Հայաստանն ագրեսիայի ենթարկված երկիր, ուստի ՀԱՊԿ-ը չի դիտարկի։ Սահմանային միջադեպեր եղել են և կլինեն, քանի դեռ Հայաստանի և Ադրբեջանի միջև Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջով չի կնքվել վերջնական խաղաղության համաձայնագիր։ Այս ամենը գնում է խաղաղության համաձայնության գործընթացներին»,-նշեց փորձագետը։
Վերջինս հավելեց՝ Ադրբեջանն իր առավելություններն է օգտագործում՝ հաշվի առնելով, որ Հայաստանի իշխանությունները համարժեք չեն գնահատում և չեն էլ կարողանում արագ արձագանքել Ադրբեջանի կողմից նետված ցանկացած մարտահրավերի։ Ադրբեջանը գտնում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ վիճակում են և կամային որակներ չունեն՝ քաղաքական կամք դրսևորելով համարժեք պատասխան տալ Ադրբեջանին։
«Սա Ադրբեջանի համար նվեր է և բնականաբար Հայաստանի ու Ադրբեջանի սահմանային շատ հատվածներում նման սադրանքների կրկին դիմելու է։ ՀԱՊԿ-ի կեցվածքը համարժեք է Հայաստանի իշխանությունների կողմից դրսևորված գնահատմանը։ 44-օրյա պատերազմում Հայաստանը նույնպես ՀԱՊԿ-ին չդիմեց ագրեսիայի պահով, երբ Ադրբեջանի անօդաչու թռչող սարքերն ագրեսիայի ենթարկեցին, մտան ՀՀ տարածք և ավելին խոցեցին ՀՀ զինված ուժերին պատկանող մի քանի ՀՕՊ միջոցներ»,-ասաց Հայկ Նահապետյանը՝ ընդգծելով, որ մեր իշխանություններից պետք է պահանջենք համարժեք գնահատել իրավիճակը։
Հայկ Նահապետյանի խոսքով գնահատականները տարբեր են, թե ինչու իշխանությունները համարժեք չեն գնահատում իրավիճակը։ Կան գնահատակններ, որ նրանք ՀՀ ազգային, պետական շահին դեմ գործողություններ են անում, ինչպես նաև իրենց գործառույթներն ամբողջովին չեն կատարում ևա դյ անփութության հետևանքով ծանր կորուստներ ունենք, ինչը քրեորեն պատժելի է։
«Փաստացի իրավիճակի ոչ համարժեք գնահատումը բերում է մեր ազգային, պետական շահերի ոտնահարմանը։ Ադրբեջանցիները եթե գրավում են քո երկրի տարածքը, պետք չէ, որ Պաշտպանության նախարարը և ԳՇ պետը հրաման տան, որ սահմանում կանգնած զինվորը պաշտպանի մեր տարածքային ամբողջականությունը։ Ինքն իր պարտականությունների տիրույթում պարտավոր է կրակել։ Իսկ քանի որ այդ սադրանքների ժամանակ ՀՀ կողմից որևիցե կրակոց չի եղել, դա նշանակում է, որ չկրակելու հրաման կա։ Եթե մենք մեզ չենք պաշտպանում, պետք չէ այլոցից պաշտպանություն մուրալ։ Մեր խնդիրները ներսում են, ոչ թե դրսում»,-հավելեց Հայկ Նահապետյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից